Рубрика: Մայրենի

Լեգենդ


Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:
Առաջադրանքներ
• Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։ նամուս-ամոթ մրրիկ-փոթորիկ բադամ-նուշ
• Նկարագրիր բալլադի հերոսներին։
• Արձակ շարադրանքի միջոցով պատմիր լեգենդի բովանդակությունը։
• Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
• Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրու։
• Փորձիր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

Рубрика: русский

Разговор красок

Часто во время дождя ты стоишь у окна, смотришь и слушаешь. Тебе начинает казаться, что у всех вещей есть голоса, что они умеют разговаривать. И твои карандаши, правда?
Слышишь, говорит красный:
– Я – мак, я – огонь, я – малина!
Вслед за ним откликается оранжевый:
– Я – морковь, я – апельсин!
Жёлтый тоже не молчит:
– Я – цыплёнок, я – пшеница, я – солнце!
И зелёный шелестит:
– Я – трава, я – сады, я – леса!
И синий говорит:
– Я – колокольчик, я – небо, я – море!
И фиолетовый шепчет:
– Я – фиалка, я – сирень!
Но дождь перестаёт, и на небе появляется радуга.
– Смотрите! –говорит красный. – Радуга – это я!
– И я! – говорит оранжевый.
– И я! – улыбается жёлтый.
– И я! – радуется зелёный.
– И я! – восклицает голубой.
– И я! – веселится синий.
– И я! – смеётся фиолетовый.
Все рады: в радуге – и маки, и апельсины, и пшеница, и трава, и небо, и фиалки. В ней всё!
В рассказе “Разговор красок” найдём предложения с вопро си-тельным и восклицательным знаком. Выразительно прочитаем их.
Мак – красный. А колокольчик-синий, фиалка-фиолетовый, ромашка-белый, василёк-синий, сиреньфиолетовый?
Распределим роли. Прочитаем рассказ в лицах. Сколько человек нужно, чтобы выполнить задание.
Краски
Если, кроме чёрной,
Нет в запасе красок,
То не нарисуешь
Ни чудес, ни сказок.
Если, кроме чёрной,
Есть другие краски,
То рисуй картинку
Смело, без опаски.
Для чего? А просто,
Чтобы всем на свете
Мир казался ярким
А не в чёрном цвете!

Разговор красок продолжение

Когда краски помирились, они заметили злые карандаши. Они спрятались, чтоб карандаши их не заметили. Все было хорошо, но бордовый карандаш увидел красную краску и позвал всех.Они нашли все краски и напали на них, потом желтый увидел ластик и попросил помочь. Ластик им помог и они победили карандаши и все были рады, а карандаши больше не нападали.

Рубрика: Մայրենի

Գոյական,Ածական,Թվական,Բայ

Գոյական-մարդ,աղջիկ,տղա,տղամարդ,կին,սեղան,աթոռ,մկնիկ,անձեռոցիկ,թուղթ:

Ածական-կարմիր,նարնջագույն,բարձր,սովորական,անլար,խոնավ,հաստ,բարակ,ուժեղ,թույլ:

Թվական-մեկ,երկու երրորդ,մեկական,չորրորդ,երկու հազար տաս,չորս քառորդ:

Բայ-նայել,կարդալ,գրել,լսել,հեռացնել,ծարավել,ցատկել,ուղարկել,սարքել,մրսել:

Աղջիկը վերցրեց հաստ թղթերը և սարքեց մարտի ութի բացիկ մայրիկին, մայրիկը նայեց և ուրախացավ:

Մեր տանը կա մեկ սենյակ ,երկու սեղան,որից մեկի վրա համակարքիչն է իր անլար մկնիկով:

Ինձ մոտ կա երկու խնձոր,մեկը տվեցի մայրիկին, ինձ մոտ քանի խնձոր մնաց:

Рубрика: Մայրենի

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
Մեղրը չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.
Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում…

Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ
Հաֆ է անում,
Վեր է կենամ,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շըպըրտում։

— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։

— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

— Ըսպանեցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.
— Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպանեցի՜ն…
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,—
Էլ հերն ու մեր.
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղեք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.
— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…

Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
— Հե՜յ, օգնեցե՜ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…

Ինչպես շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,
Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —
Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։
Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…
Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին
Գետնին հավասար։

Դու մի՛ ասիլ, մեկը մեկից
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
Ամեն շարքին
Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,
Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։
Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,
Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,
Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,
Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։

Բառարան
Զռ=կոպիտ,անտաշ
Չոբան=հովիվ
Սհաթ=ժամպահ
Ասլամ=առյուծի նման
Քիր=քույր
Սանահեր=սանիկի հայրը
Աղցանանել=սաստիկ ծեծել
Բոթ=վատ լուր
Օրդու կապել=հավաքվել խումբ կազմել
Եղան=խոտ հավաքելու գործիք
Անգդակ=գլխաբաց
Դուշման=թնամի
Նամուս=պատիվ
Ադաթ=սովորույթ
Հրովարտակ=թագավորի գրավոր դիմումը ժողովրդի
Ոխ=քեն
Դաշն=դաշինգ
շռինգ=ուժգին ձայն

Рубрика: Հայրենագիտություն

Գառնի տաճարի, Գառնիի քարերի սիմֆոնիայի, Գեղարդի մասին

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում:

Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրականմատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)[1][2]։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Рубрика: Մայրենի

Առաջադրանքներ մարտի 01-

Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

արագ,արքա, բնական,բանիմաց, բանիմաց, գովազդ, դանակ, դիմակ, զավակ, զգեստ, թութակ, թակարդ։

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եղնիկ-եղնիկներ, թռչուն-թռչուններ, դուռ-դռներ, աչք-աչքեր, ձեռք-ձեռքեր, մարդ-մարդիկ, կին-կանայք, երեխա-երեխեներ։

Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր դրան տրվող հարցը։

պայուսակ-ինչ

սեղան-ինչ

համակարգիչ-ինչ

լուսավոր-ինչպիսի

խաղաղ-ինչպիսի

երեք-ինչքան

հարյուր-ինչքան

հինգ հարյուր- ինչքան

<<Բառքամոցի>> մեթոդով <<հեռուստացույց>> բառից հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։սուտ,հեռու,ուստա,ցույց,տաս,հետ,

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

միտք-մտամոլոր

երգ-երգացանկ

լույս-լուսամփոփ

գույն-գունագեղ

ծաղիկ-ծաղկազարդ

Рубрика: русский

Телефон /22 — 27 февраля/

У меня зазвонил телефон.
— Кто говорит?
— Слон.
— Откуда?
— От верблюда.
— Что вам надо?
— Шоколада.
— Для кого?
— Для сына моего.
— А много ли прислать?
— Да пудов этак пять.
Или шесть:
Больше ему не съесть,
Он у меня ещё маленький!
А потом позвонил
Крокодил
И со слезами просил:
— Мой милый, хороший,
Пришли мне калоши,
И мне, и жене, и Тотоше.
— Постой, не тебе ли
На прошлой неделе
Я выслал две пары
Отличных калош?
— Ах, те, что ты выслал
На прошлой неделе,
Мы давно уже съели,
И ждём не дождёмся,
Когда же ты снова пришлёшь
К нашему ужину
Дюжину
Новых и сладких калош!
А потом позвонили зайчатки:
— Нельзя ли прислать перчатки?
А потом позвонили мартышки:
— Пришлите, пожалуйста, книжки!
А потом позвонил медведь
Да как начал, как начал реветь.
— Погодите, медведь, не ревите,
Объясните, чего вы хотите?
Но он только «му» да «му»,
А к чему, почему —
Не пойму!
— Повесьте, пожалуйста, трубку!
А потом позвонили цапли:
— Пришлите, пожалуйста, капли:
Мы лягушками нынче объелись,
И у нас животы разболелись!
А потом позвонила свинья:
— Пришлите ко мне соловья.
Мы сегодня вдвоём
С соловьем
Чудесную песню
Споём.
— Нет, нет! Соловей
Не поёт для свиней!
Позови-ка ты лучше ворону!
И снова медведь:
— О, спасите моржа!
Вчера проглотил он морского ежа!
И такая дребедень
Целый день:
Динь-ди-лень,
Динь-ди-лень,
Динь-ди-лень!
То тюлень позвонит, то олень.
А недавно две газели
Позвонили и запели:
— Неужели
В самом деле
Все сгорели
Карусели?
— Ах, в уме ли вы, газели?
Не сгорели карусели,
И качели уцелели!
Вы б, газели, не галдели,
А на будущей неделе
Прискакали бы и сели
На качели-карусели!
Но не слушали газели
И по-прежнему галдели:
— Неужели
В самом деле
Все качели
Погорели?
Что за глупые газели!
А вчера поутру
Кенгуру:
— Не это ли квартира Мойдодыра?
Я рассердился да как заору:
— Нет! Это чужая квартира!!!
— А где Мойдодыр?
— Не могу вам сказать…
Позвоните по номеру сто двадцать пять.
Я три ночи не спал,
Я устал.
Мне бы заснуть,
Отдохнуть…
Но только я лёг —
Звонок!
— Кто говорит?
— Носорог.
— Что такое?
— Беда! Беда!
Бегите скорее сюда!
— В чём дело?
— Спасите!
— Кого?
— Бегемота!
Наш бегемот провалился в болото…
— Провалился в болото?
-Да!
И ни туда, ни сюда!
О, если вы не придёте,-
Он утонет, утонет в болоте,
Умрёт, пропадёт
Бегемот!!!
— Ладно! Бегу! Бегу!
Если могу, помогу!
Ox, нелёгкая это работа —
Из болота тащить бегемота!
Задания.

