Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա 25-26.09.2021

1․Ճամբարականները որոշեցին ժամացույցի թվատախտակը երկու գծով բաժանել երեք մասի այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած չորս թվերի գումարները հավասար լինեն: Որո՞նք են ստացված քառյակները, եթե երկնիշ թվերի թվանշանները իրարից բաժանել չի կարելի:    1-1,2,11,12    2-3,4,9,10    3-5,6,7,8

2․ Արեգը, Դավիթը և Անին ապրում են նույն շենքում։ Դավիթն ապրում է 2 հարկ բարձր, քան Արեգը, բայց 4 հարկ ցածր, քան Անին։ Ով ո՞ր հարկում է ապրում, եթե Արեգն ապրում է այդ շենքի 3֊րդ հարկում։ Անին-3 Դավիթը-5 Արեգը-3

3. Եթե պապիկը ապրի իր ապրած տարիների կեսը և ևս 1 տարի, ապա կլինի 100 hտարեկան։ Քանի՞ տարեկան է պապիկը։ 100-1=99 99:3=33 33+33=66

4․ Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի 5֊րդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։

5․Առավոտյան տողանին 25 ճամբարականներ շարվել էին մեկ շարքով: Յուրաքանչյուր տղայի երկու անմիջական հարևանները աղջիկներ էին: Աղջիկներից ոչ մեկը աղջիկ անմիջական հարևան չուներ: Քանի՞ աղջիկ կար շարքում: 9 աղջիկ

6․Հասարակածի երկարությունը մոտավորապես 40000կմ է: Հաշվի՛ր, թե քանի՞ անգամ պետք է Նոյեմբերյանից Երևան գնաս, որ այդքան ճանապարհ անցնես, եթե Երևանից Նոյեմբերյան 200կմ է: 200 անգամ

7․Գտի՛ր նշված հաջորդականության 5-րդ և 6-րդ անդամների գումարը:
3, 8, 18, 38, 68,98 68+98=166

 8) 89057 թվից ջնջեք երեք թվանշան այնպես, որ ստացված թիվը լինի հնարավորինս մեծ: 89057-057 89,98

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորի և միավորի գումարը հավասար է ամենափոքր պարզ թվի և ամենափոքր բաղադրյալ թվի գումարին:

60-6+0=6
15-1+5=6
51-5+1=6
24-2+4=6
42-4+2=6
33-3+3=6

10. Հունիսյան ճամբարի ընթացքում Արևմտյան դպրոցի ճամբարականները կազմակերպեցին ցատկապարկերով վազքի մրցույթ: Արեգը, Դավիթը և Ալենը գրավեցին առաջին երեք տեղերը: Արեգ գրավեց 2-րդ, Ալենը հասավ վերջնագծին Դավթից առաջ: Տղաներից ով ո՞ր տեղը գրավեց: Դավիթը գրավեց 3-րդ,Արեգ գրավեց 2-րդ,Ալենը գրավեց1-տեղ

Рубрика: Անգլերեն

Present Continuous tense

Present Continuous tense – Ներկա շարունակական ժամանակաձև-Կարդալ՝ կրկնելու համար

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում, խոսելու պահին կատարվող գործողություն:

Ստորոգյալը կազմվում է to be  բայի ներկա ձևով + բայի 4-րդ հիմքը (Verb +ing), որը կոչվում է  Participle I .

Am

Is                     Verb+ing

Are 

e.g.

I am speaking now.

You are teaching now.

We are learning now.

He is watching TV now.

Present Continuous tense-ը նաև ցույց է տալիս շատ մոտ ապագայում կատարվող գործողություն:

We are going to the cinema tonight at 9 o’clock.

They are leaving for London tomorrow at 8 o’clock .

Հարցականի ժամանակ Am, Is , Are գալիս են առաջ 

Are they going to the cinema tonight at 9 o’clock ?

Is he watching TV now?

Are you cooking now?

Ժխտականի ժամանակ Am, Is , Are -ից հետո ավելանում է not ժխտական մասնիկը:

We are not going to the cinema tonight.

He is not watching TV now.

They are not leaving for London tomorrow at 8 o’clock.

Read and retell the text

A BUSY DAY
Everybody in River Street is very busy today. Mrs. Anderson is in
the kitchen. She is cleaning her kitchen. Mr. and Mrs. Thomas are
in the living-room. They are painting the walls. Mr. Black is in the
bedroom. He is doing his morning exercises. Tommy is in his room.
He is feeding his dog. Mr. and Mrs. Lane are in the garden. They are
washing their car.
I am busy, too. I’m in my sitting-room. I’m washing my windows.
I’m also looking at my neighbours. It’s a very busy day for all my
neighbours.

Նայեք նկարներին և գրեք հարցն ու պատասխանը՝ ինչպես տրված է օրինակում։ Դասարանում սա կատարել ենք բանավոր։

Լրացրե՛ք բաց թողած բառերը/ Complete the sentences according to the model using the verbs
in brackets.

I am writing a letter. (write)
Am I writing a letter?. I am in’t writing a letter

  • The doctor is driving a car. (drive)
  • Is the doctor driving a car?
  • the doctor isn’t driving a car.

  • The girls are coming home from school. (come)
  • are the girls coming home from school?.
  • the girls isn’t coming home from school.

  • The teacher is giving an English lesson. (give)
  • Is the teacher giving an Eglish lesson.
  • The teacher isn’t giving English lesson.

  • We are sitingin the classroom. (sit)
  • Are we siting the classroom?.
  • We aren’t siting the classroom.

  • I am puting the books into my bag. (put)
  • Am i puting the books into my bag?.
  • I am isn’t puting he books into my bag

  • The woman is washing her hair. (wash)
  • Is the woman washing her hair?.
  • The woman isn’t washing her hair

  • The girl is runing to school. (run)
  • Is the girls runing to school?.
  • The girls isnt runing to school
Рубрика: Բնագիտություն

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Читать далее «ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ»
Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

Читать далее «Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»»
Рубрика: русский

Филипок /22 — 25 сентября/

По учебнику «Русский язык 5» стр. 23

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Читать далее «Филипок /22 — 25 сентября/»
Рубрика: Մայրենի

Լեզվաբանական ամսագիր # 21

Բովանդակություն

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Ինչպես բառերը դասավորել այբբենական կարգով
  • «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»
  • Հարցեր, հանելուկներ
  • Շաբաթվա օրերը հայկյան տոմարով

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Նյութը թվայնացրեց 5-րդ դասարանցի Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Սառա Կարապետյանը տեսանյութով ներկայացնում և սովորեցնում է, թե ինչպես են բառերը դասավորում այբբենական կարգով՝https://www.youtube.com/embed/eIpJXVVgHm0?start=122&feature=oembed

Սովորեցի՞ք բառերը դասավորել այբբենական կարգով։ Հիմա խաղացեք 5-րդ դասարանցի Արսինե Կարապետյանի առաջարկած խաղը և ստուգեք, թե որքանով եք լավ կարողանում դասավորել բառերը այբբենական կարգով, խաղալու համար անցնել հղումով՝

Հարցեր, առաջադրանքներ։ Առաջարկում է 4-րդ դասարանցի Մանանա Ղազարյանը։

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-ծաղիկ
առծ-ծառ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ արդեն գարուն է։
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց նրան ջրել։

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես: Սոխ

4-րդ դասարանցի Արփի Փարադյանն էլ հիշեցնում է, թե ինչպես են հնում կոչել շաբաթվա օրերը հայկյան տոմարով։

Իսկ դուք գիտե՞ք, որ հնում շաբաթվա օրերը հայկական տարբերակով այսպես էին հնչում՝ 

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ

Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա 5.2` 2021-2022

Սիրելի սովորողներ, հավաքեք տեղեկություններ Արաբական և Հռոմեական թվերի, ինչպես այդ թվերի նախատիպերի մասին։ Պարզեք, թե երբ և որտեղ են ձևավորվել թվանշանները և դրանց նախատիպերը։

 հինդու-արաբական թվեր կամ հնդարաբական թվեր,, տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Զրոյի ներմուծումը, որն առաջ էր քաշվել դեռևս հնդիկ մաթեմատիկոսների կողմից 500 թվականին, ի կատար են ածում արաբները։ Դա ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը, և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով։ Արաբական թվերին նախորդած հռոմեական թվերում զրո նիշը գոյություն չուներ, որի պատճառով մեծ թվեր գրելիս առաջանում էին դժվարություններ, և դա բարդացնում էր հաշվողական համակարգը։

Թվային համակարգն ընդունվել է պարսիկ և արաբ մաթեմատիկոսների կողմից՝ Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում, ապա արաբների միջոցով տարածվել Միջերկրական ծովի ավազանում։ Կա վարկած, որի համաձայն արաբական թվերը աբջադիայի թվերի (արաբերենի այբուբեն) առավել կատարելագործված տեսակն են, որոնք մշակվել էին դեռևս Մաղրեբում (Մարոկկո և Ալժիր)։ Թվերի ժամանակակից տեսքը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայում՝ որպես նախահիմք ունենալով հնդկական և արաբական թվերը։ Դա տեղի է ունեցել Բեջայա քաղաքի հայտնի իտալացի մաթեմատիկոս Ֆիբոնաչիի կողմից, ով ստեղծել է սեփական թվերը։ Որոշ ժամանակ անց թվային համակարգն ընդունվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, ավելի ուշ՝ եվրոպացի գաղութարարաների կողմից ստանում է համաշխարհային տարածում։

Թեմա՝ Բաժանման      հատկությունները

Եթե  երկու բնական թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է  մի բնական թվի, ապա նրանց  գումարը նույնպես բաժանվում է այդ թվին, և ստացված քանորդը հավասար է գումարելիների  բաժանումից   ստացվող           քանորդների  գումարին։

