Рубрика: 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021, ???, Без рубрики, Загадки и Головоломки, New words, русский, Հայրենագիտություն, Հաշվետվություն, Հորինուկ, Ճամփորդություններ, Մաթեմաթիկա, Մաթեմաթիկա և Երևակայություն, Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա աբ., Մայրենի, Նախագիծ, Նախագծեր, Պատկերասրահ, Պատմություն, Ռադիո, Սովորողների անհատական պլան, Ստուգատես, Ստուգատեսային շաբաթ, Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա-Արողջ սնունդ, Տեսանյութ, Օրագիր, Ագարակ, Անգլերեն, Բնագիտական փորձեր, Բնագիտություն, Գինեգործություն, Ես և շրջակա, Երաժշտություն, Ընդհանուր, Ընթերցանություն, Ընտրության գործունեություն, Թարգմանություն, Իմ մասին, Կենդանիների խնամք

Պատմության Գրավոր Աշխատանք

•Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։ Միջագետքը գտնվում է, Արևմտյան Ասիաում:
• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին     պետությունները։Միջագետքում կաին Աքքադն ու Շումերը:
• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձվավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։Հին Եգիպտոսում, Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ 
• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։ Ք. Ա. 3000 թվականներին:
• Պատմե՛ք Խեթական պետության մասին։
Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։

Рубрика: Հայրենագիտություն

Ինքնաստուգում

1.Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Արևելքից Թուրքիա,Արևմուտքից Ադրբեջան,Հյուսիսից Իրան,Հարավից Վրաստանթ

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Արարատ-Արտաշատ,Արմավիր-Արմավիր,Արագածոտն-Աշտարակ,Շիրակ-Գյումրի,Սյունիք-Կապան,Լոռի-Վանաձոր,Վայոց ձոր-Եղեգնաձոր,Տավուշ-Իջևան,Կոտայք-Հրազդան,Գեղարքունիք-Գավառ:

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։ Ախուրյան,186 կմ:

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։ Արագած լեռը (նրա հյուսիսային գագաթը) 4 090 մ:

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։ Կոտայքը:

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։ Ամենամեծն է Սյունիքը:

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։ Արմավիր:

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։ Սյունիք:

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։ Արմավիր:

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։ Կոտայք,Արմավր,Արարատ:

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։ Արաքս գետ, նա հատում է Իրանով:

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։ Սյունիքը:

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։ Շիրակ,Լոռի,Տավուշ:

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։ Արփա-Վանաձոր,Հրազդան-Կոտայք,Դեբեդ

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։ Էրեբունին հիմնել է Արգիշտի առաջինը մեր թվարկությունից առաջ 782 թվականին:

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։ Գյումրին հայաստանում երկրորդ քաղաքն է նրա չափերով և նրան անվանում են Հայրաքաղաք և նրա հին անուններն են Կումայրի,Ալեկսանդրապոլ,Լեննինական:

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։ 301 թվականին մենք դարձանք քրիստոնյա երբ, որ Տրդատ 3-րդը թույլ տվեց Գրիգոր Լուսավորիչին տարածել քրիստոնեությունը:

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։ Նա այն մարդն է ում օգնությամբ մենք քրիստոնյա ենք:

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։ Դադի վանքը ինձ շատ է դուր եկել և ես անգիր գիտեմ նրա պատմությունը:

20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։ Այո:

21. Շնորհակալություն։

Рубрика: Հայրենագիտություն

Արցախի տեսարժան վայրեր

Դադիվանք

Դադիվանքը (կամ Խութավանքը) հայկական վանք է, որը գտնվում է 1100 մ բարձրության վրա: Ստուգաբանական տարբերակներից մեկի համաձայն` վանքի անունը կապված է  Սուրբ Դադիի հետ, որը եղել է Թադեոս առաքյալի աշակերտը և Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը: Երկրորդ տարբերակը գալիս է «խութ» (բլուր) և «վանք» (վանք) բառերից, այսինքն` բլրի վրա գտնվող վանք:

Ջրվեժ «Հովանոց»

«Հովանոց» ջրվեժը զարմանալիորեն գեղեցիկ է և շատ սիրված զբոսաշրջիկների կողմից, անպայման արժե այցելել և տեսնել: Ջրվեժի ճանապարհն անցնելու եք կիրճի միջով: Նրան անվանում են «Հովանոց» ջրվեժ, քանի որ դա հովանոցին շատ նման է, ջուրը հոսում է քարերով, ընդլայնելով խորքերը:

