Рубрика: Հայոց լ․

Հայոց լ․ 08.05.2024

08.05.24

1․Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Անգղերի կռնչոցից վախեցած, ձիերը խլշեցին ականջները:

Անգղերի կռնչոցից, վախեցած ձիերը խլշեցին ականջները:

Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Ժայռի կատարին բազմած արծիվն, ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:

Այս անգամ, ուրիշ կաս-կարմիր փողկապով, էր նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ:

Տիկին Նվարդը` գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր:

Տիկին Նվարդը, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր:

Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ Սամվելը, նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:

Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ, Սամվելը` նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր, դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր:

2․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

1) Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

2) Սրա հիման վրա կլինի հիմքը:
Սրա հիման վրա կլինի:

3) Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:

4) Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը:

5) Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ է հրաբուխը:

6) Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչեր են մթնոլորտային ճակատները:

7) Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:

8) Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող առաջին և միակ մարդն էր: 
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող միակ մարդն էր: 

9) Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

3.Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

1) Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ անհատներով:

2) Դաք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:

3) Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:

4) Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տպավորություն չի թողնում:

5) – Բանն ինչո՞ւմն է, – հարցրեց ոստիկանը:
– Բանն ինչո՞ւմ է, – հարցրեց ոստիկանը:

6) Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:
Գործը այն է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

4.Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն): Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: