Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություններ, Գինեգործություն, Ընդհանուր

Ջոկատի ամփոփում

Մենք ընկեր Հասմիկի (Ուզունյան) ջոկատում իրար հետ սեղանի խաղեր էինք խաղում ազատ ժամանակ, նաև մենք ունենում էինք նախագծեր որոնք էին- Արևմտյան դպրոցում բնագիտական փորձ, սովորող սովորեցնող նախագիզ արեվելյան և հաավայի դպրոցներում, հոգեբանական նախագիծ, առողջաբանական խաղ։ Նաև մենք գնում էին ճամփորդությունների, մենք գնացել էինք, սահադաշտ,գինու գործարան և այլն․ Ինձ դուր եկավ այս հունվարյան ճամբարը։

Рубрика: русский, Ճամփորդություններ, Ընդհանուր

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական,գրաֆիկական,խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածոն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից:Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:

Рубрика: 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021, ???, Без рубрики, Загадки и Головоломки, New words, русский, Հայրենագիտություն, Հաշվետվություն, Հորինուկ, Ճամփորդություններ, Մաթեմաթիկա, Մաթեմաթիկա և Երևակայություն, Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա աբ., Մայրենի, Նախագիծ, Նախագծեր, Պատկերասրահ, Պատմություն, Ռադիո, Սովորողների անհատական պլան, Ստուգատես, Ստուգատեսային շաբաթ, Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա-Արողջ սնունդ, Տեսանյութ, Օրագիր, Ագարակ, Անգլերեն, Բնագիտական փորձեր, Բնագիտություն, Գինեգործություն, Ես և շրջակա, Երաժշտություն, Ընդհանուր, Ընթերցանություն, Ընտրության գործունեություն, Թարգմանություն, Իմ մասին, Կենդանիների խնամք

Պատմության Գրավոր Աշխատանք

•Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։ Միջագետքը գտնվում է, Արևմտյան Ասիաում:
• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին     պետությունները։Միջագետքում կաին Աքքադն ու Շումերը:
• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձվավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։Հին Եգիպտոսում, Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ 
• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։ Ք. Ա. 3000 թվականներին:
• Պատմե՛ք Խեթական պետության մասին։
Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մաթեմաթիկա

Ճամփորդապատում Արատես

Օր առաջին

Առաջին օրվա առավոտը իհարկե մենք ժամերգության մասնակցեցինք Սուրբ Երրորդության եկեղեցում, տեղավորեցինք մեր իրերը մեքենայում և շարժվեցինք դեպի սիրելի ու հարազատ Արատես: Մենք կանգառներ ունեցանք Սելիմի քարվանատանը, Նորատուսի խաչքարերի մոտ, Հայրավանքում,  Եղեգիս գյուղում։ Օրը հագեցած էր կանգառներով, դրա համար երբ հասանք, տեղավորվեցինք շատ արագ և մեզ ժամանակ տվեցին հանգստանալու համար։ Երեկոն էլ շատ հավես էր, շատ դեռ լավ չի տաքացել, բայց գարունը սիրուն է Արատեսում։

Читать далее «Ճամփորդապատում Արատես»
Рубрика: Ճամփորդություններ, Մաթեմաթիկա, Մայրենի

Հովհաննես Թումանյանի թանգարանում․ ճամփորդական պատում

Այսօր մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարանը ընկեր Արմինեի և ընկեր Գրետայի հետ։ Այնտեղ գտնվում էին Հովհաննես Թումանյանի 9-րդ և 10-րդ տների կրկնօրինակները, Հովհաննես Թումանյանի 10 երեխաների նկարները և Նվարդի (Հովհաննես Թումանյանի աղջկա) սենյակի կրկնօրինակը։

Այնտեղ կային Հովհաննես Թումանյանի գրքերը, նրանք պետք է լինեին 10. 000-ը, բայց, քանի որ նրանից լիքը գիրք էին ուզել և հետ չէին վերադարձրել ,այնտեղ մենակ 8.150 գիրք կար։ Թանգարանում նրա 13 պահարանները տեսանք, որոնք տեղադրված եին տարբեր տեղերում։

Բացի Նվարդի սենյակից այնտեղ կար Հովհաննես Թումանյանի սենյակը, որը նրա մահից հետո դարձավ կնոջ՝ Օլգայինը (նրա իսկական անունը Մարիամ)։ Ինձ դուր եկավ այդտեղ և ես կուզենայի ևս մեկ անգամ այցելել այդ տեղը։

Рубрика: Ճամփորդություններ, Բնագիտություն

Երկրաբանական թանգարան

Ուրբաթ օրը ես և իմ դասարանը այցելեցինք Երկրաբանական թանգարանը։ Այնտեղ կային տարբեր գտածոներ և մամոնտի ոսկորներ։ Մամոնտի ոսկորները շատ վախենալու և սիրուն եին, իսկ ապարները շատ գեղեցիկ քարեր եին։ Այնտեղ մեզ ասեցին, մամոնտի ոսկորների կեսը վերականգնված եին գիպսով։ Ինձ շատ դուր եկավ այդ տեղը և ես կուզենայի այցելել այդ տեղը ևս մեկ անգամ։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Ժամը 9:45-10:00 ամսի 20.11.2021 ես գնացի դեպի Խոր Վիրապ։ Այնտեղ շատ սիրուն տեսարան կար և շատ աղունիկներ կային եկեղեցու տարածքում, երբ ես ուզում էի իջնել մեծ փոսը ես բավականին վախեցել եի, բայց իջնելը և բարձրանալը իրականում այդքան ել վախենալու չէր։ Ես այդ ճամփորդության ժամանակ իմացա, որ բացի մեծ փոսից նաև կար փոքր փոս, ես չիջա փոքր փոսը, քանի որ մեզ ասեցին, որ ովքեր չեն մտել մեծ փոսը, նրանք կմտնեն փոքր փոսը։ Խոր Վիրապում շատ հավես եր և ես կուզենայի կրկին ճամփորդել Խոր Վիրապ։

Լուսանկարներ

Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճափորդություն դեպի Սեվան

 

Սեվանա լճի մասին

 

Օրենքը սահմանում է Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական,՛գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական,վերականգնողական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման այսուհետ` վերարտադրություն, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:

Մեծեփ բարձունքի մասին

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

 

 

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Հրազդան գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան։
Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

գետամեջ գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։

Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը.

Նոր Հաճնը հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։

Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։

Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։

Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.)։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։

Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.)։

Վարպետ Լևոնի քարանձավը գտնվում է Առինջ գյուղում: Վարպետը կերտել է այդ հրաշքը միայնակ` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր: Հետաքրքրական է, որ նա իր հյուրերին միշտ խնդրում էր  այցելելիս նոր գործիքներ բերել: Այսպես է կերտվել Վարպետ Լևոնի ստորգետնյա սրբատեղի անունը, որի դռները միշտ բաց են այցլուների առջև:

Վարպետ Լևոնը սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 20 տարուց ավել իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ առաջին հայացքից անանցելի պատնեշ: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են:

Վարպետ Լևոնի քարանձավը կարող եք այցելել Գառնի և Գեղարդ տուրի ընթացքում: 

Рубрика: Ճամփորդություններ

Պատրաստվում ենք ճամփորդության

Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա,միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Գտնվում է ծովի մակարդակից 2300մ բարձրության վրա։

Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս:

Քարի լճի մասին

Քարի լիճ, Կարագյոլ, Ղարագյոլ, Սև լիճ, Քար, Քար լիճ), լիճ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Արագածի մասին

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ ՀայքիԱրագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։