Рубрика: Հաշվետվություն, Մաթեմաթիկա

Մաթեմաթիկայի հաշվետվություն

1.Ինքնաստուգում թեստ 10 | Հակոբյան Եվա (home.blog)

2.Գունային խաղեր | Հակոբյան Եվա (home.blog)

3.Ւնքնաստուգում թեստ 2 | Հակոբյան Եվա (home.blog)

4.Ինքնաստուգում | Հակոբյան Եվա (home.blog)

5.Մաթեմատիկայի հաշվետվություն առաջին շրջան | Հակոբյան Եվա (home.blog)

6.Ինքնաստուգում | Հակոբյան Եվա (home.blog)

7.9.12.2020 | Հակոբյան Եվա (home.blog)

8.8.12.2020 | Հակոբյան Եվա (home.blog)

9.Մաթեմատիկա | Հակոբյան Եվա (home.blog)

10.25.09.2020 | Հակոբյան Եվա (home.blog)

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճափորդություն դեպի Սեվան

 

Սեվանա լճի մասին

 

Օրենքը սահմանում է Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական,՛գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական,վերականգնողական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման այսուհետ` վերարտադրություն, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:

Մեծեփ բարձունքի մասին

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

 

 

Рубрика: Հաշվետվություն, Մայրենի, Ստուգատեսային շաբաթ

Հաշվետում պատում

Ես առաջ մայրենիից շատ վատ գնահատական ունեի ,բայց հետո ես սկսեցի ավելի շատ աշխատել, որպեսզի գնահատականս բարձր լինի։ Ես առաջ մայրենի չէի սիրում,իսկ հիմա մայրենին իմ սիրելի առարկան է։Ես առաջ չէի աշխատում դրա համար ես մայրենի չէի սիրում,իսկ հիմա ես արդեն աշխատում եմ դրա համար մայրենին իմ սիրելի դասն է։

Рубрика: Հաշվետվություն, Բնագիտություն

Բնագիտության հաշվետվություն,Երորդ շրջան

1.Բնագիտություն 13.04.2021 | Հակոբյան Եվա (home.blog)

2.Պարարտանյութեր | Հակոբյան Եվա (home.blog)

3.Գյուղատնտեսության մասին | Հակոբյան Եվա (home.blog)

4.ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | Հակոբյան Եվա (home.blog)

5.ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ | Հակոբյան Եվա (home.blog)

6.Ջուրը բնության մեջ | Հակոբյան Եվա (home.blog)

Рубрика: Մայրենի

Մայրենի

Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

Նկուղ,նկար,կեղտ,յուղ,արտ,կեր,ղեկ,ակ,նեղ:

1. Հնչյունների տեղերը փոխելով` նոր բառե’ր կազմիր:

Երգ….գեր, զոր..զրո….., ձոր…որձ……….., աղտ…տաղ….., գես…սեգ…….., ծլել…լծել…………….,

դրամ…մարդ………, ծառա………առած…….., կարապ……կապար………, ափսոս……սոսափ………….,

հարս……սրահ….., կաղին………………:

2. Կազմել բարդ բառեր:

տերև աչք

իջևան ծածկել

արև տուն

սև վառել

արևավառ,իջևանատուն,տերևածածկ,սևաաչք:

Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եզակի թիվ Հոգնակի թիվ

Վագր վագրեր

մուկ մկներ

սանր սանրեր

հավ հավեր

դուռ դռներ

ձուկ ձկներ

արկղ արկղեր

ճանապարհ ճանապարհներ

աստղ աստղեր

քարեր

վառարան վառարաններ

թիվ թվեր

սեղան սեղաններ

կին կանայք

մատ մատներ

մարդ մարդիկ

ժամ ժամեր

տղամարդ տղամարդիկ

պահարան պահարաններ

լրագիր լրագրեր

Рубрика: Без рубрики, Մայրենի

Փոքրիկ իշխանը (հատված)

Կատարել տեքստային աշխատանքը

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: եղբայր,հարյուր,հեքիաթի,պատմվածքը

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ-սիրուն          
       բ/ շատ-քիչ                     
       գ/կախարդական-մոգական   

       դ/ մեծ-վիթխարի                    

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

Բայց մենք հասկացանք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի:

Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:

Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում էի իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը:

                 
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա- Իշխանիկը

      ստորոգյալ- ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

պատմողական-Մեծահասակները թվեր շատ են սիրում: հարցական-Քանի՞տարեկան է նա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛: <<№ 612»
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները: թվեր

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

«Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին: