Рубрика: Մայրենի

Մայրենի 21.10.2021

Կարդա՛ տեքստը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը: կյանքում չհուսահատվելու և առաջ անցնելու մասին
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: Այն սովորացնում է, որ եթե մի բան չի ստացվում ուրեմն պետք է նորից փորձել եթե չեղավ կրկին փորձիր մինչև չստացվի։
Նմա՞ն ես այդ փղիկին: Այո ինչ-որ դեպքերում ես նման եմ փղիկին, որովհետև ես ունեցել եմ հիասթափություն և դեռ այլ բանով չեմ ոգևորվել
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ, ամուր-պինդ, ակնհայտ-ակնբախ, անասելի-անխոսելի, խելացի-իմաստուն, ջանք-,փույթ բազում-շատ:

Рубрика: русский, Բնագիտություն

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչ­վում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա 20.10.2021

Առաջադրանքներ

1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։ 2х9х11=198

2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։ 50х70х80=280000

3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։ 10х12х6=720

4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։ 13х15х10=1950

5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։ 11х12х10=1320

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝         

 3 դմ,  20 սմ, 10 սմ։ 30х20х10=6000

7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։ 11х12х14=2184

8․Հաշվեք  2 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

2x2x2=8

9․ Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 5x5x5=125

10․ Հաշվեք  11 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 11x11x11=1331

11․ Հաշվեք  10 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 10x10x10=1000

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Հաշվեք  20 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 20x20x20=8000

Հաշվեք  56 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 56x56x56=175 616

Հաշվեք  3 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 3x3x3=27

Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա 20.10.2021

Առաջադրանքներ

  1. Քանի՞ ուղղանկյուններից է բաղկացած ուղղանկյունանիստը։6
  • Ուղղանկյունանիստի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։ ուղանկյուն
  • Խորանարդի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։քառակուսի
  • Քանի՞ քառակուսիներից է բաղկացած խորանարդը։6
  • Քանի՞ նիստ ունի խորանարդը։6
  • Քանի՞ գագաթ ունի խորանարդը։8
  • Քանի՞ կող ունի խորանարդը։12
  • Համեմատեք խորանարդը և ուղղանկյունանիստը։ խորանարդի բոլոր կոմղերը հավասար են իսկ ուղղանկյունանիտստի կողմերից մենակ իրար հանդիպակած կողմերն են հավասար։
  • Ի՞նչ խորանարդի ծավալը։ ծավալը նրա տարողությունն է։
  1. Ի՞նչ ուղղանկյունանիստի ծավալը։ 8
  1. Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։16
  1. Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 դմ, 7դմ,  11դմ։ 60x70x110=462000
  1. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝     6 դմ,  18 սմ, 10 սմ։ 60x18x10=10800
  1. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 30x30x30=27000
  1. Հաշվեք  15 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 15x15x15=3375
  1. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 10 սմ, 16 սմ։ 11x10x16=1760
  1. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

15 մմ, 18 մմ,  6 մմ։ 15x18x6=1620