1.Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր պատում։
- Աշխարհի ամենավառ միջոցառմանը ես շատ էի սպասել»։
2. «Գրադարանավարի օրագիրը »։
3. «Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է»։
2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ :
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանակում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբառեր էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կար.ում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
4. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:
Գիտնականները մի քանի տարի…(հետազոտել, քննել, ուսումնասիրել)
են…(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր)
ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և …(ասում, համառում, պնդում)
են, թե ձնաջուրն իսկական «անմահական»…(ջուր) է:
Ահա թե ի՛նչ են…(ցուցադրել, ցույց տվել)
այդ փորձերը: Հալոցքի ջուր…(ըմպած, հարբած, խմած)
հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական
ջրով…(մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները):
Այդ ջրով…(թացացրած, թրջված, ջրոտված, խոնավացրած)
սերմերի…(արդյունքը, արգասիքը, բերքը)
գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ…(լեռնեցի, լեռնաբնակ, լեռնական)
և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին…(հատկացնում, տալիս, վերագրում):