Ընթերցիր,որպեսզի դպրոցում բացատրենք ու հասկանանք։
Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներով: Երբեմն բաղադրյալ բառեր են կազմվում բառի տարբեր արմատներով կամ ձևերով (օրինակ` ուտելիք — կերակուր, մարդամոտ — մարդկություն): Արմատները հիմնականում առանձին գործածվում են` կազմելով պարզ բառերը: Բայց կան արմատներ, որոնք ժամանակակից հայերենում առանձին կիրառություն չունեն (օրինակ` զոր, խույս, խոս, հի և այլն):
Բառերի տեսակները Բառերը խմբավորվում են ըստ այս կամ այն հատկանիշի` իմաստաբանական, բառակազմական, արտասանական, ձևաբանական և այլն: Ըստ արտահայտած իմաստների` բառերը լինում են մենիմաստ և բազմիմաստ: Բազմիմաստ բառերի ուղղակի և փոխաբերական բոլոր իմաստները բխում են նրա հիմնական իմաստից: Ըստ իմաստների կարելի է նաև այլ բառախմբեր առանձնացնել, օրինակ` հոմանիշներ և հականիշներ, ըստ ձևաիմաստային հատկանիշների` նույնանուններ և այլն: Ըստ կազմության բառերը լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավո
1.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հեռախոս-խոսալ, հանրածանոթ-ծանոթանալ, ձյունածածկ-ծածկվել, երկրագունդ-գունդաձեվ, կենսակերպ-կերպարվեստ, հնավանդ-վանդակ, մտահոգ-հոգեպես, բարենպաստ-, ակնթարթ-թարթել, լուսանցք-անցքաձև:
2.Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց -այգեբացի, [գոյական] (գյուղատնտեսություն)
Խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել) — Ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը, մասնավորապես՝ հատուկ ձևով պատրաստած ապակի՝ իր անդրադարձումը տեսնելու, պատերը զարդարելու ևն համար:
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: — ակնթարթի, ակնթարթեր, [գոյական]
1. Աչքի կոպերը թարթելը:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել — փնտ րել): -Քենը՝ վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր:
3 Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, շուն:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, :
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, ջերմաչափ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ աշանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, տնտեսություն: