Рубрика: Գրականություն

Գրականություն 22.02.2024

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՜ր։ Խորունկ—

խորունկ — բացատրություն

[ածական]
Նույնն է՝ Խոր:

Թալանված— բացատրությունը չգտա

2.Պատմի՜ր յուրաքանյուր տան մասին,մեկնաբանի՜ր։ Ամեն տունն իր իմաստն ունի, այնտեղ պատմում եմ լեռների մասին, թե ինչ կանաչ և սիրում են։

3.Դո՜ւրս գրիր համեմատությունները, նկարագրությունները։

Ինչպիսի լեռներ? Հայոց,դժար,կանաչ,սուգի,արնոտ,բարձր։

Ինչպիսի մըթնում? Անլույս մըթնում։

Ինչպիսի աստղերին? Հեռու աստղերին։