1.Ներբեռնի’ր, կատարի’ր առաջադրանքները՝ Արմատ, ածանց, հոդակապ։
Արմատ, ածանց, հոդակապ
Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բ․Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
անամոթ-ան+ամոթ, ամպոտ-ամպ+ոտ, քարոտ-քար+ոտ, օդային-օդ+ային, դժգոհ-դժ+գոհ, հեռավոր-հեռ(հեռու)+ավոր, բարություն-բար(բարի)+ություն, գրավոր-գր(գիր)+ավոր, անորոշ-ան+որոշ, տհաճ-տ+հաճ (հաճելի):
- Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վարել
հազարավոր, հազարամյակ-հազար
- Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝
քար-քարային, հող-հողային, դաս-դասարան, տուն-տնային, երկար-երկարավուն, հերոս-հերոսային, սխալ-սխալանք
ային, արան, ավոր, անք, ավուն
- Բառաշարքից առանձնացրո՛ւ հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։
Օրինակ՝ Հյուրախաղ– հյուր+ա+խաղ
Օձաձուկ-օձ+ա+ձուկ, լայնարձակ-լայն+արձակ, մրգահյութ-մրգ+ա+հյութ,փորձանոթ-փորձ+անոթ, հողագունդ-հաղ+ա+գունդ, արծաթագործ-արծաթ+ա+գործ,նախշազարդ-նախշ+ա+զարդ, ալրաղաց-ալր+աղաց, հայազգի-հայ+ազգի, ծաղկափոշի-ծաղկ+ա+փոշի, նույնարմատ-նույն+արմատ, ծառատունկ-ծառ+ա+տունկ:
2.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր։
Ան-անմարդկային,անսիրտ,անկարգ:
Ապ-նախապես,ճանապարհորդ,ճանապարհ:
Դժ- դժգոհ,դժբախտ,դժվար
Տ- տհաճ,տկար,տգետ:
Չ- չունենալ,չկամ,չկարանալ:
Ական-տնական,տեղական:
Ային-տնային,տեղային:
Որեն-դժվարորեն,լիորեն:
Ություն-տխրություն,չարություն,չարաճճիություն: