Рубрика: русский

Русский 18.09.2023

Задания с 18.09.23-22.09.23

Урок 1

Пользуемся сборником

Читаем и анализируем текст, отвечаем на вопросы после текста в сборнике на стр. 25-26, выполняем задания.

Вопросы для обсуждения։
 Какие чувства вы испытали прочитав рассказ? Мне было грустно читать рассказ но при этом он был чуток троготельный.
 Произведения каких авторов классической литературы вам напомнил этот рассказ? К сожалению рассказ мне не напомнил ничего.
 Случаются ли такие истории сегодня? Да.
 Что с самого начала нам предвещало плачевный конец рассказа ? Читая рассказ мне стало очевидно что конец будет грустным, ещё само начало тоже было чутка грустным.
 Что собой представляли следующие символы в рассказе։ длинные и огненные
волосы, лебедь, зеркало, озеро?
1. Длинные и огненные
волосы — Волосы были рыжие / красные и напоминали огонь.
2. Зеркало — имелось ввиду что озеро было чистым и в нём видно было её отражение
Я не поняла остальные


 На cколько частей можно разделить рассказ и почему? 3 Части — Начало, середина, конец. эти три части отличались друг от друга и думаю было быинтереснее читать часьтями.
 Какую роль играет «сон» в произведении? Если я поняла правильно, то озеро и было сном а лебедь направил её к кроватьи чтобы она проснулась.
 Какие авторы часто прибегают в своих произведениях ко «сну » как к
композиционному инструменту? Не знаю.
Задания для выполнения։

  1. Подберите три-четыре сущесвительных к слову «рыжеволосая».
    Рыжеволосый ребенок, Рыжий кот, Рыжеволосые родственники.
  2. Какие символы-аллегории вы нашли в тексте? Выпишите их.
    Озеро и зеркало, волосы и огонь.
  3. Напишите сочинение на тему: «В мире снов все иначе… »

    Мир снов, это иной мир где всё ощущается по иному, это мир которым ты можешь управлять, мир где всё по твоему желанию, каждый из нас хоть раз представлял себя в этом мире, это желанное место всех кто хоть раз там был. . .
Рубрика: Գրականություն

Գրականություն 18․09․2023

1․Ներկայացրու Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու առակներից մի քանիսը։

Մխիթար Գոշ —

Նռնենին և թզենին

Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ,բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.
Խոհեմ մարդը և ծառերը

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.

— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել ևընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում եսմեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանումդիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։


Վարդան Այգեկցի —

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Աղվեսը և առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։



Рубрика: Երկրաչափություն

Երկրաչափություն 18․09․2023

նկյուն և կիսորդ (դաս 3)

Առաջադրանքներ

1) Երկու ուղիղների հատվելու դեպքում քանի՞ չփռված անկյուն է առաջանում: 4

2) Գծեք մի չփռված անկյուն: A, B, M և N կետերը նշեք այնպես, որ AB հատվածի բոլոր կետերը գտնվեն տվյալ անկյան ներսում, իսկ MN հատվածի բոլոր կետերը՝ անկյունից դուրս:

3) Տարեք որևէ ուղիղ, նրա վրա նշեք A և B կետեր, իսկ AB հատվածի վրա` C կետը:

ա) AB, BC, CA, AC, BA ճառագայթներից որո՞նք են համընկնում: Բոլորը համընկնում են

բ) Ո՞ր ճառագայթն է CA ճառագայթի շարունակությունը: BC/CB

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն 13․09․2023

Սեպտեմբերի 1-16

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա առաջադրանքներն են․

Պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան
    Բակտերիաների կառուցվածքը նման է բջջի կառուցվածքին, բայց նա ունի որոշակի առանձնահատկություններ:
  2. Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները
    Բակտերիաները բազմանում են բջջի կիսման օգնությամբ։
  3. Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քնի տեսակներ։
    բիֆիդոբակտերիաներ, լակտոբակտերիաներ։
Рубрика: Գրականություն

Գրականություն 13․09․2023

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել: հանգուցյալ — ողորմածիկ, շինծու — կեղծ։
  3. Դուր եկա՞վ պատմվածքը: Հիմնավորեք: Ոչ, չեմ սիրում մահանլու թեման։

Նրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

— Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,— ասաց հորեղբայր Ջեկը,— լսիր, Լյուկ…

Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.

— Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս: Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:

— Լյուկ,— ասաց հորեղբայրը,— կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:

— Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,— ասաց հորեղբայր Ջեկի կինը:— Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:

Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:

Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ–որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:

Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:

Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:

— Լա՛վ,— ասաց Ջեկը,— լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:

Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:

Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.

— Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: »Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:

Եվ նա լալիս ու լալիս էր:

Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:

Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:

Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:

— Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,— ասաց կինը,— գուցե իսկապես մի բան վաստակի:

Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:

— Անկյու՛նը տար նրան,— բղավեց կինը:— Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:

Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:

Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:

Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն–մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:

Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:

— Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,— ասաց նա,— երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:

— Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:

— Միանգամայն ճիշտ է,— ասաց Ջեկը:

Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:

Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես.այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:

Նրանք հասն Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին:

— Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:

Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:

— Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:

— Կժպտա՜մ,— ասաց Լյուկը:

Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:

Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:

Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:

Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:

Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի–մի նարինջ: Մաքրել կեղևը, ներծծել նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ: Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:

Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ–կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է…

Рубрика: Պատմություն

Պատմություն 12․09․2023

  • Ի՞նչ է նշանակում homo erectus Դա նշակում է ուղղաձիգ մարդ, նրանք ապրել են արևելյան աֆրիկայում մոտ երկու միլիոն տարի առաջ։
  • Ո՞վ է նեանդեռթալցին Նեանդեռտալցիք այն մարդիկ էին որոնք ապրել են հոմո էրեկտւսներից հետո և հաջորդել են նրանց։
  • Նկարագրեք քարի դարը Քարի դարի ժամանակ մարդիկ ավելի զարգացած եին համեմատած ուրիշներին
  • Տնտեսավարման ինչ տեսակների կային քարի դարում որսորդներ և հավաքիչներ։
  • Արդյո՞ք քարի դարաշրջանում կուզենայիք ապրել Ոչ
Рубрика: Հայոց լ․

Հայոց լ․ 12․09․2023

1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր — յ, ու, ր, ա, ք, ա, ն, չ, ու, ր, արհամարհել — ա, ր, հ, ա, մ, ա, ր, ե, լ,, ակնդետ — ա, կ, ը, ն, դ, է, տ, , լուսնկա — լ, ու, ս, ը, ն, կ, ա,, ուղևորվել- ու, ղ, է, ո, ր, վ, է, լ,, երկաթյա — ե, ր, կ, ա, թ, յ, ա,, Սեբաստիա — ս, է, բ, ա, ս, տ, ի, ա,, հիացմունք — հ, ի, ա, ց, մ, ու, ն, ք,:

2. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով: ամպ, ազոտ, էակ, ամփոփ, ունք,

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: ՝ որբ, անմարդ, արագ, անձ, էշ, 

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: շուկա, բու, շվի, գաթա, ձու

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: տարա, կոալա, թավա, քուլա, շիլա,

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով: արա, ոզնի, ամաի, աղավնի, եղևնի

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: բադ, գիժ, ձող, վաղ, բարձ

բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով: բանտ, դիրք, գիրք, գիրկ, ժամանակ

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով: խարիսխ, կարապ, կաթ, թոք, պահակ։

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով: տանձ, թակարդ, ճաշ, սարդ, ֆարշ

Рубрика: Անգլերեն

English 12.09.2023

 SEPTEMBER 11-15
REVISION.

WAS OR WERE – EXERCISE

Fill in was or were into the gaps.
If there is a (-) use the negation (wasn’t or weren’t).
1. Last year my best friend was 22 years old.
2. The weather was  cold when we were in Berlin.
3. Why were you so angry yesterday?
4. At this time last year Sandra was in Paris.
5. We were tired because it was late at night.
6. Tim wasn’t asleep at ten o’clock yesterday. (-)
7. Our hotel last year was small, but it was very clean.
8. I phoned you at the weekend, but you weren’t at home. (-)
9. My dad wasn’t at work the whole week, because he was ill. (-)
10. The shop was open yesterday, but we didn’t go there.
11. My friends were at the shopping mall two days ago.
12. Claire and I weren’t at school last Monday. (-)
13.  Liam was at home when you came back from work?
14. They didn’t tell where they were on May 2nd.
15. Autumn was  really warm and dry this year.
16. When Tom was a child, he was afraid of dogs.
17. There was a good movie on TV at prime time. (-)
18. My daughters were in the USA two years ago.
19. She wasn’t at home when they broke into her house. (-)
20. What was your biggest success as professional

PRESENT SIMPLE OR PROGRESSIVE

Present Progressive or Present Simple? Complete with the correct tense.
1. I never dreamed of ghosts. (dream)
2. Tom learned English at school. (learn)
3. Listen! Ann plays the piano. (play)
4. What are you doing? I am making a model plane. (make)
5. Can you help me? No, sorry, I am looking after the baby. (look after)
6. Mum always drinks coffee in the afternoon. (drink)
7. Where is mum? She is cooking dinner. (cook)
8. Who ? This is Mr Blackwell speaking. (speak)
9. We often have eggs for breakfast. (have)
10. What are you doing? I am learning for my English test. (learn)
11. Tom cleans his bike at the moment. (clean)
12. He visits his uncle every Wednesday. (visit)
13. What are you doing? I am watching TV. (watch)
14. Today it‘s not raining (not rain), the sun is shining (shine).
15. They sometimes go to the cinema on Sundays. (go)

PAST SIMPLE

Complete these sentences. Use the verbs below.
clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch
1. Yesterday evening I  watched TV.
2. I only cleaned my teeth four times last week.
3. Bruce his mountain bike yesterday evening.
4. The concert last night started at 7.30 and ended at 10 o’clock.
5. The accident happened last Sunday afternoon.
6. When I was a child I wanted to be a lawyer.
7. Mozart lived from 1756 to 1791.
8. We enjoyed our holiday last week.
9. Today the weather is nice, but yesterday it rained .
10. It was hot in the room, so I opened the window.
11. The weather was good yesterday afternoon, so we played tennis.
12. William Shakespeare died in 1616.

                                   Famous Things

                                           Paper

PRE-READING QUESTIONS

1. DO YOU KNOW HOW PAPER IS MADE? it’s made of wood.
2. WHEN AND WHERE DO YOU THINK PAPER WAS FIRST USED? I think it was invented in China, cause many nowdays popular things are made in China
3. PAPER IS USED FOR MANY DIFFERENT PURPOSES NOWADAYS. LIST SEVERAL OF THESE. Writing, Printing, Listing, Books.
4. DO YOU KNOW WHEN THE PRINTING PRESS WAS INVENTED? Printing press was invented in 1450.
5. WHY HAS PAPER BECOME AN ENVIRONMENTAL PROBLEM? Cause people throw paper everywhere and also to make paper you need wood, but without trees we are going to die.

Paper is a material made mainly from wood pulp. It is used for writing, printing, and art work,
to wrap things, and even to cover walls.
To make paper, woodchips are heated with chemicals, a process that turns them into pulp.
The pulp is strained, washed, and put through a screen to remove any unwanted material.
More chemicals are added, and the pulp is beaten until it is the correct texture. It is then
put through a papermaking machine to form into sheets or rolls of paper. Finally, it is passed
through heated metal rollers to give it a smooth finish.
Paper has a long history. About 5,000 years ago, the Egyptians made paper from papyrus, a
marsh reed. They used it to record business transactions, religious ceremonies, or stories and
for artwork.
In 105 A.D., Ts’ai-Lun of China discovered how to make paper out of cotton or flax. The
process he invented is the basis of modern papermaking. His technique was known in Korea,
Japan, Tibet, and India by the 7th century and in the Middle East by the 10th century.
Until the 1200s, Europeans wrote on parchment, which was made from animal skins and was
expensive to produce. After the printing press was invented in 1456, printing materials were
in great demand. To meet this demand, Europeans adopted the Chinese way of making
paper because it was much cheaper.
In 1690, Pennsylvania became home to the first paper mill in America. By 1810, several mills
existed and rags for paper production were getting harder to find. However, about the same
time, Mathias Koop of England discovered how to make paper out of wood pulp and the
mills switched to it. Papermaking machines were invented soon after.
Today, paper is so common that it is an environmental problem and has given rise to many
recycling programs.
Famous Things

Paper COMPREHENSION QUESTIONS
A. True or False. Read the statements below. If the statement is true, write T beside the sentence. If it is false, write F. If it is false, correct the information.
1. The Egyptians first made paper from papyrus. T.
2. The Egyptian process of paper making is the basis of modern papermaking. F.
3. Before the invention of the printing press, Europeans wrote on animal skins. T.
4. Using animal skins was cheaper than the Chinese way of making paper. F.
5. The first American paper mill opened in 1810. T.

B. The Process of Making Paper – Put the following statements in the correct order.
____3____ The pulp is strained and washed.
____6____ The pulp is beaten until it is the correct texture.
____1____ Woodchips are heated with chemicals.
____8____ The paper is passed through heated rollers to give it a smooth finish.
____2____ The woodchips turn into pulp.
____4____ The pulp is put through a screen to remove unwanted material.
____7____ The pulp is made into sheets or rolls of paper.
____5____ More chemicals are added.
C. Practice asking and answering the following questions with your partner. Then write the
answers in complete sentences.
1. What did the Egyptians use to make paper? ____papyrus________________________________________
__________________________________________________________________________________________
2. What did the Egyptians use their paper for? _________

They used it for business transactions, religious ceremonies, stories and
artwork.

____________________________________
__________________________________________________________________________________________
3. What was Ts’ai-Lun’s discovery and why was it so important? __________He discovered that he can make paper from other materials and do not waste wood.__________________
__________________________________________________________________________________________
4. Why was there such a great demand for paper in the 15th century? ____________Cause paper is used for many things__________
__________________________________________________________________________________________
5. Why have paper recycling programs become so important in modern society? ___________
_____Cause nowdays people dont think about cleaning and throw paper anywhere_____________________________________________________________________________________

Рубрика: Մայրենի

Մայրենի 18.05.2023

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր միտքը՝ ,,Ժլատը նա է, ով…,,:

Ժլատը նա է ով, ոչ մի բանով չի ուզում կիսվել, ամենինչ իր ուզածի համար կարող է աքնել, բայց իհառկե վատ իմաստով, նաև ժլատ մարդիկ այն մարդիկ են ովքեր կարող են նույնիսկ ստել նրանց ուզածի համար, և նրանք շատ կոպիտ ու ատգետ են։