Рубрика: 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ
ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։
Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ
կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը
հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ
իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ
ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր
այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու
անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը
բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։
Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք
ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց
թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի
տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել
այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։
Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված
ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։
Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր
կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն
ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
Առաջարկությունս անցավ միաձայն։
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա
այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք
պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։
Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով
ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն
նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։
Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։
Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։
    1 միավոր
    ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:
    բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:
    գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:
    դ) Պատճառը նշված չէ:

  2. 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան
    դուրս գալ ձկան փորից: 1 միավոր
    Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր
    կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն
    ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
  3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր Կայմերն, իհարկե,
    թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։ 4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։
    1 միավոր Ինձ նախագահ ընտրեցին- Ինձ նախագահ ընտրեցի՞ն
  4. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր
    Ձուկը մեծ բացեց բերանը։
    Բառային առաջադրանքներ
  5. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր
    լողալ-լող
    հանգստանալ- հանգիստ
    խաղալ-խաղ
    զրուցել-զրույց
  6. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
    Երկու հարյուր, յոթանասունհինգ նավ
  7. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր
    Մեծ ձուկ
    փոքր նավ
    ծեր ճանապարհորդ
    աղի ծով
  8. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավորԱյժմ-հիմա նորից-ելի հսկա-մեծ քաջ-անվախ
  9. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր
    Չոր-թաց խաղաղ-զբաղված հանգիստ-անհանգիստ դուրս-ներս
Рубрика: Հայրենագիտություն

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ) այո կա
  • ուսումնական  հաստատությունը այո կա
  • դասարանը ոչ չկա

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ ոչ չունի
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ այո կա

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ այո կա
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ այո կա
  3. Ընտրությամբ գործունեությունը ոչ չկա
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր այո ունի
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն այո ունի
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ) ոչ չունի

Բլոգի հղում

Դասարան-3.2

Անուն Ազգանուն-Լիա Մկրտչյան

Խորհուրդ-Ես խորհուրդ կտաի նրան, որ նա ավելի հասկանալի վեռնագրեր գրեր, քանի որ նա շատ կարճ և մի քիչ անհասկանելի վեռնագրեր է գրում։Նա շատ լավ է աշխատում և ես տեսա, որ նա Անգլերենից շատ լավ է: