Рубрика: Մայրենի

Տերտերի լոբին

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Մի օր էլ տերտերը դնում է նրա լոբիները դարակի ամենաբարձր կետում,որպեսզի քնելուց նրանք չընկնեն։ Դրանից հետո երբ տերտերը քնում է ,նրա տուն մտնում են տարբեր միջատներ, նրանց մի մարդ եր բաց թողել տերտերի տան մոտ, և նրանք մտել եին նրա տուն։ Միջատները գնացել եին դարակի վրա և գտել եին լոբիները, և, քանի որ ձմեռը մոտենում էր և նրանց ուտելիք էր պետք նրանք վերցրեցին տաս լոբի և գնացին։ Առավոտյան երբ որ տերտեը արթնացավ և տեսավ, որ լոբիները պակասել են նա մտածեց, որ օրերը ուղղակի արագ են անցնում և գնաց։ Երբ, որ շատ ժամանակ անցավ և նրա լոբիները վերջացան նա բոլորին հայտարարեց, որ հիմա Զատիկ է, բայց բոլորն ասացին, որ հիմա Զատիկը չէ և ասացին թե ինչ էր պատահել տերտերի լոբիների հետ դրանից հետո նա նրանք պահում էր ապակյա տուփի մեջ։

Рубрика: русский

Журавлик /7 апреля/

Весну с нетерпением ждут не только люди, но и звери и птицы. Она приносит с собой солнечный свет и тепло. Но не всем птицам удаётся дожить до весны. Многие из них погибают во время далёких перелётов в тёплые страны. А бывают и такие, у которых на эти перелёты просто не хватает сил. Им приходится зимовать на родине. И помочь им может только человек.

Журавлик. Часть 1.

Однажды налетела на журавлиное болото буря. Самого маленького, самого лёгкого птенца ветер выхватил из гнезда и бросил в камыши. Папа-журавль еле отыскал своего сына. С той поры Журавлик рос хуже других: меньше ел, меньше пил, меньше бегал, и перья у него выросли позже, чем у его братьев. Наступила осень. Поднялись журавли над болотом. Позади всех летел Журавлик. Он махал крыльями изо всех сил, он вытягивал шею, но всё сильнее отставал…
Когда стая опустилась на землю, к Журавлику подошел вожак и сказал:
– До Африки ты не долетишь. Ступай, Журавлик, к человеческому жилью. Только там твоё спасение. Оставайся в родных краях и жди нас весной. Стая поднялась в небо. Журавлик остался один. Ему было холодно и страшно.
Впереди блеснул огонёк. Это был огонёк человеческого жилья. В окно будто бы стукнули: то ли ветер ветку бросил, то ли показалось.
– Мама, там птица! – закричал мальчик.
– Если птица пришла к человеку, значит, ей плохо, – сказала мама.
Она осторожно открыла дверь. Послышались шаги: топ, топ, топ…
Журавлик вошёл в дом. В деревянном огромном гнезде человека горело маленькое жёлтое солнце. Журавлик увидел миску с едой, и ему захотелось есть. От пищи стало тепло, спокойно и Журавлик заснул. Наступила зима, но в доме было тепло и светло.

Однажды с улицы прибежал старший брат и позвал младшего:
– На дворе весной пахнет!
Мальчики целый день бросались снежками, а вечером у младшего поднялась температура.
Утром пришёл врач. Он сел возле больного и ласково сказал:
– А ну-ка покажи мне язык!
– Не покажу языка, – ответил больной. – Вы ложкой в рот полезете.
А врач и вправду держал за спиной ложку. Журавлик вышел из-за печки: кажется, другу мальчику требуется помощь!
Журавлик – щёлк! – и выхватил её.
А врач поглядел на Журавлика, очень удивился, а потом засмеялся и попросил больного:
– А ну-ка открывай рот пошире! Может, мы и без ложки обойдёмся.
Мальчик раскрыл рот и высунул язык.
– Молодой человек, вы ели снег! – Врач покачал головой. – У вас ангина.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Журавлик рос хуже других птенцов? Потому что журавлик упал в кусты и поранилсья.

2. Почему Журавлик остался на зиму в родных краях? Потому что о не мог хорошо летать.

3. Что сказала хозяйка дома, когда журавлик постучался в окно? Она сказала что если птица стучится в человеческий дом значит ей плохо.

4. Где жил Журавлик? Дома у людей.

5. Почему заболел мальчик? Потому что его закидовали снежками.

6. Как Журавлик помог мальчику? Когда врач пришел он сел возле больного и ласково сказал:
– А ну-ка покажи мне язык!
– Не покажу языка, – ответил больной. – Вы ложкой в рот полезете.
А врач и вправду держал за спиной ложку. Журавлик вышел из-за печки: кажется, другу мальчику требуется помощь!
Журавлик – щёлк! – и выхватил её.
А врач поглядел на Журавлика, очень удивился, а потом засмеялся и попросил больного:
– А ну-ка открывай рот пошире! Может, мы и без ложки обойдёмся.
И в конце окозалось что у мальчика была ангина.

Найдите в тексте антонимы к данным словам.
Большой-маленький, тяжёлый-легкий, больше-меньше, раньше-позже, тепло-холодно, день-ночь, темно-светло, выйти-зайти, проснуться-уснуть, заплакать-посмеятся.

Составь словосочетания.

Птенец, жильё, сердце, гнездо, солнце, брат.

Яркое солнце,
большое гнездо,
старший брат,
маленькое жильё,
холодное сердце,
умный птенец.

Из данных слов и словосочетаний составьте и запишите предложения.
1. Самый, маленький, самый, лёгкий, птенец, ветер, выхватить из гнезда, и бросить, в камыши.

Ветер смог бросить самого маленького и самого легкого птенеца в камыши.

2. Когда, стая, опуститься, на землю, к Журавлику, подходить, вожак.
К журавлику подходить вожак когда стая опустилась на землю.


3. Он, махать, крылья, изо всех сил, он, вытягивать, шею.
Вытягивать шею изо всех сил он не мог.

4. Женщина, осторожно, открыть, дверь.
Женщина осторожно открыла дверь.

5. Однажды, с улицы, прибежать, старший, брат.
Однажды с улицы прибеал старший брат и сказал мне нечто потресаюшие.

6. Мальчик, раскрыть, рот, и высунуть, язык.
Мальчик раскрыл рот и высунул язык.

Рубрика: Մայրենի

Մայրենի 08.04.2022

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
    Ինչ-պատ, սեղան, փոշի, դարակ, աման, տուփ, տուն, ծառ, լուսին, լույս։
    Ինչպիսի- տգեղ, գեղեցիկ, սիրուն, վատ, լավ, վարակված, կարմիր, կանաչ, դեղին, կապույտ։
  2. Կանաչով նշված բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր:
    թափանցիկ-չերևացող
    սխալ-ճիշտ
    սուտ-ճշմարտություն
    սև-ճերմակ
    տղամարդ-կին
    հեշտ-դժվար
    բարձրաձայն-ցածրաձայն
    դաժան-բարեգութ
    լուռ-աղմկոտ
    ատում-սիրում
  3. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

մայրաքաղաքում-մայրաքաղաքի մեջ գտնվող
ամենաշատը-բոլորից շատը
ջրավազանում-ջրավազանի մեջ գտնվող
միանգամից-առաջին անգամից
մահապատիժ-պատիժ որի ժամանակ մահանում են
անարդարություն-ոչ արդար բան
բանտախցի- բանտի խցիկ
միջանցքի-մեջտեղով անցնելու վայր
լուսամուտները-դուրս նայելու անցքերը։

Рубрика: Մայրենի

Մայրենի 07.04.2022

07 ապրիլի

հինգշաբթի

Մայրիկիդ, տատիկիդ, քրոջդ, ուսուցչիդ կամ ամենամտերիմ ընկերուհուդ համար շնորհավորական մաղթանք պատրաստի՛ր։

Առաջարկում եմ հետևյալ տարբերակները

Շնորհավորական բացիկ

Դիմանկար

Նամակ

Рубрика: Հայրենագիտություն

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

  • Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել.  նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է:Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Նրանք ձիերի օգնությամբ քաշում պոկում են զանգակատունն պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվում։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձում քանդել կառույցը։
Рубрика: русский

Цитаты 04.04.2022

Я выбрала цытату <<Мы в ответе за тех, кого приручили>>

Это означает что, если мы приручили к примеру кота тогда мы должны за него отвечать.

