Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։
Քարերի սիմֆոնիա կամ Բազալտե երգեհոն, բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։
Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ և սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տևում է երեք ժամ:
Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին և պարանոցին փաթաթում են շարֆ և դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:
ֆրանսիական (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:
Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով և դրանցով թեթևակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է և դրա թեթև հարվածը կենսունակություն և պտղաբերություն է փոխանցում կանանց:
• Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։ Լուծում 1)15+7=22 2)22+1=23 Պատ.՛23
• Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։ Լուծում 1)2-1=1 4-1=3 7-1=6 2)6+4+1=11+1=12 Պատ.՛12
• Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը լինի կարմիր։ Լուծում 1)4+6=10 2)10+2=12 Պատ.՛12
Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը լինի կանաչ։ Լուծում 1)15+5=20 2)20+3=23 Պատ.՛23
Գյուղատնտեսություն կենդանիների, բույսերի, սնկերի և սննդի համար օգտագործվող այլ կենսաբանական արտադրանքների բազմացումն ու բուծումն է։
Գյուղատնտեսությունը ամենակարևոր ոլորտներից է, որը գործնականորեն առկա է բոլոր երկրներում։ Աշխարհի գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 1 մլրդ. տնտեսապես ակտիվ բնակչություն։
Գյուղատնտեսության խնդիրների հետ ուղիղ կապ ունեն այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ագրոնոմիան, անասնապահությունը, հողաբարելավումը, բուսաբուծությունը և այլն։
Գյուղատնտեսության առաջացումը կապված է այսպես կոչված արտադրության միջոցների «նեոլիտական հեղափոխության» հետ, որը սկսվել է մոտ 12 հազար տարի առաջ և բերել է արտադրող տնտեսության առաջացմանը և քաղաքակրթության հետագա զարգացմանը։
Մեծ պահքի վերջին, Հիսուսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որի բոլոր օրերը կրում են ավագ անվանումը, քանի որ խորհրդանշում են Քրիստոսի երկնային կյանքի վերջին յոթ օրերը:
Երեկ Ծաղկազարդի կիրակիով սկսվեց Ավագ շաբաթը, որը կավարտվի ապրիլի 5-ին Սուրբ հարության զատկական տոնակատարությամբ:
«Ազատության» հետ զրույցում Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Աշոտ քահանա Սաֆարյանն անդրադարձավ Ավագ շաբաթվա խորհրդին․ — «Այն սկսվում է Ծաղկազարդով և Ծաղկազարդի օրով Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հրաշափառ մուտքով, ժողովրդի ցնծության դիմավորումով: Որովհետև մեր Տերը դրանից առաջ հարություն էր տվել չորս օրվա մեռած Ղազարոսին: Եվ ժողովուրդը ցնծությամբ է ընդունում մեր Տիրոջը: Ավագ շաբաթի մեջ լինում է նաև դրա հակառակ պատկերը․ այդ նույն ժողովուրդը, որ իր հանդերձներն էր փռում Տիրոջ ոտքերի առաջ, մեծարում էր մի քանի օր առաջ, դրանից օրեր հետո անիծում, անարգում և մեր Տիրոջ հանդերձներն է պատռում»:
Հարցին, թե ինչու ժողովուրդն այդպես վարվեց Տեր Աշոտը պատասխանեց․ — «Մեր եկեղեցու հայրերը մեզ առհասարակ սովորեցնում են՝ ասելով, որ պիտի որևէ մեկը մարդկանցից փառք չակնկալի, մարդկանցից ստացած փառքի հետևից չվազի, այլ պիտի ձգտի իր կյանքով ու գործերով նախ և առաջ Աստծուն հաճելի լինի: Այսինքն ոչ թե պիտի մարդահաճո լինենք, այլ պիտի աստվածահաճո ապրենք մեր կյանքը, որովհետև Աստծուց ստացած պատիվը վարձատրություն է մնայուն, իսկ մարդը փոփոխական է և կարող է վաղը անարգի»:
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ունի: Ավագ երկուշաբթին նվիրված է երկնքի ու երկրի արարչագործությանը, Ավագ երեքշաբթին խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծո պատվիրաններին ընդառաջ գնալը և Քրիստոսի երկրորդ գալստյան սպասումը, Ավագ չորեքշաբթին խորհրդանշում է ուծում և մատնություն, երբ Քրիստոսի աշակերտներից Հուդան որոշեց մատնել Հիսուսին:
