Рубрика: Մայրենի

ԻՆՉՈՎ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՆՄԱՆ

Կարդա՛ Ինչով են մարդիկ իրար նման հեքիաթը, ընտրի՛ր հեքիաթի սյուժեին առավել համապատասխան վերջաբանը և դուրս գրի՛ր հինգ պարզ ընդարձակ նախադասություն։


Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի
սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա
էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման,
և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա
հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած
շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…
Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց
հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա
պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված
խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ
հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու
կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր
հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր
նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր
կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ
հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեց

տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և
նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:
Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց
հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը:
«Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։

  • Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։
  • Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:
  • Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր
    այստեղից:
  • Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:
  • Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։
  • Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:
    Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:
  • Էս ձեռքինդ ի՞նչ է։
  • Կիթառ:
    -Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ
    պարկապզուկ և սրինգ ենք սիրում:
  • Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:
  • Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից
    երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:
    Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:
  • Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:
  • Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց
    կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:
    Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց
    ինքնաթիռի շարժիչը։ Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց
    բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն
    մոտեցան նրան:
  • Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:
  • Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:
  • Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,
    ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:
  • Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:
  • Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս
    խլել:
  • Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ,
    կվճարեմ:
  • Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:
  • Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու
    էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:
  • Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:
  • Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:
  • Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:
  • Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք
    օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:
  • Լա՛վ, վերջացրեք,- ասաց հովիվներից մեկը,- կամ հենց հիմա երեքդ էլ այստեղից կգնաք,
    քանի դեռ ողջ եք, կա՛մ բոլորովին այլ երաժշտություն կլսեք:
  • Ես մնալ այստեղ: Ես ասացի։
  • Ես էլ եմ մնում, իմ ընկեր Կատաղի ցուլի հետ,- նրան միացավ աղջիկը: Ես էլ ասացի:
    -Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել: Եվ, իհարկե, չեմ ուզում գնալ։ Դե՛,
    աղջիկ, մեզ համար ինչ-որ բան նվագիր, տեսնենք քո երաժշտությունը չի՞ փոխի
    տրամադրությունը:
    Աղջիկը չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին…

  • Առաջին ավարտ

  • Եվ հովիվները նույն պահին թափահարեցին իրենց փայտերը և կանչեցին շներին:
  • Չքվե՛ք այստեղից, չքվե՛ք: Բռնի՛ր, Հավատարի՛մ, կծի՛ր, Գա՛յլ:
  • Քշե՛նք սրանց այստեղից։
    Կարմրամորթ հնդկացին տեղից չշարժվեց: Միայն բարձրացրեց մարտական կացինը:
  • Ես կանգնելու եմ,-ասաց նա:- Աո՛ւֆ։
    Բայց օդաչուն ուրիշ բան որոշեց:

    -Եղավ, հո կռիվ չե՞նք սարքելու այստեղ,-ասաց նա,- բարձրացի՛ր ինքնաթիռ, աղջի՛կ: Դու
    էլ, Կատաղի ցուլ: Շարժիչը միացված է, դե՛, բոլորդ մտա՞ք, թռա՜նք:
    Եվ ինքնաթիռը, հռնդացնելով շարժիչը, բարձրացավ լճից ու սարից վեր և սկսեց պտտվել
    սենյակում:
  • Իսկ ու՞ր ենք թռչում,-հարցրեց աղջիկը, իրեն սեղմելով կիթառը, որ քամին չքշի:
    -Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:
  • Ես էլ գիտեմ:
  • Ես էլ իմանալ: Աուֆ:
  • Ուրեմն, աուֆ, թռչում ենք դեպի այդ տուփը: Ահա, ներքևում է, և փառք Աստծո, դեռ փակ
    չէ: Վայրէջք ենք կատարում։
  • Աուֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։’
  • Երկրորդ ավարտ

  • Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները սպառնալից բարձրացրին իրենց փայտերը:
    -Լավ, լավ,- հոգոց հանեց աղջիկը:- Եթե ձեզ դուր չի գալիս կիթառը, ես կջարդեմ այն, միայն
    թե խնդրում եմ, շներին մի կողմ տարեք, այլապես նրանք տաբատս կպատառոտեն:
  • Այ, սա ուրիշ բան,- ասաց տատիկը:- Արի՛ քեզ տամ շագանակ կտամ:
  • Բայց նախ ինձ մի քիչ ալյուր տվեք,-խնդրեց աղջիկը,- մենք կներկենք Կատաղի Ցուլին,
    այդ դեպքում հովիվները, նրան նայելով, չեն նյարդայնանա:
  • Լավ ես մտածել,- ասացին հովիվները:- Իսկ դու, կարմրամորթ անճոռնի, համաձա՞յն ես:
  • Աո՛ւֆ,- պատասխանեց կարմրամորթը, և հանգիստ թույլ տվեց, որ իրեն ներկեն սպիտակ
    ալյուրով:
  • Իսկ ինքնաթի՞ռը,-հարցրին հովիվները:
  • Իսկ ինքնաթիռը,- պատասխանեց օդաչուն,- ահա թե ինչ կանենք. կայրենք այն, խարույկ
    կսարքենք և կտաքանանք:
  • Դա էլ է ճիշտ, մանավանդ, որ այսպիսի ցուրտ գիշեր է:
    Եվ խարույկը վերջապես խաղաղություն բերեց այս բոլոր մարդկանց: Իսկ հովիվները
    նույնիսկ տարանտելլա պարեցին կրակի շուրջը իրենց սրինգների նվագակցությամբ:

