Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա,միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Գտնվում է ծովի մակարդակից 2300մ բարձրության վրա։
Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս:
Քարի լճի մասին
Քարի լիճ, Կարագյոլ, Ղարագյոլ, Սև լիճ, Քար, Քար լիճ), լիճ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։
Արագածի մասին
Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ ՀայքիԱրագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։