«Ավագ հինգշաբթի օրը նշում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաստատած եկեղեցու յոթ խորհուրդներից, սուրբ խորհուրդներից մեկը՝ Սուրբ հաղորդության խորհուրդը, որ կատարվեց Վերնատան մեջ, և մեր Տերը բաղարջ հացի և գինու տեսքով բաշխեց իր կենարար մարմինն ու արյունը հավատավոր ժողովրդին և պատվիրեց, որպեսզի մշտապես անենք այն իր հիշատակին: Երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողություն: Այն նույն արարողությունը, որ մեր Տերը հաստատեց Վերնատան մեջ՝ վերջին ընթրիքի ժամանակ լվալով իր տասներկու աշակերտների ոտքերը, որպես խոնարհության նշան»:
Ավագ ուրբաթը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը, մահը, թաղումը: Շաբաթ երեկոյան Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը, բացվում են եկեղեցու վարագույրները և հնչում է Հիսուսի հարության ավետիսը: Կիրակի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ հարության տոնական պատարագը՝ ազդադարելով Աստծո հաղթանակը մահվան հանդեպ հանուն մարդկության փրկության:
համոզմամբ՝ խաղողի աճեցումն ու գինու արտադրությունը սկիզբ են առել Հարավային Կովկասի հարուստ և բերրի հովիտներից:
Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն:
1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ: Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ:
Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետները Հայաստանի հարավում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը: Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև խաղող ճմռելու գործիք, կավե կճուճ՝ շրջապատված խաղողի ողկույզներով ու չորացած խաղողի որթատունկերով, և նույնիսկ՝ գինի խմելու գավաթ:
Հայկական գինեգործությունը Խորհրդային Միության շրջանում
Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1940-1985 թվականներին, Հայաստանում գինու արտադրությունն ինն անգամ աճեց: Արդեն 1980-ին երկիրն արտադրում էր միջինը 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում: Գինու մեծ մասն արտահանվում էր Ռուսաստան: Այդ ժամանակ Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը:
Խորհրդային Միության փլուզումից հետո գինու, օղու արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց: «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները` մի քանի դար հնության: Գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնու տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում: Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փունջի ստեղծմանը:
Արենիի գինու փառատոն
Արենի գյուղը, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Ամեն տարի Արենիում կազմակերպվում է Գինու փառատոն: Ավանդաբար այն լինում է աշնանը, երբ բնակիչներին ու հյուրերին առիթ է ընծայվում համտեսելու շրջանում արտադրվող լավագույն գինիները: Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ` «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:
Արենի գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում: Գյուղը Արփա գետի ափին է` ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա: Տեղանքի աշխարհագրական և կլիմայական պայմանները (ածխածնով հագեցած հող և առատ արևի լույս) նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Արենիում աճում է խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնցից ամենաարժեքավորը հենց «Արենին» է: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» խաղող: Գյուղում կա գինու երկու գործարան և արժեքավոր գինիների մի քանի պահուստ:
Мальчик забыл на столе чистый лист бумаги и цветные карандаши. Листу и карандашам стало скучно, и они решили поиграть. Зеленый карандаш нарисовал зеленые деревья. Коричневый раскрасил ветки деревьев. А желтый карандаш нарисовал желтые одуванчики. Не скучал и красный карандаш, потому что он нарисовал на лугу красные маки. Теперь им не было скучно!
Ответьте на вопросы • Кто забыл на столе карандаши? мальчик • Какого цвета карандаши были на столе? Зеленый,красный,желтый,коричневый • Что нарисовал заленый карандаш? Зеленый нарисовал листя дерева • Что нарисовал желтый карандаш? Желтый нарисовал Одуванчики • Что нарисовал красный карандаш? Красный нарисовал Маки
напишите все цвета: Красный,оранжевый,желтый,зеленый,лаймовый,синий,голубой,фиолетовый,сиреньевый,пурпурный,розвый,серобурмалиновый,маджента,малиновый,коричневый,темно зеленый,черный,белый,серый,бежевый,