Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 9 սմ,  12 սմ։ 6×9=54 6×12=72 12×9=108 108+72+4=234×2=468×2=936

2.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 7 դմ, 8 դմ,  10 դմ։ 7x8x10=760

3․Հաշվեք  9 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ 9x9x9=729

4․ Հաշվեք 8 դմ կող ունեցող խորանադի մակերևույթի մակերեսը։ 8x8x6=384

5․ 180, 124, 1025, 25681, 10000, 369   թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 180,1025,10000

6․ 14, 25, 15980, 1546, 23551, 25693   թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 14,15980,1546

7․ 6358, 1500, 3650, 1423, 2544  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։1500,3650

8․ 4501, 3691, 1008, 3702, 2566 թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։1008,3702

9․ 909, 1000, 33003, 6009, 60606,  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։909,33003,60606

10․ 3600, 2425, 1800, 1016, 2598 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։3600,1800,1016

Գործնական աշխատանք1։

  • Գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, առանձին պատրաստեք նաև նրա փռվածքը։
  • Քանոնով չափեք պատրաստած ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Հաշվեք պատրաստած ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը։
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ կերևա, թե ինչպես եք պատրաստել ուղղանկյունանիստը։
Рубрика: Մայրենի

Մայրենի

17 նոյեմբերի

չորեքշաբթի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրություններիիմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել:

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառերկամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:

Վերադարձնել-հետ տալ, անցնել-ինչվոր տեղով քայլել, բուժել (դեղ ու դարմանով)-մարդուն օգնել հիվանդությունից, մտնել-ինչվոր տեղ այցելել, կանգնել-կանգնած մնալ, կախվել-ինչվոր բանից բռնվել:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չափ շւստ հարադրություններ ու դարձվածքներ:

խաղ անել

անող դնող

ուտել չուտել

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Այսօր մերեղբայրս  կանչեց տանտիրուհուն։    Այսօր տանտիրուհին  կանչեց մերեղբայրս։

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:Այսօր մերեղբայրս  կանչեց տանտիրուհուն։    Այսօր տանտիրուհին  կանչեց մերեղբայրս։

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառ արածող, բարեսիրտ- բարի սիրտ ունեցող, չարամիտ-չար մտքեր ունեցող, լեռնագագաթ-լեռի գագաթ, արագահոս-արագ հոսող, հարթավայր-հարթ վայր, աստղագիտություն-աստղերի գիտություն, սրտիկ-փոքր սիրտ, կեչուտ-վայր որտեղ կեչուտ է աճում:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-վեպ գրող, մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող, սրընթաց-արագ ընթացող, երկերեսանի-երկու երես ունեցող, զբոսայգի-զբոսնելու համար այգի, սրամիտ-սուր միտք ունեցող, հեռուստացույց-հեռու տեղում գտնվող բաներ ցույց տվող իր, պահարան-շորեր պահելու տեղ, հայաստանցի-Հայաստանում ապրող մարդ:

117. Տրված բաղադրյալ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի՛ր:

Հանքափոր-հանք փորո, գրագետ-գիր իմացող, պատմագիր-պատմության մասին տեքստ, խաղագիրք-խաղերի գիրք, խնդրագիրք-խնդրանքների գիրք, խնդրագիր-խնդրանքներ պարունակող տեքստ, մասրուտ-մասրենիների անտառ, հեղինակավոր-հայտնի:

Հիշի՛ր

Արմատը բաղադրիչների չբաժանվողբառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն
 իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն
 մեկ արմատից կազմված բառերր պազ են:
Բաղադրիչներից
 (արմատածանցկազմված բառերը բաղադրյալ են:

Рубрика: Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Screenshot_20211019-190918_Maps

Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ

՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

  • Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:
  • 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 
    • 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը