Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ և սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տևում է երեք ժամ:
Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին և պարանոցին փաթաթում են շարֆ և դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:
ֆրանսիական (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:
Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով և դրանցով թեթևակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է և դրա թեթև հարվածը կենսունակություն և պտղաբերություն է փոխանցում կանանց:


