Рубрика: Մայրենի

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
  • կարկաչուն — բացատրություն
  • 1. Կարկաչող, խոխոջող, խոխոջուն:
  • 2. (փոխաբերական) Աշխույժ, կայտառ, մշտածիծաղ:
  • անգութ — բացատրություն
  • 1. Գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ:
  • 2. Անողորմաբար կատարված, անագորույն:
  • ամայի — բացատրություն
  • 1. Բնակությունից զուրկ, անբնակ, անշեն:
  • 2. (փոխաբերական) Զրկված, դատարկ մնացած:
  • 3. (փոխաբերական) Անբովանդակ, անիմաստ:
  • ծածուկ — բացատրություն
  • 1. Կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի: Ծածուկ սեր:
  • 2. Կողմնակի մարդկանց համար աննկատելի՝ անտեսանելի: Ծածուկ ձեռքսեղմում:
  • 3. Ծածկված, քողարկված, ծածկույթի տակ կամ ետևը պահվող: Վարագույրով սենյակը կտրել և մի ծածուկ անկյուն Էր սարքել իր ճամար:
  • 4. (մեղմախոսություն) Ծածկված պահելու ենթակա, ոչ ցուցադրելի: Մարմնի ծածուկ տեղեր:
  • 5. Թաքցրած, գաղտնարանում պահած՝ պահված: Մի օր հարևանը տեսավ նրա ծածուկ գանձը և իմացավ նրա տեղը:
  • 6. Չհայտնաբերված, չբացահայտված, չճանաչված: Ա.նհոգ ման՛ուկ, դեռ չբացված գանձ ես ծածուկ (Հ. Հովհաննիսյան):
  • 7. (փոխաբերական) Միայն իրեն հայտնի, իր մեջ պահած, չարտահայտած: Մի ծածուկ հույս նրան դեռ մխիթարում Էր:
  • 8. Օրենքով չթույլատրված՝ արգելված: Ծածուկ աղանդ՝ կուսակցություն:
  • 9. Անօրինական, ոչ օրինական, ապօրինի: Սենատորներից մի քանիսը ծածուկ գործարքի մեջ են մտել Գիզենգայի հետ:
  • 10. (փոխաբերական) Ներքին՝ թաքուն իմաստ ունեցող: Այդ անմեղ թվացող իասքերը մի ծածուկ հաղորդում Էին պարունակում (Ֆ. Նիբել և Զ. Բեյլի):

Պայծառ ու կարկաչուն աղբյուրներ։

Կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի: Ծածուկ սեր:

Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ:

Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ:

  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:

Դյութական,բույն,այնպե՜ս,քնքշությամբ:

  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:

ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն- ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես լիքն եին և հենց քամին փչում եր նրանք թիթեռների պես թռթռում եին։

Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես-Այնտեղ աղբյուրներ կային,պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ որոնց ձայնը պայծառ ու կարկաչուն էր մանուկների ձայնի պես պես։

Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ-Նա մենակ էր, ինչպես մի անբուն թռչուն՝  ժայռերի մեջ

Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում-ծովի պես անծայր հուզվում էր և ափերից դուրս թռչում։

Рубрика: Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Նախագծի ժամանակահատվածը՝

դեկտեմբերի 3՝ 5.1

Ժամը 10:30-13:00

89813101_233228837855371_4781868548433641472_n

Մենք այցելելու ենք Երևանի պատմության թանգարան,հետո մենք գնալու ենք Անգլիական այգի։

Երևանի պատմության թանգարանի մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:

Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:

Читать далее «Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան»