Рубрика: 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021, ???, Без рубрики, Загадки и Головоломки, New words, русский, Հայրենագիտություն, Հաշվետվություն, Հորինուկ, Ճամփորդություններ, Մաթեմաթիկա, Մաթեմաթիկա և Երևակայություն, Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա աբ., Մայրենի, Նախագիծ, Նախագծեր, Պատկերասրահ, Պատմություն, Ռադիո, Սովորողների անհատական պլան, Ստուգատես, Ստուգատեսային շաբաթ, Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա-Արողջ սնունդ, Տեսանյութ, Օրագիր, Ագարակ, Անգլերեն, Բնագիտական փորձեր, Բնագիտություն, Գինեգործություն, Ես և շրջակա, Երաժշտություն, Ընդհանուր, Ընթերցանություն, Ընտրության գործունեություն, Թարգմանություն, Իմ մասին, Կենդանիների խնամք

Պատմության Գրավոր Աշխատանք

•Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։ Միջագետքը գտնվում է, Արևմտյան Ասիաում:
• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին     պետությունները։Միջագետքում կաին Աքքադն ու Շումերը:
• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձվավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։Հին Եգիպտոսում, Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ 
• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։ Ք. Ա. 3000 թվականներին:
• Պատմե՛ք Խեթական պետության մասին։
Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։

Рубрика: Մայրենի, Ես և շրջակա, Ընդհանուր

12 փաստ աշխարհի լեզուների մասին

1.Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:

2.Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:

3.Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:

4.Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:

5.Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:

6.ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:

7.Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բարբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:

8.Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:

9.Չինարենը ունի ավելի քան 40 000 հիերոգլիֆ: ,,Դժվարություն,,, ,,անհաջողություն,, հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ ,,կին,, բառը:

10.Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները՝ մոտ 1600 բառ:

11.Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:

12.Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:

Рубрика: Ես և շրջակա

Արև, Լուսին, Աստղեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:

Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:                                                                                                            սավառնել –թռչել

Աստղեր  

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

վիթխարի — շատ մեծ, հսկա

Рубрика: Ես և շրջակա

Եթե դու մրսելես․․․

Սիրելի՛ ընկերներ, եթե դուք մրսել եք, ապա ձեզ կօգնեն իմ խորհուրդները․ պետք է մտնել տաք անկողին և բրդյա գուլպաներով տաքացնել ոտքերը ։ Խմել մեղրով թեյ կամ կարագով կաթ։Ուտել կիտրոն և նարինջ։