Օրինակ՝

18 և 24 թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է 6-ի․

18։6=3

24:6=4,    ուստի 6-ի բաժանվում է նրանց գումարը՝ 18+24=42-ը․

42:6=7, ընդ որում 7=3+4

(18+24):6=3+4=7

  • Եթե  երկու   բնական   թվերից   որևէ  մեկը,  ենթադրենք՝ առաջինը, բաժանվում  է մի ուրիշ   բնական թվի, ապա նրանց   արտադրյալը  նույնպես  կբաժանվի  այդ   թվին, ընդ  որում  այդ   բաժանման   քանորդը   հավասար   կլինի առաջին   թվի  բաժանումից   ստցվող   քանորդի   և երկրորդ  թվի արտադրյալին։

Օրինակ՝     Դիտարկենք 15 և 8 թվերը, 15։5=3, ուստի  5-ի կբաժանվի  նաև   այդ   թվերի      արտադրյալը՝    15·8=120 թիվը՝

120:5=24,   ընդ որում ՝ 24=3·8

(15·8):5=3·8=24

Առաջադրանքներ՝

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

Օրինակ՝  (18+24):6=3+4=7, ( 18։6=3, 24:6=4)

(21+28):7=21+28=49:7=7

(50+125):25=1 եղանակ- 50+125=175:25=7    2 եղանակ-25:50+125:25=7

 (24+80):4=24:4=6 4:80=20=6+20=26

(16+24):4=10

(12+18):3=10

(160+32):4=48

(455+855):5=262

(324+664):4=247

(182+252):14=31

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(288·78):16=(288:16)х78=16х78=1 248

(1444·126):18=(126:18)х1444=126:18=7х1444=10108

(135·16):15=(135:15)х16=135:15=9х16=144

(35·22):11=(22:11)х35=22:11=2х35=70

(6·35):5=(35:5)х6=35:5=7х6=42

(24·130):6=(24:6)х130=24:6=4х130=520

(4011·50):25=(50:25)х4011=50:25=2х4011=8022

(42·12):7=(12:7)х42=12:7=5х42=210

(50·8):25=(50:25)х8=50:25=2х8=16

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Рубрика: Մայրենի

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Գլուխ տասնմեկերորդ.

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր 1, 2 և 3-րդ առաջադրանքները:

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։ Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում-այսինք մարդիկ վազում են,որ մցնեն նրանց քիթը ուրիշի գիրծերի մեջ։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։-այսինքն մարդիկ քիթ ունեն,բայց նոռմալ օգտագօրծելու տեղը մցնում են ուրիշի կյանքի մեջ։

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։ — մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ այն հատվածում որտեղ ասվեց, որ —Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Դա համ նշանակում է, որ մարդ կամաց է խոսում կամ շշուկով է խոսում,բայց նաև դա նշանակում է, որ մարդը մտնում է քթի մեջ և այնտեղ խոսում է։

Рубрика: Մաթեմաթիկա

Մաթեմատիկա 16.09.2021

Եթե  երկու բնական թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է  մի բնական թվի, ապա նրանց  գումարը նույնպես բաժանվում է այդ թվին, և ստացված քանորդը հավասար է գումարելիների  բաժանումից   ստացվող           քանորդների  գումարին։

Օրինակ՝

18 և 24 թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է 6-ի․

18։6=3

24:6=4,    ուստի 6-ի բաժանվում է նրանց գումարը՝ 18+24=42-ը․

42:6=7, ընդ որում 7=3+4

(18+24):6=3+4=7

  • Եթե  երկու   բնական   թվերից   որևէ  մեկը,  ենթադրենք՝ առաջինը, բաժանվում  է մի ուրիշ   բնական թվի, ապա նրանց   արտադրյալը  նույնպես  կբաժանվի  այդ   թվին, ընդ  որում  այդ   բաժանման   քանորդը   հավասար   կլինի առաջին   թվի  բաժանումից   ստցվող   քանորդի   և երկրորդ  թվի արտադրյալին։

Օրինակ՝     Դիտարկենք 15 և 8 թվերը, 15։5=3, ուստի  5-ի կբաժանվի  նաև   այդ   թվերի      արտադրյալը՝    15·8=120 թիվը՝

120:5=24,   ընդ որում ՝ 24=3·8

(15·8):5=3·8=24

Առաջադրանքներ՝

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

Օրինակ՝  (18+24):6=3+4=7, ( 18։6=3, 24:6=4)

(21+28):7=21+28=49:7=7

(50+125):25=1 եղանակ- 50+125=175:25=7    2 եղանակ-25:50+125:25=7

 (24+80):4=24:4=6 4:80=20=6+20=26

(16+24):4=10

(12+18):3=10

(160+32):4=48

(455+855):5=262

(324+664):4=247

(182+252):14=31

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(288·78):16=(288:16)х78=16х78=1 248

(1444·126):18=(126:18)х1444=126:18=7х1444=10108

(135·16):15=(135:15)х16=135:15=9х16=144

(35·22):11=(22:11)х35=22:11=2х35=70

(6·35):5=(35:5)х6=35:5=7х6=42

(24·130):6=(24:6)х130=24:6=4х130=520

(4011·50):25=(50:25)х4011=50:25=2х4011=8022

(42·12):7=(12:7)х42=12:7=5х42=210

(50·8):25=(50:25)х8=50:25=2х8=16