Рубрика: Մայրենի

Առաջադրանքները 24/02/2021

Կատարել տրված առաջադրանքները։

179. Ա և Բխմբիբառերիտարբերությունը գտի´ր՝ուշադրությունդարձնելովդրանցսկզբնատառերիգրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Պատ.՝Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են, իսկ Բ-ում հատուկ գոյականներ են

181. Բացատրի´ր, թե —ցիածանցովկազմվածբառերըո՞րդեպքումենմեծատառով գրվում: Գրվում է երբ, որ բառը հատուկ գոյական է:

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

182. Բացատրի՛րթեընդգծվածհատուկգոյականներըի՞նչբառերիցենառաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն(ծաղկի անուն) է:
Աշոտ Երկաթի(երկաթի պես ուժեղ) մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ(անբախտ) Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ(առյուծի պես քաջ) Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին(Երզնկա քաղաքից) աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն(արևելքից մարդ):
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների(ապրել էին արքաները) հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերիփոխարենպահանջվողմեծատառըկամփոքրատառըգրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը: