Рубрика: Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

    Օրինակ կրիաները շատ դանդաղ են (ձագ կրիաները բավականին արագ են վազում), իսկ վագռերը շատ արագ։
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

    Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
  3. Ի՞նչ է ֆաունան: Ֆաունան կենդանիների բազմազան խմբերն են միասին։
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

    Ձու տալիս են օձերը, հավերը և այլն։

    Բուրդ տալիս են առջերը, գառնուկները և այլն։

    Կաթ տալիս են կովերը այծերը և այլն։

    Միս տալիս են կովերը, հավերը, և այն կենդանիները ում միսը մարդիկ կուտեն։
Рубрика: Մայրենի

Մայրենի 05.05.2022

04-06 մայիսի

չորեքշաբթի-ուրբաթ

Բայ

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպել, ծաղիկ-ծաղկել, վար, կար-կարելերգ-երգել, ժողով, օճառ:
բ) Գող-գողանալվախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ(իջ)-իջնել, մայր-մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակել, դալուկ-դալուկանալ, ծանր-ծանրանալ:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել, հաս-հասնել, հագ-հագնել, փախ-փախնել, սառ-սառել, թիռ-թռնել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել: այս բառախումբը ել սզբունքով են կազմված:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ: այս բառախումբը ալ սզբունքով են կազմված:

Կարդա՛ <Մանուկ խան> զրույցը և տեքստից դո՛ւրս գրիր ներկա և անցյալ ժամանակով գործածաված բայեր (գործողություն ցույց տվող բառեր)։

Անցյալ

Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։

Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։

Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։

Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Ներկա

Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

Рубрика: Մայրենի

ԻՆՉՈՎ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՆՄԱՆ

Կարդա՛ Ինչով են մարդիկ իրար նման հեքիաթը, ընտրի՛ր հեքիաթի սյուժեին առավել համապատասխան վերջաբանը և դուրս գրի՛ր հինգ պարզ ընդարձակ նախադասություն։


Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի
սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա
էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման,
և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա
հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած
շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…
Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց
հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա
պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված
խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ
հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու
կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր
հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր
նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր
կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ
հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեց

տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և
նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:
Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց
հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը:
«Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։

  • Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։
  • Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:
  • Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր
    այստեղից:
  • Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:
  • Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։
  • Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:
    Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:
  • Էս ձեռքինդ ի՞նչ է։
  • Կիթառ:
    -Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ
    պարկապզուկ և սրինգ ենք սիրում:
  • Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:
  • Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից
    երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:
    Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:
  • Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:
  • Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց
    կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:
    Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց
    ինքնաթիռի շարժիչը։ Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց
    բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն
    մոտեցան նրան:
  • Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:
  • Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:
  • Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,
    ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:
  • Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:
  • Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս
    խլել:
  • Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ,
    կվճարեմ:
  • Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:
  • Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու
    էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:
  • Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:
  • Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:
  • Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:
  • Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք
    օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:
  • Լա՛վ, վերջացրեք,- ասաց հովիվներից մեկը,- կամ հենց հիմա երեքդ էլ այստեղից կգնաք,
    քանի դեռ ողջ եք, կա՛մ բոլորովին այլ երաժշտություն կլսեք:
  • Ես մնալ այստեղ: Ես ասացի։
  • Ես էլ եմ մնում, իմ ընկեր Կատաղի ցուլի հետ,- նրան միացավ աղջիկը: Ես էլ ասացի:
    -Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել: Եվ, իհարկե, չեմ ուզում գնալ։ Դե՛,
    աղջիկ, մեզ համար ինչ-որ բան նվագիր, տեսնենք քո երաժշտությունը չի՞ փոխի
    տրամադրությունը:
    Աղջիկը չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին…

  • Առաջին ավարտ

  • Եվ հովիվները նույն պահին թափահարեցին իրենց փայտերը և կանչեցին շներին:
  • Չքվե՛ք այստեղից, չքվե՛ք: Բռնի՛ր, Հավատարի՛մ, կծի՛ր, Գա՛յլ:
  • Քշե՛նք սրանց այստեղից։
    Կարմրամորթ հնդկացին տեղից չշարժվեց: Միայն բարձրացրեց մարտական կացինը:
  • Ես կանգնելու եմ,-ասաց նա:- Աո՛ւֆ։
    Բայց օդաչուն ուրիշ բան որոշեց:

    -Եղավ, հո կռիվ չե՞նք սարքելու այստեղ,-ասաց նա,- բարձրացի՛ր ինքնաթիռ, աղջի՛կ: Դու
    էլ, Կատաղի ցուլ: Շարժիչը միացված է, դե՛, բոլորդ մտա՞ք, թռա՜նք:
    Եվ ինքնաթիռը, հռնդացնելով շարժիչը, բարձրացավ լճից ու սարից վեր և սկսեց պտտվել
    սենյակում:
  • Իսկ ու՞ր ենք թռչում,-հարցրեց աղջիկը, իրեն սեղմելով կիթառը, որ քամին չքշի:
    -Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:
  • Ես էլ գիտեմ:
  • Ես էլ իմանալ: Աուֆ:
  • Ուրեմն, աուֆ, թռչում ենք դեպի այդ տուփը: Ահա, ներքևում է, և փառք Աստծո, դեռ փակ
    չէ: Վայրէջք ենք կատարում։
  • Աուֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։’
  • Երկրորդ ավարտ

  • Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները սպառնալից բարձրացրին իրենց փայտերը:
    -Լավ, լավ,- հոգոց հանեց աղջիկը:- Եթե ձեզ դուր չի գալիս կիթառը, ես կջարդեմ այն, միայն
    թե խնդրում եմ, շներին մի կողմ տարեք, այլապես նրանք տաբատս կպատառոտեն:
  • Այ, սա ուրիշ բան,- ասաց տատիկը:- Արի՛ քեզ տամ շագանակ կտամ:
  • Բայց նախ ինձ մի քիչ ալյուր տվեք,-խնդրեց աղջիկը,- մենք կներկենք Կատաղի Ցուլին,
    այդ դեպքում հովիվները, նրան նայելով, չեն նյարդայնանա:
  • Լավ ես մտածել,- ասացին հովիվները:- Իսկ դու, կարմրամորթ անճոռնի, համաձա՞յն ես:
  • Աո՛ւֆ,- պատասխանեց կարմրամորթը, և հանգիստ թույլ տվեց, որ իրեն ներկեն սպիտակ
    ալյուրով:
  • Իսկ ինքնաթի՞ռը,-հարցրին հովիվները:
  • Իսկ ինքնաթիռը,- պատասխանեց օդաչուն,- ահա թե ինչ կանենք. կայրենք այն, խարույկ
    կսարքենք և կտաքանանք:
  • Դա էլ է ճիշտ, մանավանդ, որ այսպիսի ցուրտ գիշեր է:
    Եվ խարույկը վերջապես խաղաղություն բերեց այս բոլոր մարդկանց: Իսկ հովիվները
    նույնիսկ տարանտելլա պարեցին կրակի շուրջը իրենց սրինգների նվագակցությամբ:

  • Երրորդ ավարտ

  • Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները հարձակվեցին անկոչ հյուրերի վրա: Բայց ինչոր մեկի ձայնը կանգնեցրեց նրանց:
  • Վերջացրե՛ք:
  • Ո՞վ է:
  • Հրաշագործը: Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ: Ինչպիսի՜ պատիվ է մեզ համար, Ձերդ
    ողորմածություն:
  • Իմ անունը Գասպարե է, ոչ թե «Ձերդ ողորմածություն»:
  • Բարև, Գասպարե,- ասաց աղջիկը:
  • Բարի երեկո, աղջի՛կս, ես լսեցի քո երաժշտությունը և այն ինձ շատ դուր եկավ:
  • Աո՛ւֆ,- ավելացրեց կարմրամորթ հնդկացին:
  • Բարև և քեզ, Կատաղի Ցուլ, Սև Արծիվ, Որոտացող Ամպ, կամ ինչպես ես ուզում, որ
    կոչենք քեզ: Ողջունում եմ քեզ, օդաչու, ձեզ էլ, հովիվներ, քեզ էլ, տատիկ: Բովված շագանակի
    հոտ եմ առնում:
  • Այս աղջիկն ուզում էր խլել դրանք ինձնից:
  • Չէ, քեզ միայն թվացել է: Նա գողի նման չի:
  • Իսկ կացինը ձեռքին այս տի՞պը,- գոռացին հովիվները,- ինչո՞ւ է եկել այստեղ:
  • Իսկ դուք իրեն հարցրե՞լ եք:
  • Ինչի՞ համար, առանց հարցնելու էլ երևում է, որ ուզում էր մորթել մեր ոչխարներին:
  • Ես խաղաղություն ուզել,-ասաց հնդիկը:- Ես սիրել խաղաղությունը:
  • Դե ի՞նչ, լսեցի՞ք,-ասաց Գասպարեն:- Խաղաղությունը բոլորին է պետք: Ե՛վ
    սպիտակամորթերին, և՛ կարմրամորթերին, և՛ նրանց, ովքեր ոտքով են ման գալիս, և՛ նրանց,
    ովքեր թռչում են ինքնաթիռով, և՛ պարկապզուկ նվագողներին, և՛ կիթառ նվագողներին: Մարդիկ
    շատ տարբեր են և բոլորովին նման չեն իրար: Բայց մի բան կա, որը նրանց միատեսակ է
    դարձնում. նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում:
    Հովիվներն ամոթահար լռեցին, իսկ հետո լսեցին, թե ինչպես է տատիկն աղջկան ասում.
  • Լսի՛ր, դու իսկապե՞ս սիրում ես շագանակ: Վերցրո՛ւ, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե
    վաճառում: Իսկ դո՞ւք, օդաչու, չե՞ք ուզում: Իսկ Դո՞ւք, սինյոր Սիրելի Ցուլ… կներե՛ք, Ձեր անունը
    լավ չլսեցի… Դուք շագանակներ չե՞ք սիրում։
  • Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։

Ընտրի՛ր հեքիաթի սյուժեին առավել համապատասխան վերջաբանը։ Տեքստին ավելի համապատասխան է երրորդ ավարտը։

Տեքստից դուրս գրի՛ր հինգ պարզ ընդարձակ նախադասություն։

1.Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները:

2.-Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել:

3.Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:

4.Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:

5․Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:

Рубрика: русский

Семь чудес света /2 мая/

“Статуя Зевса”

Ответьте на вопросы:

  • Где был расположен город Олимпия? В Греции

  • Почему все съезжались в город Олимпия? Потому что там проводились Олимпийские игрыы.

  • Что построили жители города? Кому был посвящён храм? Храм был посвещён Зевсу (он древнегреческий бог).

  • Кто работал над статуей Зевса? Талантливый скульптор Фидий.

  • Как выглядела статуя? Она была высотой как 6-и этажный дом.
Рубрика: Անգլերեն

English 02.05.2022

I have a lot of friends. More than half of my friends are from my school, and it’s cool because i can see my friends all day. My friends is so cool for example Lusine, i’m get on well with she. Expect her i’m have good time with my classmates. In my class i’m spending a lot of time with Ivetta, I am have a good time with she and she is a laugh. There is a girl in my class, she’s name is Gohar, And we easy-going with each other.
Lot’s of our time we spend doing our clasess, in intermissions we play in the yard same games like football, and runing games.

Рубрика: Մայրենի

Մայրենի 28.04.2022

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է: Ծնողներին։
            Առավոտյան անտառում որսորդները գտել են: Նոր արջի տեսակ։
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:Բարեկամներին։
            Հանկարծ իր կողքին տեսավ: Մի մարդու։

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Տատիկի մարգերը ջրվեցին:
            Նրա քույրը երաժիշտ է:
            Իմ նկարն անհետացել էր:
            Վառարանի մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև

ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Արդեն մեկ ժամ է տարօրինակ ճռռոց եմ լսում:
            Դպրոցում իմ կարծիքն ասել եմ:
            Գյուղից գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
            Ծնունդի ժամանակ ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Շատ վաղ ժամանակներից նավաստին բաց ծով էր դուրս եկել:
            Երեկոյան ծովն արդեն փոթորկել էր:
            Մինչև վաղը թռչունները չվելու էին:

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
Մեր երկիր մոլորակը պտտվում է տիեզերքում արևի շուրջ։

            Հասկանում ենք:
Մենք հասկանում ենք, որ այս քարը քար չէ այլ կենդանի է։

            Ընկերները հեռանում են:
Իմ ընկերները ինձանից հեռանում են և ընդմիշտ գնում են Ամերիկա։

            Մոռացել ես:
Դու մոռացել ես, որ մենք այսօր ունենք տեխնոլոգիայի դաս։

            Գտա:
Ես իմ հին կորցրած մատանին գտա դարակի եջ։

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:
Փորձե՞նք վաղը գնանլ ֆուտբոլի դաշտ և այնտեղ վազենք։

            Աղջիկները կպատմեն:
Այն աղջիկները կպատմեն քեզ թե ի՞նչ է պատահել։

            Մեծերը կլսեն:
Մեծերը մեզ ամպայման կլսեն և հաստատ կօգնեն։

            Կընտրեք:
Ուսսուցիչը հարցրեց մենք կընտրենք դառնալ ուսուցիչ թե բժիշկ։

            Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարձավ նրա հարազատ երկիր։

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

          
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)


            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)


            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)


            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Рубрика: Без рубрики

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։ Նրանք մեզ նման չեն, որովհետև նրանք ամեն առավոտ արթնանալուց խմում են մի բաժակ պատմություն և ուտում մի գդալ մափեմատիկա։

Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։ Նրանք գնում են և վաճառում են գիտելիքները և խոսում են տարօրինակ լեզվով։

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։ Նրանք սովորում էին տանը և խմում (ուտում) գիտելիքները։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։ Քերականությունը անգույն հեղուկ է, որը ոնց որ հանքային ջուր լինի:

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։ Բի մոլորակում կան ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։ Գիտելիքներ

Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։ Բի մոլորակում բոլորը դպրոց չեն գնում և գնում են գիտելիքները խանութից։ Այնտեղ նրանք ունեն ուրիշ լեզու։

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։ Բի մոլորակում դպրոց չկա և գիրք չկա: