Рубрика: Մաթեմաթիկա

8.12.2020

Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:1)8+25=33   2)8+4=12  3)33+4=37 4)37-12=25

Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի: 1)32-20=12  2)12+6=18 3)32+6=38 4)38-18=20

Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:1)5×7=35  2)5+5=10 3)35+5=40 4)40:10=4

Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։ 

 Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։1)20+10=30 2)20+4=24   3)10+4=14 4)14+24=38

2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։ 1)18:2=9  2)9+2=11

5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։1)66+5+5=76  2)76+3+3=82

Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։1)9+25=34 2)34+3=37 3)9+6=15 4)37+6=43 5)43-15=28

Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։1)8-3=5 2)5+28=33 3)33+4=37 4)37+5=42 5)8+5=13 6)42-13=29

 Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես: 1)35+5=40 2)40:5=8

Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։ 1)7:7=1 2)7+3=10 «3)1+3=4 4)10+4=14

Рубрика: Մայրենի

Եղևնին

Եղևնին գեղեցիկ, մշտադալար, փշատերև հզոր ծառ է, մինչև 50 մ բարձրությամբ և 100-120 սմ բնի տրամագծով։ Սաղարթը գեղեցիկ բրգաձև է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևները քառակողմ են, կոշտ, սուր, 2-3 սմ երկարությամբ, աչքի են ընկնում կապտկանաչավուն կամ արծաթավուն գունավորմամբ։ Կոները գլանաձև են, գեղազարդ, ունեն 5-10 սմ երկարություն։ Կեռիկավոր եղևնին ցրտադիմացկուն է, խոնավասեր, հաջողությամբ դիմանում է օդի չորությանը և ամառային բարձր ջերմաստիճանին, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, լավ է դիմանում քաղաքային փոշուն, վնասակար գազերին և ուժեղ քամիներին։