Рубрика: Մայրենի

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կարդա տեքստը և դուրս գրիր մակդիրները։

թափանցիկ,անհո՜ւն,կարոտի,Ձյունապատ,կապույտ,մանկական,սուրբ,աստղային։

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

Մրմմունջ

մրմունջի, [գոյական]
1. Մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց:
2. Այն, ինչ որ ասվում Է մրմնջալով:
3. Մեղմ ձայնով ողյբ, հեծություն:
4. (փոխաբերական) Տրտունջ, գանգատ;

Անուրջ

  • անուրջի [գոյական]
  • 1. Երազ, տեսիլք:
  • 2. (փոխաբերական) Երևակայության մեջ ընկնելը, մտահածություն:
  • 3. (փոխաբերական) Փափագելի՝ երանելի ձգտում, երազանք:
  • 4. (փոխաբերական) Ցնդաբանություն:
Рубрика: Անգլերեն

Engllish 10.03.2022

Lesson 1

Beatrix Potter: https://learnenglishkids.britishcouncil.org/short-stories/beatrix-potter

Who was Beatrix Potter? Watch this story, one of our ‘British tales’ videos about characters and people from British history, to find out!

Վարժ արդալ պատմվածքը, սովորել անծանոթ բառերը, խաղալ խաղը, լրացնել առաջադրանքների թերթիկը։ Հղումը՝ վերևում։

Рубрика: Բնագիտություն

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: Քամու բնութագրիչներից են, նրա արագությունը, ուժը և ուղղությունը:

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: Քամու ուղղությունը որոշում են հողմացույցով:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում: Քամու ուժը կապված է նրա արագությունից: Նրա ուժը չափում են 0-ից մինչև 12 բալլանոց համակարգով:

  1. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը: Քամու արագությունը չափում են հողմաչափով:

  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Քամու ուժը օգտագործում են հողմաէլեկտրակայանները աշխատացնելու համար: Հողմաէլեկտրակայանի միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա: Հողմաէլեկտրակայանները աշխատացնելու համար պետք չե կոնկրետ քամու ուժ լինի այն աշխատացնելու համար կօգնեն բոլոր ուժգնության քամիները:

Рубрика: Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Անծանոթ բառեր

ողբաձայն — բացատրություն

ողբաձայնի, ողբաձայներ,
1. [գոյական] Ողբի ձայն, ողբալու՝ սգալու ձայնը:
2. [ածական] Ողբի ձայնով, ողբագին ձայնով:
3. Ողբի ձայնի նման, ողբի տպավորություն թողնող:
4. Ողբ արտահայտող ձայնով:
5. (փոխաբերական) Վշտալի, շատ տխուր, տխրությամբ՝ վշտով համակված՝ տոգորված: Չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր (Ե. Չարենց):

ջինջ — բացատրություն

[ածական]
1. Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող: Ջինջ աղբյուր:
2. Ոչ ամպամած, պարզ, անամպ: Ջինջ օդ՝ երկինք:
3. Հստակ փայլ ունեցող, ոչ մռայլ, ոչ մթագնած: Ջինջ աչքեր:
4. Պարզ, անկեղծ, պայծառ: Ջինջ հայացք՝ ժպիտ:
5. Պայծառ կերպով փայլող, շողշողուն, լուսապայծառ: Ջինջ աստղեր:
6. Ոչ պղտոր, պարզ, հստակ: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե (Ե. Չարենց):

ողբանվագ — բացատրություն

ողբանվագի,
1. [գոյական] Ողբի նվագ, սգո նվագ՝ երաժշտություն:
2. [ածական] Ողբի՝ սգո երաժշտություն նվագող:
3. (փոխաբերական) Ողբի նվագի նման տխուր՝ վշտալից:
4. (փոխաբերական) Ողբի՝ սգո ձայնի նման ձայն արձակող, ողբի նման հնչող: Ողբանվագ լար:

երկաթագիր — բացատրություն

երկաթագրի, երկաթագրեր, [գոյական]
1. Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին:
2. [ածական] Այդ գրերով գրված (ձեռագիր, արձանագրություն ևն):

լացակումած — բացատրություն

1. (հարակատար դերբայ) Լացակումել -ի:
2. [ածական] Արցունքոտ, արտասվախառն:
3. Կերկերուն, հեկեկուն, հեծկլտանքի նման (ձայնի մասին):

վիշապաձայն — բացատրություն

[ածական]
Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող:

Рубрика: русский

Приключения капельки /10 марта/

Река весело бежала среди камней. Но вот пришёл мороз и заморозил её.  Капельки воды превратились в лёд. На берег реки села ворона и постучала  клювом по льду. Она уже хотела улететь, но тут одна капелька с ней  заговорила:
– Постой, ворона, не улетай. Скажи, что со мной случилось. Почему я  не могу сдвинуться с места?
– Тебя заморозил мороз, ты превратилась в лёд, – ответила ворона. – Но  ты не грусти. Скоро придёт весна и после долгого путешествия ты попадёшь  вон на ту высокую гору.
– Как же я туда попаду? – удивилась капелька, но ворона уже улетела.  