Рубрика: Հայրենագիտություն

Ճամփորդական նախագիծ Գյումրի

Մեկնում՝

  • Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի- Քասախ-Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի-Թալին-Մաստարա- Մարալիկ- Գյումրի

Վերադարձ՝

  • Գյումրի-Մարմաշեն- Ղարիբջանյան-Բայանդուր-Ջրափի-Անի Պեմզա-Արմավիր-Երևան
  • Պատասխանատուներ՝
    Արմինե Գոգինյան, Աչեր Բաստաչյան, Սոնա ՍարգսյանՃամփորդության օրը՝ապրիլմեկնում՝ , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 09:30Վերադարձ՝ , Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ 18:00

Հյուրանոց Գյումրիում

Olympik hotel/ Մհեր Մկրտչյան 49

Օր առաջին

-Ուրբաթ

09:00-Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09:30- Մեկնում եկեղեցու բակից
Արուճ Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարվանատուն —Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։ Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է[։



Մարմաշեն, Մարմաշենի վանքային համալիր-Մարմարաշեն, ունեցել է նաև Ախամզալու, Աղհամզալու, Արմզալու, Լուկաշին, Մարմարիկ անվանումները։ Գյուղ Արարատի մարզում, Մասիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա։ Մարմարաշեն է վերանվանվել 1967 թվականին։

Վարդանանց հրապարակ-Վարդանանց ՀրապարակԳյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ ԿԲ (188 բառ) — 16:27, 3 Հոկտեմբերի 2021

Աբովյան փողոց

Ռիժկովի փողոց

Ռուսթավելի փողոց

Վարպետաց փողոց

Օր երկրորդ

– շաբաթ

08:00- վերկաց

08:30- հիգիենա

09:00_ նախավարժանք

10:00- նախաճաշ

11:00_ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան-Մհեր Մկրտչյանի թանգարան ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

12:30- թափառումներ քաղաքում

13:30- Յոթ վերք եկեղեցի

14:30- ճաշ

15:00- միջավայրի խնամք

15:30- հանգիստ

16: 30- Գորկու այգում ազգային երգերի, պարերգերի ֆլեշմոբ18:00_ պաղպաղակուտոցի

18:30_ վերադարձ հյուրատուն

19:30- ընթիրք

20:00- ընթերցումներ

21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

21:30- տրամաբանական խաղեր

22:30- քուն

Օր երրորդ

08:00-Վերկաց
08:30-Անձնական հիգիենա
08:30-09:00- նախավարժանք
09:00-Նախաճաշ
10:00-Իրերի տեղավորում, միջավայրի խնամք

11:00- Ձիթողցոց տուն

12:00- մեկնում

Վերադարձի կանգառներ

Բայանդուր գյուղ-Բայանդուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները։ Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ։ Հին գյուղը եղել է Ախուրյանի ափին, որը 1926 թ.-ի երկրաշարժից ավերվել է, և այդ պատճառով էլ տեղափոխվել։ Բայանդուրի կամ Ախուրիկի տաք ջրբուխ, ուսումնասիրում, ծանոթացում տարածքին

Ժամանում Ջրափիի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն-Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։

Մեկնում Անի Պեմզա-Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։

Երերույքի տաճար Ժամանում Երերույքի տաճար-Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։


Ուսումնական ժամերգություն տաճարում, ծանոթացում տարածքին

Ժամանում- 18:00

Գյումրիի մասին

Ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։