Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

236=1×200+5×6+1×6

807=1×800+7×1

4502=1×4000+5×100+1×2

1561=1×1000+100×5+10×6+1×1

46305 4×10.000+1000×6+100×3+5×1

75610 1×70.000+1000×5+100×6+10×1+1×0

400693=100.000×4+100×6+10×9+1×3

408964=400.000×1+1000×8+100×9+60×1+1×4

  1. Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

6· 1000+2·100+4·1=6204

8· 1000+6·100+9·10+7·1=8697

4· 1000+3·100+6·10=4360

7· 10000+3·1000+2·10+5·1=73025

4· 10000+3·100+2·10+4·1=40324

3· 10000+3·1000+2·1=33002

6· 100000+3·100+2·10+5·1=600.325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։ 994.989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։ 15.112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։ 10.336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան: հարյուրավոր

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

  • 1
  • 10
  • 10000
  • 200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

12․Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ  եռանիշ թվերի տարբերությունը: 1000-999=1

13․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։ 1000+999=1999+2=2001

14․Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը։ 99.999+1000=100.999

15․   8625 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։

Рубрика: Մայրենի

Քամու համբույրը


Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը: ոսկեզօծել-ոսկի+օծել, ալեկոծվել-ալիք բառից է նշանակում է ծփալ-տարուբերվել

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր: Ալեկոծվում էր անտառը հուզված, Քամու համբույրից դողաց մի տերև, Ու ծիծաղում էր անտառի վրա:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը: Աշնանային անտառը ոսլեզօծ էր, ալեկոծված խշխշում էր քամուց, իսկ քամին ուրախ սուլում էր ու ծիծաղում էր անտառի վրա: