Рубрика: Без рубрики, Մայրենի

Նկարչությունը իմ կյանքում

ես նկարում եմ շատ փոքր տարիքից, և միշտ հետաքրքրվել եմ դրանով, ես միշտ նկարել ամեն տեսականի մատերիալներով, և ստացել եմ սիրուն բաներ։ Արվեստը, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ է, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։

Ամեն տարի հարյուրավոր ցուցահանդեսներ են կազմակերպվում, ներկայանում են նոր նկարիչներ, ովքեր հանրության դատին են հանձնում իրենց աշխատանքները՝ հույս ունենալով հասնել մեծ փառքի և ճանաչման։

Քչերին է, սակայն, հաջողվում, ստեղծել գործեր, որոնք դարերով կմնան մարդկության պատմության մեջ և կլինեն ճանաչելի ու գնահատված։

Աշխարհում ամենահայտնի նկարներ են,

1․ «Մոնա Լիզա»

Նկարիչ՝ Լեոնարդո դա Վինչի։

Մոտավոր տարեթիվ`1503-1519 թվականներ։

Որտեղ տեսնել՝ Լուվր (Փարիզ)։

Զարմանալի չէ, որ աշխարհի ամենահայտնի նկարը խորհրդավոր կինն է՝ խորհրդավոր ժպիտով:

Նկարի բնորդուհին Լիզա Հերարդինին է, ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը, բայց այս դեպքում ևս մասնագետները վստահ չեն: Սա իսկապես այն ժամանակների արվեստում նորամուծություն էր։

2․ «Վերջին ընթրիքը»

Նկարիչ՝ Լեոնարդո դա Վինչի։

Մոտավոր տարեթիվ`1495-1498 թվականներ։

Որտեղ տեսնել՝ Սանտա Մարիա դելլա Գրացիե (Միլան, Իտալիա)։

«Վերջին ընթրիքը» ստեղծվել է մի դարաշրջանում, երբ կրոնական պատկերը ​​գեղարվեստի գլխավոր ​​թեման էր։ Նկարը պատկերում է Հիսուսի և աշակերտների վերջին ընթրիքը միասին՝ Հիսուսի խաչելությունից առաջ։

Նկարն իրականում հսկայական որմնանկար է `4.6 մետր (15 ոտնաչափ) բարձրությամբ և 8,8 մետր (28.9 ոտնաչափ) լայնությամբ, ինչը նկարը դարձնում է էլ ավելի խորհրդավոր:

3․ «Աստղային գիշեր»

Նկարիչ՝ Վինսենթ վան Գոգ։

Տարեթիվ՝ 1889 թվական։

Որտեղ տեսնել՝ Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)։

Վառ կապույտ և դեղին գույների և երազային մթնոլորտի համադրությունը տասնամյակներ շարունակ ոգևորել է արվեստասերներին:

Վան Գոգը ոգեշնչվել էր իր սենյակի պատուհանից բացվող տեսարանով, երբ ապրում էր Ֆրանսիայի Սեն-Ռեմոյի ապաստարանում։