- ՀՀ գետերը– Ծանոթացե՛ք ՀՀ գետերին, գտե՛ք երկար, կարճ, ջրառատ գետերը:
Արաքս գետը-ջրառատ գետ։ Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։
Արգիճի-կարճ գետ երկարությունը 51 կմ։ Ադիաման, Ադյաման, Աղրի, Աղրիչայ, Այրի, Այրիչայ, Այրիջա, Ատիյամանչայ, Արգիճա, Արգիջի, Իշխանագետ, Կոթիգետ Մաղարախանե, գետ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանիԳնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը։
Ախուրյան-երկար գետ երկարությունը 186 կմ։Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր, գետ ՀայաստանիՇիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթիԱրփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։
Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։
2.Ընտրե՛ք ՀՀ որևէ գետ, հավաքե՛ք դրա մասին տեղեկություն, խմբագրե՛ք, առանց copy paste-ի տեղադրեք բլոգում, փորձե՛ք պատմել: Արփա գետ





