Рубрика: Մայրենի

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի մասին տեղեկություններ

Հովհաննեսս թումանյանն անգնահատելի էր համարում Ղազարոս Աղայանի ընկերությունը։ Աղայանը Թումանյանից մեծ էր մոտ երեսուն տարի։

Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու

հուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար

դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղ

տրամադրություն ստեղծել:

Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և

Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով:

Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր,

առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը,

ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ:

Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու

Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով

միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ

լուսանկարով:

 1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական

հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով

ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է

Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝

բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել:

Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի

մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե

մենք՝ մեր ուզածով»:

 Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր,

անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է

հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ

ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:

Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է

մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ

բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ

տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է,

էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է

Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

Անծանոթ բառեր՝

հուսադրել — բացատրություն

[ներգործական բայ]
Հուսադիր լինել, հույս տալ, հույս ներշնչել, քաջալերել:

կոխ բռնել — բացատրություն

Ըմբշամարտել, գոտեմարտել:

հաշտեցնել — բացատրություն

[ներգործական բայ] Հաշտվել -ի:
1. Հաշտության բերել:
2. Համաձայնեցնել:

թաթարական — բացատրություն

[ածական]
Թաթարներին հատուկ: