Рубрика: Մայրենի

Մայրենի 29.09.22

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր և քմահաճ է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե` ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:

Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Թախտին, մարդ, կարճ, խփում:

  1. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը. Դերձակը այն մարդն է ով, որ տարբեր բաներ է կարում, օրինակ`հագուստ, խաղալիքներ և այլն:
  2. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
    ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ✅️
    բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել✅️
    գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի✅️
    դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանա ❌️

4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.

ա/ օրերից

բ/ գլուխ

գ/ թագավոր ✅️

դ/ ոչինչ

5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերվը:

Գոյական-Դերձակ,երկիր

Դերանուն-նա:

Ածական-կամակոր, երկար,հնարագետ:

Բայ-ասել,թաքցնել:

Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները. ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում: բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի: գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք: դ/Արջից վախեցողը անտառ չի գնա: / սարեր, չի գնա, մարդու, ծաղկին/

Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել: Դա նրա բնավորությունից է:

Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը: Նա փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում: Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն: Մի մարդու անընդհատ ասում եին –ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի: Բայց նա ուշադրուցյուն չեր դարցնում դրան, և մի օր այդ մարդը վերմակ չգտավ և գիշերը նրա երազում նրան անընդհատ ասում եին տարբեր մարդիկ –ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի: Դրանից հետո այդ մարդը հասկացավ որ բաներ կան որոնք պետք է լսել: