
Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։
գետամեջ գյուղի բնակիչները մեծ մասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։
Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը.
Նոր Հաճնը հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։
Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։
Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։
Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.)։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։
Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.)։
Վարպետ Լևոնի քարանձավը գտնվում է Առինջ գյուղում: Վարպետը կերտել է այդ հրաշքը միայնակ` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր: Հետաքրքրական է, որ նա իր հյուրերին միշտ խնդրում էր այցելելիս նոր գործիքներ բերել: Այսպես է կերտվել Վարպետ Լևոնի ստորգետնյա սրբատեղի անունը, որի դռները միշտ բաց են այցլուների առջև:
Վարպետ Լևոնը սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 20 տարուց ավել իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ առաջին հայացքից անանցելի պատնեշ: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են:
Վարպետ Լևոնի քարանձավը կարող եք այցելել Գառնի և Գեղարդ տուրի ընթացքում: