Take an interview with your family members or friends about sport! /Հարցազրույց վերցրեք ձեր հարազատներից կամ ընկերներից։
What sport do you play?/ Ի՞նչ սպորտով եք զբաղվում։ I do not do any sports
How often do you play with the sport? /Որքա՞ն հաճախ եք զբաղվում այդ սպորտաձևով։I do not do any sports, but I play football every once in a while
Tell about your favourite sport. / Պատմե՛ք ձեր սիրած սպորտի մասին։ My favorite sport is football. I loved football when I was six years old
How to play it? Explain why it isyour favourite sport?/Ինչպե՞ս են զբաղվում այդ սպորտով։ Բացատրեք՝ ինչու՞ է այն ձեր սիրած սպորտաձևը։I used to play a lot of football at summer school as a child, that’s why it is my favorite sport. To play football, you have to be able to run fast, because you have to throw the ball into the goal
Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 25-29 -ը:
Մասնակիցներ՝ 4-րդ և 5 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ:
Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:
Խնդիրները՝
Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ (դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…)
Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
Զարգացնել հաղորդակցային կարողությունները
Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում՝ ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել
Աշխատանքի ձևերը`
Անհատական, ընտանեկան ռադիոընթերցումներ
Թարգմանական կամ հետազոտական աշխատանք անհատական նախագծային թեմայի շուրջ:
Ստեղծագործական, վերլուծական աշխատանք՝ ընթերցած ստեղծագործության շուրջ:
Առաջադրանքներ
Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող, և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:
Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ
Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:
Անհատական նախագծեր
Հետազոտական նախագծեր
Ուսումնական բլոգումդ ներկայացրո՛ւ քո անհատական նախագիծը և էլ․ փոստի միջոցով ընկերներիդ առաջարկի՛ր միանալ քո նախագծին։ Ընթացքում հրապարակի՛ր արդյունքները, դիտարկումներ և կարծիքներ գրիր քո նախագծի մասնակից սովորողներին։
Ընթերցողական նախագծեր
Համառո՛տ ներկայացրու քո ընտրած ստեղծագործության սյուժեն։ Պատմի՛ր, թե ինչ նոր բան սովորեցիր ընթերցելիս, ստեղծագործության հերոսները ինչո՞վ են քեզ նման կամ տարբեր։
Տեսահալավակի միջոցով գովազդի՛ր քո նախընտրած ստեղծագործությունն այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան կարդալ։
Ստեղծագործական նախագծեր
Օրագրապատումների շարք
Ուսումնական բլոգումդ պատմի՛ր քո աշնանային արձակուրդի մասին։ Ներկայացրո՛ւ ամենօրյա մտքերդ, տպավորություններդ։ Կարող ես նաև նկարաշար կցել։
Պատումների շարք
Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։
Առաջարկում եմ նաև հետևյալ ուսումնական նյութերը։ Ծանոթացի՛ր հղումով
Ծանոթացի՛ր ամսագրի համարներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքները և կատարի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում։
Համո Սահյան Անտառում ամպի ծվեններ կային, Կապույտ մշուշներ կային անտառում, Օրոր էր ասում աշունն անտառին, Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Շշուկներ կային անտառում այնքան, Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային, Իրար փաթաթված ստվեր ու կածան Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։ Եղյամն էր սունկի գլուխն արծաթում, Մրսում էր կարծես վայրի նշենին, Հանգստանում էր հողմը բացատում՝ Ականջն ամպրոպի ազդանշանին։ Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին, Թռչում էր իր մոր բառաչի վրա, Եվ որսկանը թաց խոտերի միջին Կորած հետքերն էր որոնում նրա։ Փայտահատը հին երգն էր կրկնում Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին, Թեղին անտարբեր ականջ էր դնում Տապալված կաղնու խուլ հառաչանքին։ Անտառապահի տնակի առաջ Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ Սոճու հետ սիրով զրույց էր անում… Անտառում խորին խորհուրդներ կային, Եվ արձագանքնե՜ր կային անտառում, Օրո՜ր էր ասում աշունն անտառին, Սակայն անտառի քունը չէր տանում…
Կապույտ մշուշներ,խոնավ բուրմունքներ,Անտառապահի տնակ
Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:
Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին: Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի: Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: -Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»: Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել: Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում. Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա: …. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Հարցեր և առաջադրանքներ: Ինչի՞ մասին է պատմվածքը: կյանքում չհուսահատվելու և առաջ անցնելու մասին Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: Այն սովորացնում է, որ եթե մի բան չի ստացվում ուրեմն պետք է նորից փորձել եթե չեղավ կրկին փորձիր մինչև չստացվի։ Նմա՞ն ես այդ փղիկին: Այո ինչ-որ դեպքերում ես նման եմ փղիկին, որովհետև ես ունեցել եմ հիասթափություն և դեռ այլ բանով չեմ ոգևորվել Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ, ամուր-պինդ, ակնհայտ-ակնբախ, անասելի-անխոսելի, խելացի-իմաստուն, ջանք-,փույթ բազում-շատ:
Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:
Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարերում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:
Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:
1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դարձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:
Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:
Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկրի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Երկիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:
Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչվում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:
Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:
Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրոյական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր միջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:
Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:
Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշխարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը:
Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հարավային (հվ. լ.):
Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սակայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական երկայնությունը:
Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական միջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:
Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:
Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:
Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչվում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորություն է տալիս երկրագունդը տեսնելու ամբողջությամբ :
Առաջին հաջողված գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:
Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում: