Այսօր մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարանը ընկեր Արմինեի և ընկեր Գրետայի հետ։ Այնտեղ գտնվում էին Հովհաննես Թումանյանի 9-րդ և 10-րդ տների կրկնօրինակները, Հովհաննես Թումանյանի 10 երեխաների նկարները և Նվարդի (Հովհաննես Թումանյանի աղջկա) սենյակի կրկնօրինակը։
Այնտեղ կային Հովհաննես Թումանյանի գրքերը, նրանք պետք է լինեին 10. 000-ը, բայց, քանի որ նրանից լիքը գիրք էին ուզել և հետ չէին վերադարձրել ,այնտեղ մենակ 8.150 գիրք կար։ Թանգարանում նրա 13 պահարանները տեսանք, որոնք տեղադրված եին տարբեր տեղերում։
Բացի Նվարդի սենյակից այնտեղ կար Հովհաննես Թումանյանի սենյակը, որը նրա մահից հետո դարձավ կնոջ՝ Օլգայինը (նրա իսկական անունը Մարիամ)։ Ինձ դուր եկավ այդտեղ և ես կուզենայի ևս մեկ անգամ այցելել այդ տեղը։