  1. Прочитайте текст.
  2. Выпишите названия животных.

слон,крокодил,зайчатки,бегемот,носорог,кенгуру,газели,мартышки,тюлень,олень,морской еж,морж,медведь,ворон,свиня,соловей,лягушка,цапля.

3.Вы уже знакомы со сказками К. Чуковского «Доктор Айболит», «Мойдодыр». «Муха — Цокотуха» и «Телефон». Выберите одну сказку (которая вам понравилась) и нарисуйте картинку к сказке. Картинку поместите в свой блог. Муха цыкотуха

Рубрика: Մայրենի

Առաջադրանքները 24/02/2021

Կատարել տրված առաջադրանքները։

179. Ա և Բխմբիբառերիտարբերությունը գտի´ր՝ուշադրությունդարձնելովդրանցսկզբնատառերիգրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Պատ.՝Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են, իսկ Բ-ում հատուկ գոյականներ են

181. Բացատրի´ր, թե —ցիածանցովկազմվածբառերըո՞րդեպքումենմեծատառով գրվում: Գրվում է երբ, որ բառը հատուկ գոյական է:

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

182. Բացատրի՛րթեընդգծվածհատուկգոյականներըի՞նչբառերիցենառաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն(ծաղկի անուն) է:
Աշոտ Երկաթի(երկաթի պես ուժեղ) մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ(անբախտ) Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ(առյուծի պես քաջ) Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին(Երզնկա քաղաքից) աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն(արևելքից մարդ):
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների(ապրել էին արքաները) հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերիփոխարենպահանջվողմեծատառըկամփոքրատառըգրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Рубрика: Մայրենի

Ինչպես ես ծանոթացա Հովհանես Թումանյանի հետ

Առաջ, երբ ես չորս կամ հինգ տարեկան էի, անընդհատ քնելուց առաջ, կամ մենակ էի Հովհանես Թումանյանի բանաստեղծությունները կարդում, կամ ծնողներս էին կսրդում իմ համար։ Ես համարյա բոլոր բանաստեղծությունները շատ լավ գիտեի և լինում էր, որ հենց մենք սովորում էինք նրա բանաստեղծությունները, ես արդեն շատ լավ գիտեի դրանք։ Ես հիմա համարյա ոչինչ չեմ հիշում այդ բանաստեղծություններից, միայն հիշում եմ մի քանի բանաստեղծություն, որոնք մեզ դպրոցում անգիր էին հանձնարարում։