  • Երրորդ ավարտ

  • Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները հարձակվեցին անկոչ հյուրերի վրա: Բայց ինչոր մեկի ձայնը կանգնեցրեց նրանց:
  • Վերջացրե՛ք:
  • Ո՞վ է:
  • Հրաշագործը: Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ: Ինչպիսի՜ պատիվ է մեզ համար, Ձերդ
    ողորմածություն:
  • Իմ անունը Գասպարե է, ոչ թե «Ձերդ ողորմածություն»:
  • Բարև, Գասպարե,- ասաց աղջիկը:
  • Բարի երեկո, աղջի՛կս, ես լսեցի քո երաժշտությունը և այն ինձ շատ դուր եկավ:
  • Աո՛ւֆ,- ավելացրեց կարմրամորթ հնդկացին:
  • Բարև և քեզ, Կատաղի Ցուլ, Սև Արծիվ, Որոտացող Ամպ, կամ ինչպես ես ուզում, որ
    կոչենք քեզ: Ողջունում եմ քեզ, օդաչու, ձեզ էլ, հովիվներ, քեզ էլ, տատիկ: Բովված շագանակի
    հոտ եմ առնում:
  • Այս աղջիկն ուզում էր խլել դրանք ինձնից:
  • Չէ, քեզ միայն թվացել է: Նա գողի նման չի:
  • Իսկ կացինը ձեռքին այս տի՞պը,- գոռացին հովիվները,- ինչո՞ւ է եկել այստեղ:
  • Իսկ դուք իրեն հարցրե՞լ եք:
  • Ինչի՞ համար, առանց հարցնելու էլ երևում է, որ ուզում էր մորթել մեր ոչխարներին:
  • Ես խաղաղություն ուզել,-ասաց հնդիկը:- Ես սիրել խաղաղությունը:
  • Դե ի՞նչ, լսեցի՞ք,-ասաց Գասպարեն:- Խաղաղությունը բոլորին է պետք: Ե՛վ
    սպիտակամորթերին, և՛ կարմրամորթերին, և՛ նրանց, ովքեր ոտքով են ման գալիս, և՛ նրանց,
    ովքեր թռչում են ինքնաթիռով, և՛ պարկապզուկ նվագողներին, և՛ կիթառ նվագողներին: Մարդիկ
    շատ տարբեր են և բոլորովին նման չեն իրար: Բայց մի բան կա, որը նրանց միատեսակ է
    դարձնում. նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում:
    Հովիվներն ամոթահար լռեցին, իսկ հետո լսեցին, թե ինչպես է տատիկն աղջկան ասում.
  • Լսի՛ր, դու իսկապե՞ս սիրում ես շագանակ: Վերցրո՛ւ, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե
    վաճառում: Իսկ դո՞ւք, օդաչու, չե՞ք ուզում: Իսկ Դո՞ւք, սինյոր Սիրելի Ցուլ… կներե՛ք, Ձեր անունը
    լավ չլսեցի… Դուք շագանակներ չե՞ք սիրում։
  • Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։

Ընտրի՛ր հեքիաթի սյուժեին առավել համապատասխան վերջաբանը։ Տեքստին ավելի համապատասխան է երրորդ ավարտը։

Տեքստից դուրս գրի՛ր հինգ պարզ ընդարձակ նախադասություն։

1.Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները:

2.-Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել:

3.Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:

4.Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:

5․Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:

Рубрика: русский

Семь чудес света /2 мая/

“Статуя Зевса”

Ответьте на вопросы:

  • Где был расположен город Олимпия? В Греции

  • Почему все съезжались в город Олимпия? Потому что там проводились Олимпийские игрыы.

  • Что построили жители города? Кому был посвящён храм? Храм был посвещён Зевсу (он древнегреческий бог).

  • Кто работал над статуей Зевса? Талантливый скульптор Фидий.

  • Как выглядела статуя? Она была высотой как 6-и этажный дом.