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մաթեմաթիկա

Ճամփորդապատում Արատես

Օր առաջին

Առաջին օրվա առավոտը իհարկե մենք ժամերգության մասնակցեցինք Սուրբ Երրորդության եկեղեցում, տեղավորեցինք մեր իրերը մեքենայում և շարժվեցինք դեպի սիրելի ու հարազատ Արատես: Մենք կանգառներ ունեցանք Սելիմի քարվանատանը, Նորատուսի խաչքարերի մոտ, Հայրավանքում,  Եղեգիս գյուղում։ Օրը հագեցած էր կանգառներով, դրա համար երբ հասանք, տեղավորվեցինք շատ արագ և մեզ ժամանակ տվեցին հանգստանալու համար։ Երեկոն էլ շատ հավես էր, շատ դեռ լավ չի տաքացել, բայց գարունը սիրուն է Արատեսում։

Читать далее «Ճամփորդապատում Արատես»
Рубрика: Հայրենագիտություն

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

download

Հաղարծին

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Рубрика: Հայրենագիտություն

Ճամփորդապատում Գյումրի

Օր առաջին

Երթուղով գնալուց մենք ունեցել ենք լիքը կանգառներ։ Ավելի կոնկրետ մենք գնացել եինք Արուճի քարվանատուն, Սուրբ Գրիգոր եկեղեցին և այլն։ Երբ մենք հասանք սենյակներ մենք տեղավորվեցինք։

Օր երկրորդ

Առավոտյան մենք գնացինք նախավարժանքի։ Հետո մենք գնացինք քայլքի և այդ ժամանակ մտանք Մհեր Մկրտչյանի տուն- թանգարան և այցելեցինք լիքը տարբեր եկեղեցիներ։ Ու վերջում մտանք խանութ։ Օրը շատ հագեցած անցավ, շատ հավես էր ու շատ նոր տեղեկություններ իմացանք Գյումրիի մասին։

Օր երրորդ

Մենք արթնացաք վաղ և որպեսզի չուշանանք և կարողանանք հավաքել մեր իրերը, հետո գնացինք մարզվելու և նախաճաշելուց հետո հարդարեցինք սենյակները, հետո գնացինք Ձիթողցոնց տուն թանգարան ։ Մենք ունեցանք կանգառ Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Իմ համար Գյումրին շատ լավ տեղ է և ես կուզենամ այցելել Գյումրին ելի ու ելի։

Рубрика: Հայրենագիտություն

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

  • Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել.  նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է:Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Նրանք ձիերի օգնությամբ քաշում պոկում են զանգակատունն պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվում։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձում քանդել կառույցը։
Рубрика: Հայրենագիտություն

Ճամփորդական նախագիծ Գյումրի

Մեկնում՝

  • Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի- Քասախ-Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի-Թալին-Մաստարա- Մարալիկ- Գյումրի

Վերադարձ՝

  • Գյումրի-Մարմաշեն- Ղարիբջանյան-Բայանդուր-Ջրափի-Անի Պեմզա-Արմավիր-Երևան
  • Պատասխանատուներ՝
    Արմինե Գոգինյան, Աչեր Բաստաչյան, Սոնա ՍարգսյանՃամփորդության օրը՝ապրիլմեկնում՝ , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 09:30Վերադարձ՝ , Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ 18:00

Հյուրանոց Գյումրիում

Olympik hotel/ Մհեր Մկրտչյան 49

Օր առաջին

-Ուրբաթ

09:00-Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09:30- Մեկնում եկեղեցու բակից
Արուճ Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարվանատուն —Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։ Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է[։



Մարմաշեն, Մարմաշենի վանքային համալիր-Մարմարաշեն, ունեցել է նաև Ախամզալու, Աղհամզալու, Արմզալու, Լուկաշին, Մարմարիկ անվանումները։ Գյուղ Արարատի մարզում, Մասիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա։ Մարմարաշեն է վերանվանվել 1967 թվականին։

Վարդանանց հրապարակ-Վարդանանց ՀրապարակԳյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ ԿԲ (188 բառ) — 16:27, 3 Հոկտեմբերի 2021

Աբովյան փողոց

Ռիժկովի փողոց

Ռուսթավելի փողոց

Վարպետաց փողոց

Օր երկրորդ

– շաբաթ

08:00- վերկաց

08:30- հիգիենա

09:00_ նախավարժանք

10:00- նախաճաշ

11:00_ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան-Մհեր Մկրտչյանի թանգարան ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

12:30- թափառումներ քաղաքում

13:30- Յոթ վերք եկեղեցի

14:30- ճաշ

15:00- միջավայրի խնամք

15:30- հանգիստ

16: 30- Գորկու այգում ազգային երգերի, պարերգերի ֆլեշմոբ18:00_ պաղպաղակուտոցի

18:30_ վերադարձ հյուրատուն

19:30- ընթիրք

20:00- ընթերցումներ

21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

21:30- տրամաբանական խաղեր

22:30- քուն

Օր երրորդ

08:00-Վերկաց
08:30-Անձնական հիգիենա
08:30-09:00- նախավարժանք
09:00-Նախաճաշ
10:00-Իրերի տեղավորում, միջավայրի խնամք

11:00- Ձիթողցոց տուն

12:00- մեկնում

Վերադարձի կանգառներ

Բայանդուր գյուղ-Բայանդուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները։ Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ։ Հին գյուղը եղել է Ախուրյանի ափին, որը 1926 թ.-ի երկրաշարժից ավերվել է, և այդ պատճառով էլ տեղափոխվել։ Բայանդուրի կամ Ախուրիկի տաք ջրբուխ, ուսումնասիրում, ծանոթացում տարածքին

Ժամանում Ջրափիի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն-Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։

Մեկնում Անի Պեմզա-Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։

Երերույքի տաճար Ժամանում Երերույքի տաճար-Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։


Ուսումնական ժամերգություն տաճարում, ծանոթացում տարածքին

Ժամանում- 18:00

Գյումրիի մասին

Ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Рубрика: Հայրենագիտություն

Հրազդանի կիրճ

Կարմիր կամուրջը

Բերդի հետ է կապված Երեւանի հինավուրց կամուրջը: Հրազդանի վրա 3 կամուրջ է եղել` Քանաքեռի տակ, Կարմիր բերդից վեր (որից այժմ միայն կամարն է մնացել) եւ այժմ էլ կանգուն հին կամուրջը` ՙՀաղթանակ» կամրջից գետի ընթացքով մի 300 մ հեռավորությամբ, որը դեռ 30-ականներին հաղորդակցության ուղի էր երկու ափերի միջեւ: Այս կամուրջը կոչվում է Կարմիր (կարմիր տուֆից է) կամ Խոջա Փլավի կամուրջ` քանի որ այդպիսի անունով մի մեծահարուստ վաճառական XVII դարի վերջին (1679թ.) նորոգել է այդ կամուրջը: Մինչեւ 60- ականները փաստորեն, երբ կառուցվեց հիմնական կամուրջը, այս կամուրջից շարունակում էին օգտվել: Կամուրջն ընկած է Հրազդանի ձորի մեջ, բերդի մոտ, դա գինու գործարանի անմիջապես ստորոտն է: Երկրաշարժից առաջ, 1655 թ. կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապահորդ Տավերնիեն: Կամրջի երկարությունը 87,5 մ է, լայնքը` 6,47, նրա վրայով անցնում էին սայլեր, գրաստներ, հետեւակ եւ հեծյալ մարդիկ: Երկու կամար ունի` Հրազդանի, 6, երկու կիսակամար էլ ջրանցքների համար է եղել:

Рубрика: Հայրենագիտություն

Արարատի մարզի տեսարժան վայրեր

Դվին

Dvin.jpg

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի՝ Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ ամրոցներ։ 450 թվականին Դվինում հիմնվել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։

Գևորգ Մարզպետունու ամրոց

Տափի բերդ / Գևորգ Մարզպետունու ամրոց

Ուրծ քաղաքատեղի, Տափ գյուղատեղի և ամրոց, կամ Գևորգ Մարզպետունի ամրոց

Կոտուց լեռան հվ-արլ. լանջին է գտնվում Տափի բերդը: Այն գտնվում է Ուրցաձոր գյուղից 2 կմ հս-արմ. ՝ Խոսրով գետի աջ ափին: Միջնադարից հայտնի Ուրծ քաղաքը, բերդը, Ուրծ անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք: Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին: Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-7-րդ և 12-15-րդ դարերում: Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց: Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա լեռներով շրջապատված՝ կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոցը: Կառուցվել է 10-րդ դարում: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են  շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով: Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: 1946 թվականին տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ:Նշված տարածքում Խոսրով և Վեդի գետերի միջև՝ եռանկյունաձև հովտում, բացի տափի բերդից, նշված 4 եկեղեցի-վանքերից և 4 գերեզմանոցներից, պահպանվել են նաև բազմաթիվ անհայտ շինությունների մնացորդներ ու հետքեր:

Խոսրովի անտառ (Ուրծի արգելոցԳառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։

Խոր-Վիրապ վանք-ամրոց

Խոր Վիրապ(18-րդ դար) վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:  Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի գուբը/խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի, և նրան կարողանում է բժշկել միայն Լուսավորիչը:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական կրոն:

Կաքավաբերդ

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։  Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով:

Հրեշտակների ձոր
Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում