Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…
Գոյություն ունի աֆրիկական մի ցեղ, որում մարդիկ հետևում են այս ավանդույթին.
Երբ ցեղից որևէ մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:
Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են: Ցեղը այդ ամենում ազդանշան է տեսնում՝ օգնության կանչ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:
Աղբյուրը` mediamag.am
Հ.Գ.
Հետաքրիր է, այս նյութը կարդալուց հետո կմտածե՞ս, թե ինչպես ես վարվում այն մարդկանց հետ, ովքեր սայթաքում են` որևէ սխալ կամ վատ արարք են կատարում:
Հարցեր և առաջադրանք
Հարգելի սովորող, առաջադրված հարցերին կարող ես պատասխանել գրավոր կամ բանավոր. ինչպես կնախընտրես: Պատասխաններդ ձևակերպիր հնարավորինս կոնկրետ ու պատճառաբանված: Գրավոր պատասխանները հրապարկի’ր քո բլոգում, իսկ բանավոր պատումդ այնպես մշակիր ու ձևակերպիր, որ արդյունքում ռադիոնյութ ստեղծվի: Ի դեպ, կարող ես առաջադրաված հարցերը ուղղել նաև ծանոթ-անծանոթների, ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ: Հուսով եմ` հետաքրքիր և օգտակար աշխատանք է:
- Ի՞նչ էին անում ցեղակիցները «ընկածին» ոգևորելու համար. ինչո՞ւ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:
- Ընդգծի’ր տեքստի ամենակարևոր նախադասությունը:Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…
- Վերլուծի’ր աֆրիկյան ցեղի այս արարքը ու ձևակերպիր քո վերաբերմունքը:Երբ ցեղից որևէ մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:
Նրանք այդպես եին անում որովհետև նրանք ուոզում եին հիշացնել վատ բան արած մարդուն, որ ինքը բացի դրանից լավ բաներ եր անում և այդպիսին նրան ավելի շատ են սիրում։ - Ինչո՞ւ են մարդիկ սխալվում: Քո ձևակերպմամբ ի՞նչ է սխալը:
Իմ կարծիքով սխալն այն է, որ նրանք երկու օր մարդուն տանջում են և անընդհատ խոսում են (🤣) և այդ մարդը շատ հոգնած է նրան զգում։ - Ինքդ ինչպե՞ս ես վարվում քո կարծիքով վատ արարք կատարած մարդու հետ:
- Ես նրան ասում եմ ինչու է նա այդպես արել և եթե նա վատ ձևով պատասխանում է, կամ եթե նույիսկ սկսում է կռիվ անել և ես հասկանում եմ, որ կռիվ անել չարժի, ես ուղղակի գնում եմ և դիմում եմ մեծի։
- Երբ վատ արարք ես կատարում, շրջապատդ, համադասարանցիներդ ինչպե՞ս են արձագանքում: Եթե ես վատ արարք եմ անում օրինակ մեկին խփում դասարանցիները կամ դասարանցիներից մեկը գալիս է և հարցնում է թե ինչու եմ ես այդպես արել։
- Կարո՞ղ ես քեզ հետ պատահած նմանատիպ մի իրավիճակ ներկայացնել:
Ես նման իրավիճակ չեմ մտաբերում։