Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Կենսաբանություն 11.10.23

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ի՞նչ կառուցված ունեն  գլխարկավոր սնկերը  Նրանք ունեն գլխարկանման վերևի մաս և ներքևում ունեն կաթիլի նման պոչ։
  2. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը Սիմբոզը դա տարբեր տեսակների օրգանիզմների հավաքածու է։
  3. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին
  1. Սնկերը պատկանում են առանձին թագավորության նրանք ավելիշատ կենդանի են ոչ թե բույս։
  2. Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը կարողանում է քայքայել պլաստմասը միքանի շաբաթում։
  3. Բրիտանիայում կարողացել են աճացնել սև տրյուֆել։
  4. Նրանք իրենց բջջային պատերում ունեն նույն քիիական նյութերը ինչ օմարներն ու խեցգետինները։
  5. Նրանցից ստանում են դեղեր և սնունդ, բայց նրանք նաև կարող են վնասել բույսերին և կենդանիներին։
Рубрика: Անգլերեն

English 10.10.23

Questions:

1. What do you like to do after school? I hang out whit my friends and wait untill my bus comes so i can go home.
2. Can you do what you like or there are things you must do? Untill i go home i can do what i like untill its not really bad or illegal.
3. Does your school have playing fields? Yes.
4. What is your favorite kind of sport? It’s shooting whit a bow.
5. What out-of-school activities are you fond of? None.

Рубрика: Գրականություն

Գրականություն 09.10.2023

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ,ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրսմ  սովորաբար  խոր էր քնում,  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս

 Տես, մի էն ինչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց,  նորից մեկը դիպավ դռանը  և լսվեց զսպված կլանչոց։

Շու՞ն է   հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
թռթռացնելով-թռթռացնել
[ներգործական բայ և պատճառական բայ] Թրթռալ -ի:
Թրթռալ տալ:

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ 08․10․2023

Բազմանդամների արտադրյալը (դաս 8)

Երկու բազմանդամներ բազմապատկելու համար առաջին բազմանդամի յուրաքանչյուր անդամ բազմապատկում ենք երկրորդ բազմանդամի բոլոր անդամներով, այնուհետև կատարել նման անդամների միացում:

Օրինակ՝ 

(a+b)(a-b)=aa+a(-b)+ba+b(-b)=a2-ab+ab-b2=a2-b2

Եթե պետք է գտնել մի քանի բազմանդամների արտադրյալը, ապա սկզբում   գտնում են դրանցից որևէ երկուսի արտադրյալը, այնուհետև ստացված բազմանդամը բազմապատկում են մնացածներից որևէ մեկով և այլն:

Օրինակ՝

(a-b)(2a+b)(3a-2b)=(a2a-b2a+ab-bb)(3a-2b)=(2a2-ab-b2)(3a-2b)=2a23a-ab3a-b23a-

-b23a+2a2(-2b)+ab2b+b22b=6a3-3a2b-3ab2-4a2b+2ab2+2b3=6a3-7a2b-ab2+2b3

Առաջադրանքներ

1) Կատարել բազմապատկում.

1)  (x+2)(x-3)= x2-3x+2x-6

2) (5x+1)(2x+4) = 5x2+6

3) (3b+2)(4-b) = 6b24

4) (2y-5)(4y-3) = 10y212

5) (3a+4)(2a-3) = 32a242

6) (7z-3)(5z-2) =72z2-3

7) (2-4x2)(1-3x) =8x34

8)(3-2x)(5x+1) = 52x2

9)(4b-5c)(3b3+4c) = 4215b4

10) (2x-5y)(3x-2y): = 22x215y2

2) Բազմանդամը վերլուծեք արտադրիչների.

Ես չհասկացա այս առաջադրանքը։

Рубрика: Հայոց լ․

Հայոց լ․ 03․10․2023

04.10.23

1.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:
Մարդակեր, ամենագնաց, հեգիաթասաց, մեծանուն

2.

Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք բ) հարսնացու գ) Հովհաննես Թումանյան) կապիկ

անտառ տիեզերագնաց Թբիլիսի տեր

գայլ եղբայր Լուսաստղ սարսափ

երեխա գիտնական մոլորակ կամուրջ

թփուտ առնետ «Ջութակ և սրինգ» երեխա

3. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին) — ամբոխ,
աշակերտների ամբողջություն — դասարան,
զինվորներ ամբողջություն — զորք,
շատ դեղեր — ,
ծնողներն ու զավակները միասին — ընտանիք,
ուսանողների ամբողջություն — :

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:

Рубрика: Անգլերեն

English 03.10.2023

School clubs, read the text, page 15,16

ESL Conversation Questions:

  1. When did you start school? Do you remember your first day? I started school 6 years ago, I don’t really remember the first day but I remember some of my classmates that I met.
  2. How far do you have to travel from home to school? How do you get to school? I live pretty close to our school and my grandpa drives me to there.
  3. Do you enjoy school life? What did you like and dislike about it? I don’t like it.
  4. Who is your favorite teacher? What do you remember about him or her? My favorite teacher is Russian language teacher, I like her and she is very kind.
  5. What is your favorite subject at school? Why? My favorite subject is Russian because it’s really easy for me.
  6. Do you have to wear a uniform to school? No.
  7. How many children are there in your class? What is the best number of students for a class? There are 25 children in our class and I think the best is 17 students, when there are less students it’s more silent, more comfortable, and easier for teachers.
  8. What do you and your classmates do during your lunch break? We eat food, talk, play games.
  9. Is there bullying at your school? Yes.
  10. Do you get a lot of homework? Do you think it helped you learn? Yes, sometimes we get a lot of homework, it only helps for me to get stressed.
  11. How much sport do you do at school? Is sport important for school kids? We don’t do it a lot, but it’s important.
  12. When students behave badly, how are they punished at your school? Teachers send them to the principal’s office.
  13. What do you think about physical punishment? Is it effective? No its not.
  14. Did you ever skip school? What did you do instead of going to school? I didn’t
Рубрика: Գրականություն

Գրականություն 02․10․2023

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

Նյութը՝ Արևիկ Ներսիսյանի բլոգից։

1. Փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,:
Նա նկատի ուներ, որ նա թափթփված է և չի կարողանում կողմնորոշվել և ուզում եր փոքրիկ քայլերով ամենինչ անել։

2. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները: Ժամանակին ամենինչ անել, չբարդացնել և այլ․

3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր:

Рубрика: русский

Русский 02․10․2023

Задания с 02.10.23 — 06.10.23

Урок 1

Вы уже хорошо знаете, что в русском языке существительные могут быть мужского (он), женского (она) или среднего (оно) рода.


Трудно определить род существительных, которые оканчиваются на -ь. Такие слова надо запоминать. Однако есть несколько секретов, которыми я хочу поделиться с вами.

  1. Если вы встретили слово на -ь в тексте, обратите внимание на соседние слова, особенно прилагательные и глаголы в прошедшем времени. Например, вы читаете: «Спортсмен получил золотую медаль». Слово «медаль» употреблено в винительном падеже, а прилагательное «золотую» — в винительном падеже и женском роде. Значит, слово «медаль» — это слово женского рода.
  2. Запомните! Всегда относятся в мужскому роду:

названия месяцев (октябрь, июнь);
слова на -арь (словарь, календарь);
слова на -тель (учитель, выключатель).

  1. Запомните! Всегда относятся с женскому роду:
    слова на -чь, -шь, -щь (ночь, мышь, вещь и др.);
    слова на -ость (они образованы от прилагательных; сухой — сухость, мягкий — мягкость);
    слова на -бь, -вь, -дь, -зь, -сь, -ть (любовь, тетрадь и др.).

Исключения: голубь, лебедь, дождь, гвоздь — это слова мужского рода! 4. Слова на -ль, -нь, -рь могут быть как мужского, так и женского рода.

Упражнение 1

Подобрать подходящее по смыслу имя существительное и определи его род.

Добрая, любимая, родная, мама все ж.р.
Весенний, звонкий, говорливый, голос все м.р.
Интересная, библиотечная, любимая книга все ж.р.
Шелковое, красивое, длинное дерево все с.р.
Круглый, обеденный, деревянный стол все м.р.
Новогодний, веселый, долгожданный подарок все м.р.
Яркое, весеннее, игривое настроение все с.р.
Сочное, вкусное, спелое яблоко все с.р.
Сладкий, ночной, кошмарный сон все м.р.
Чистая, питьевая, прозрачная вода все ж.р

Упражнение 2

Составь сочетания имен существительных со словами мой, моя, мое, укажи род.

Свеча, полотно, друг, взгляд, дочка, вьюга, ружье, озеро, кроссворд, жилище.

Моя свеча ж.р., мое полотно с.р., мой друг м.р., мой взгляд м.р., моя дочка ж.р., моя вьюга ж.р., мое ружье с.р., мое озеро с.р., мой кроссворд м.р., мое жилище с.р.


Упражнение 3

Определи род существительных, запиши слова в три столбика. Над столбиками напиши :м.р., ж.р, ср.р.

Жидкость, кино, киносъемка, килограмм, рассада, питье, свет, поездка, новоселье, подъезд, троллейбус.

М.р.Ж.р.С.р.
КилограммЖидкостьКино
Свет КиносъемкаПитье
ПодъездРассадаНовоселье
ТроллейбусПоездка

Упражнение 4

Определи, верно ли имена существительные мужского и женского рода распределены по столбикам.
Спиши, обозначь в словах орфограммы:

М.рСр.рЖ.р.
Носорог Сторож — правильно м.р.Анна
Ночь— правильно ж.рСолнцеКукла
Звездопад Рассказ — правильно м.р.Шишечка
Варежка — правильно ж.р.СтихотворениеДядя — правильно м.р.
Сочинение — правильно с.р.ПениеПодсказка
Рубрика: Без рубрики

Ընթերցիր,որպեսզի դպրոցում բացատրենք ու հասկանանք։

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներով: Երբեմն բաղադրյալ բառեր են կազմվում բառի տարբեր արմատներով կամ ձևերով (օրինակ` ուտելիք — կերակուր, մարդամոտ — մարդկություն): Արմատները հիմնականում առանձին գործածվում են` կազմելով պարզ բառերը: Բայց կան արմատներ, որոնք ժամանակակից հայերենում առանձին կիրառություն չունեն (օրինակ` զոր, խույս, խոս, հի և այլն):

Բառերի տեսակները Բառերը խմբավորվում են ըստ այս կամ այն հատկանիշի` իմաստաբանական, բառակազմական, արտասանական, ձևաբանական և այլն: Ըստ արտահայտած իմաստների` բառերը լինում են մենիմաստ և բազմիմաստ: Բազմիմաստ բառերի ուղղակի և փոխաբերական բոլոր իմաստները բխում են նրա հիմնական իմաստից: Ըստ իմաստների կարելի է նաև այլ բառախմբեր առանձնացնել, օրինակ` հոմանիշներ և հականիշներ, ըստ ձևաիմաստային հատկանիշների` նույնանուններ և այլն: Ըստ կազմության բառերը լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավո

1.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս-խոսալ, հանրածանոթ-ծանոթանալ, ձյունածածկ-ծածկվել, երկրագունդ-գունդաձեվ, կենսակերպ-կերպարվեստ, հնավանդ-վանդակ, մտահոգ-հոգեպես, բարենպաստ-, ակնթարթ-թարթել, լուսանցք-անցքաձև:

2.Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց -այգեբացի, [գոյական] (գյուղատնտեսություն)
Խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել) — Ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը, մասնավորապես՝ հատուկ ձևով պատրաստած ապակի՝ իր անդրադարձումը տեսնելու, պատերը զարդարելու ևն համար:


գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: — ակնթարթի, ակնթարթեր, [գոյական]
1. Աչքի կոպերը թարթելը:


դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել — փնտ րել): -Քենը՝ վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր:

3 Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
 Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, շուն:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, :
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, ջերմաչափ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ աշանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, տնտեսություն: 

Рубрика: Ֆիզիկա 7

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող գործիքների

Որպեսզի ֆիզիկական մեծությունները չափենք պետք է օգտագործենք գործիքներ։

Այսօր ես ծանոթացա հետեվյալ գործիքների ՝ Ամպերաչափ, վոլտաչափ, չափանոթ, ջերմաչափ, քանոն, ուժաչափ։ Բոլոր գորխիքների վրա կան արված նրփագծեր, և որոշ նրփագծերի դիմաց կան թվային առժեքներ