Рубрика: Հորինուկ, Մայրենի

Նիկոյի երազանքը

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն  ապրում է սարերում:Նա ունի մեծ  ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր  Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:

Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն  մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:

Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին:

Рубрика: Հորինուկ, Մայրենի

Իմ ձմեռը

Ես   ձմեռը արձակուրդներին գնում էի հյուր կամ մեր տուն էին  մարդիկ գալիս։ Արձակուրդների   շատ լավ է  նաև արձակուրդների վերջին օրը   ես  և  հայրիկս լավ և հետաքրքիր  մուլթֆիլմ նաեցինք։Նաև  Ձմեռ պապիկը  ինձ շատ լավ նվեր էր բերել այդ նվերը  մանապոլիա էր։ Ձմեռը  նաև  ձմեռվա  արձակուրդներին շատ լավ էր։

Рубрика: Մայրենի

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  • Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:
  • Շքեղ-ճոխ
  • Պարծենալ-հպարտանալ
  • Սոսափել-սվսվալ
  • Զգեստ-շոր
  • Բոււրմունք-բույր, հոտ
  • Բացատ-դատարկ տեղ
  • Խորհրդավոր-անհասկկանելի
  • Ինչո»ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  • Փշատերևը զարմանում էր, որհովհետև մնացած ծառերը զարդարված էին։
  • Բնութագրի՛ր փշատերևին:
  • Փշատերևը զարմացած էր։
  • Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  • Ծառերը տխրեցին ,երբ եկավ ձմեռը, իրենք կորցրեցին նրանց տերևները։
  • Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  • Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։
  • Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոս
  • Ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը։ Հետո եղևնուն ասաց, որ նա աշխարհի ամենաբարի ծառն է։