Но вот пришла весна, коснулась своей волшебной палочкой замёрзшей  речки. Она ожила и весело побежала вперёд. Вместе с рекой побежала и  капелька. Через несколько дней река принесла капельку в море.
„Как хорошо! – радостно подумала капелька, – Я стала морем”.
Но вот волна подбросила каплю в воздух, солнечные лучи схватили её.  И, как только они коснулись её, капелька превратилась в пар и начала  подниматься.
– Ой-ой-ой! – кричала она, поднимаясь всё выше и выше, пока не попала  в белое пушистое облако. Ветер подхватил облако и понёс дальше. Потом  облако превратилось в чёрную тучу, из неё пошёл дождь. Капелька вместе  со своими сёстрами попала на высокую гору. Потом вместе с другими  каплями она побежала с горы и попала в ту самую реку, в которой была раньше. Тут капелька увидела свою знакомую ворону.
– Здравствуй, капелька, – крикнула ворона. – Была ли ты на горе?
– Была, была, – ответила капелька.
Она хотела рассказать обо всём, что с ней произошло, но не успела. Река  понесла её к морю.

Ответьте на вопросы.
1. Какие времена года описаны в сказке? В сказке была холодная зима

2. Почему „Приключения ка-пельки” – сказка? Разве то, что написано о приключениях капельки, не-правда? нет приключения капельки это правда

а) образуйте словосочетания и предложения. 5-6 пред ложений запишите.
1. сегодня хорошая, плохая, тёплая, холодная.

Сегодня хорошая погода.,

Сегодня холодная погода.,

Сегодня теплая погода.,

Сегодня хорошая погода, поетому мы пошли в парк.,

Как я понял не сегодня будет хорошая погода, но это не повод ростраиваться.

Сейчас зима поетому теплую погоду ешё ждать долго.

2. вчера была прекрасная,  отвратительная, отличная погода

Вчера была прекрасная погода, но мне сказали быть дома.,

Вчера была отличная погода, и я пошла на улицу.,

Завтра будет отвратительная погода, сказал брат, но я ему не поверила.,

Год назад в етот же день был сильнейшый шторм а сейчас очень ясная погода.,

Почему то моя сестра не хочет играть в такую погоду, в то время как все играют на улице.,

Отвратительная погода!, воскликнул человек с соседнего этажа.

3. завтра будет дождливая, морозная, вели-колепная, солнечная

Завтра будет дождливая погода.,

Завтра будет морозная погода.,

Вчера была великолепная погода.,

Вчера была сликом солнечная погода.,

По новостям сказали что завтра будет отличная погода.,

Завтра будет дождливая погода.


б) Скажите, какая погода была, когда капелька превратилась в лёд и  когда она стала паром и водой. был сильный мороз когда капелька превратилась в лёд а когда она стала паром была горячая весна.

Рубрика: Ճամփորդություններ, Մաթեմաթիկա, Մայրենի

Հովհաննես Թումանյանի թանգարանում․ ճամփորդական պատում

Այսօր մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարանը ընկեր Արմինեի և ընկեր Գրետայի հետ։ Այնտեղ գտնվում էին Հովհաննես Թումանյանի 9-րդ և 10-րդ տների կրկնօրինակները, Հովհաննես Թումանյանի 10 երեխաների նկարները և Նվարդի (Հովհաննես Թումանյանի աղջկա) սենյակի կրկնօրինակը։

Այնտեղ կային Հովհաննես Թումանյանի գրքերը, նրանք պետք է լինեին 10. 000-ը, բայց, քանի որ նրանից լիքը գիրք էին ուզել և հետ չէին վերադարձրել ,այնտեղ մենակ 8.150 գիրք կար։ Թանգարանում նրա 13 պահարանները տեսանք, որոնք տեղադրված եին տարբեր տեղերում։

Բացի Նվարդի սենյակից այնտեղ կար Հովհաննես Թումանյանի սենյակը, որը նրա մահից հետո դարձավ կնոջ՝ Օլգայինը (նրա իսկական անունը Մարիամ)։ Ինձ դուր եկավ այդտեղ և ես կուզենայի ևս մեկ անգամ այցելել այդ տեղը։