Рубрика: Հայոց լ․

Հայոց լ․ 21․03․2024

Գրի՜ր քո հեքիաթը, որտեղ ներկա լինեն հավատարմություն, ազնվությունը,սերը, գարնանային կանաչ անտառն ու անուշաբույր օդը։ Որտեղ թագավորում է քո միտքը, ուժն ու անսահման հնարավորությունները։

Ժուկով ժամանակով անտառում ապրում էին երկու սիրահարված շունիկներ։
Ռեքսը և Ռայլին: Նրանք մոտիկ ընկերներ էին և միշտ միասին վազում էին ավազներով ու անտառային ճանապարհներով: Գարնանը, երբ ծառերը ծաղկեցին, նրանք ուրախո-ուրախ վացեին, որպեսզի ուսումնասիրեն անտառի ամեն մի անկյունը՝ վայելելով գեղեցիկ տեսարանը ու ծաղիկների հոտը։

Մի օր, իրենց զբոսանքներից մեկի ժամանակ, Ռեքսը և Ռայլին լսեցին ճռռոցի նման մի ձայն։ Նրանք մոտեցան և գտան կորած փոքրիկ նապաստակ։ Ռեքսը և Ռայլին որոշեցին օգնել նրան և տարան իրենց մոտ։

Այս բարի արարքի համար անտառի բնակիչները Ռեքսին և Ռայլիին նշանակեցին անտառի պահապաններ։ Նրանք սիրով պաշտպանում էին նրան վտանգից և օգնում էին բոլոր կենդանիներին, որոնք օգնության կարիք ունեին։

Բայց մի օր, երբ աշունը եկավ անտառ, Ռայլին հիվանդացավ։ Ռեքսը չլքեց նրան և օգնեց նրան՝ չնայած ցրտին և անձրևին։ Նրա հավա

տարմությունն ու նվիրվածությունն օգնեցին Ռայլիին լավանալ, և նա սկսեց նրան լավ զգալ:


Ռեքսի սերն ու հավատարմությունը Ռայլիի հանդեպ այնքան մեծ էին, որ շուրջ բոլոր բնությունը զգաց նրանց ջերմությունն ու լույսը: Իսկ գարնանը, երբ անտառը կրկին ծաղկեց, Ռեքսը և Ռայլին նորից միասին գնացին զբոսնելու՝ վայելելով միմյանց ու գարնանային կանաչի գեղեցկությունը։ Նրանց սերն ու հավատարմությունը դարձավ լեգենդ, որը պատմվում էր անտառի բոլոր բնակիչներին՝ հիշեցնելով, որ կյանքում ամենակարևորը հավատարիմ լինելն ու սիրելն է։

Рубрика: Քիմիա 7

Քիմիա 21.03.2024

Մենք դիտարկեցինք կովալենտային կապի առաջացումը նույն տարրերի ատոմների միջև` H2,O2,N3 պարզ նյութերի մոլեկուլներում: Սակայն հայտնի են մեծ թվով բարդ նյութեր, որոնք տարբեր ոչ մետաղների քիմիական միացություններ են: Այսպես, ջրածինը քիմիական միացություններ է առաջացնում բոլոր ոչ մետաղների հետ, բացի իներտ գազերից, օրինակ՝ ջուրը` H2O , մեթանը՝ CH4 և այլն:

Այս դեպքում նույնպես ատոմների միջև կովալենտային կապեր են առաջանում, սակայն պարզվում է, որ տարբեր տարրերի ատոմներ միանալիս՝ նրանցից մեկն առավել մեծ չափով է դեպի իրեն ձգում ընդհանուր էլեկտրոնային զույգը:
Այն ատոմները, որոնց արտաքին էլեկտրոնային շերտի լրացման համար քիչ թվով էլեկտրոններ են պահանջվում, քիմիական կապ առաջացնելիս էլեկտրոնները դեպի իրենց ձգելու հակում ունեն:

Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ):

Որքան հեշտ է տվյալ ատոմը այլ տարրի ատոմից էլեկտրոններ ձգում դեպի իրեն, այնքան մեծ է այդ ատոմի էլեկտրաբացասականությունը:
էլեկտրաբացասականությունը հարաբերական մեծություն է:
Որպես միավոր՝ ընդունված է լիթիում (Li) տարրի էլեկտրաբացասականությունը:

Ամենամեծ հարաբերական էլեկտրաբացասականությամբ օժտված է ֆտորը, այն հավասար է չորսի:
Պարբերություններում՝ ձախից աջ, կարգաթվի աճման հետ տարրերի ատոմների էլեկտրաբացասականությունը մեծանում է, իսկ խմբերում՝ վերևից ներքև՝ փոքրանում:

Ամենամեծ էլեկտրաբացասականությամբ օժտված են՝ ֆտոր, թթվածին, ազոտ, քլոր տարրերի ատոմները, ամենափոքրով՝ ալկալիական մետաղների ատոմները:

էլեկտրաբացասականության արժեքները քիմիական տարրերի ոչ մետաղականության չափանիշներն են:
Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային

Կովալենտային ոչ բևեռային միացությունների մոլեկուլներում ատոմների լիցքերը հավասար են զրոյի։

H-H. O=O

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ատոմի ,ո՞ր հատկությունն է անվանվում էլեկտրաբացասականություն: Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ):
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտ բևեռային։Բերե’ք օրինակներ։
    Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային։
  3. Ո՞ր կապն է կոչվում կովալենտ ոչ բևեռային ։Բերե’ք օրինակներ։
    Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային։