Рубрика: Մայրենի

Ամենապիտանի բանը

Իմ կարծիքով ամենապիտանի բանը դա արևն է,քանի որ առանձ արև ուտելիք չի լինի, առանձ արև մենք կմրսենք և կմահանանք,առանձ արև լույս համարյա չի լինի, առանձ արև ոչ մի կենդանի չի ապրի և եթե ապրի շուտով ցրտից կմահանա։

Рубрика: Մայրենի

Մայրենի

Նոյեմբերի 11

Ուրբաթ

<<Ամենապիտանի բանը>> պատմվածքից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն և դիտարկի՛ր դրանց կետադրությունը։

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

Տեքստը համառոտ պատմի՛ր։

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

<<Ամենապիտանի բանը>> պատմվածքից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն և դիտարկի՛ր դրանց կետադրությունը։

-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: ուրիշի ուղղակի խոսքից առաջ դնում են ,իսկ հեղինակի խոսքից հետո դնում են ։Սովորաբար նախադասությունից հետո դնում են կամ , կամ ։ ։

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։Ահա՛ տեսնո՞ւմ ե ք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը,Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս,ո՞վ կարող է առանց հացի ապրել,Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին,Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը։

Տեքստը համառոտ պատմի՛ր։ Մի օր Արևելքի հրաշագեղ աշխարհում խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի։Հանկարծ մի օր թագավորը զգաց, որ արդեն ժամանակն է որդիներից մեկին դարձնել թագավոր։Նա գնում է նրա որդիների մոտ և ասում -Երեխաներ ջան ես արդեն ծերացել եմ և չեմ կարող երկիրը կառավարել ես ուզում եմ դարձնել ձեզնից մեկին թագավոր։Այդ խոսքերից հետո նա կանչեց մեծ որդուն նրա մոտ և ասաց -Տեսնում ես այս շտեմարանը ինչ ամենապիտանի բանը մեջը կլցնես։Որդին ասաց հաց հացից ավելի պիտանի բան գիտես։Դրանից հետո թագավորը կանչեց միջնեք որդուն և ասաց -Ինչ ամենապիտանի բան կլցնես այս շտեմարանի մեջ:Միջնեկ որդին ասաց -Հող կլցնեմ առանձ հող ուտելիք համարյա չի լինի,այդ խոսքերից հետո թագավորը կանչեց փոքր որդուն և ասաց -Ինչ կլցնես այս շտեմարանը։ոքր որդին ասաց լույսով կլցնեմ առանձ լույս մարդ չի ապրի առանձ լույս ուտելիք չի լինի ոչ մի բան չի լինի դրանից հետո փոքր որդին դարձավ թագավոր։

Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և արեգակի շուրջ

hfjhg
загруженное

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ,Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։ Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

այդ տարին անվանում են նահանջ տարի, այն տարին է, որը պարունակում է ավել օր, շաբաթ կամ ամիս, որ պահպանի օրացույցային տարին։ Փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե՝ 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։

Ըստ Գրիգորյան օրացույցի՝ նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի։ 

Рубрика: русский

Четыре желания /11 ноября/

Митя накатался на саночках с ледяной горы и на коньках по замёрзшей реке; прибежал домой румяный, весёлый и говорит отцу: „Ух как весело зимою! Я бы хотел, чтобы всегда зима была” „Запиши твоё желание в мою записную книжку”, – сказал отец. Митя
записал. Пришла весна. Митя набегался за пёстрыми бабочками по зелёному лугу, нарвал цветов, прибежал к отцу и говорит: „Что за прелесть эта весна! Я бы желал, чтобы всегда весна была”. Отец опять вынул книжку и предложил Мите записать своё желание. Настало лето. Митя с отцом отправились на сенокос. Весь длинный день веселился мальчик: ловил рыбу, собирал ягоды, кувыркался в душистом сене, а вечером сказал отцу: „Вот уж сегодня я повеселился вволю! Я бы желал, чтобы лету конца не было”. И это желание Мити было записано в ту же книжку.
Наступила осень. В саду собирали плоды – румяные яблоки и жёлтые груши. Митя был в восторге и говорит отцу: „Осень лучше всех времён!” Тогда отец вынул свою записную книжку и показал мальчику, что он то же самое говорил и о весне, и о зиме, и о лете.

Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка
г) куртка                                                      г) колготки

Задания из рабочей тетради.

Задание 1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка. он принёс его домой. это был шустрый зверёк.скоро лисёнок стал большим. осенью охотник отпустил его в лес.

Задание 2. Составьте из данных слов предложения и запишите их.

Скоро, наступать, зима. Дрожать, от, деревья, холод. Стать, короче, дни. Ходить, по, тучи, небо. Идти, дожди, часто. Ветер, дуть, холодный.-скоро наступит зима.Стали дни короче дует холодный ветер,дожди начали идти очень часто.Постоянно тучи на небе а деревя дрожат от холода.

Задание 3. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

4)Славная птичка!
2)Она очень внимательно посмотрела на меня. 3)Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные. 1)Однажды у меня на окне появилась птица.

Задание 4. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.

Птицы

Осень. Высоко в небе летят журавли. Печально кричат птицы Они прощаются с родиной. Журавли будут зимовать в тёплой Африке . Весной они вернутся на родину.

Заданние 5. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

6)Голые стоят деревья. 1)Пролетело жаркое лето. 4)Выпал снег. 2)Прошла золотая осень. 7)Ждут зимней одежды. 5)Подули холодные ветры. 3)Пришла зима. 8)Только ели и сосны стоят зелёные.

Рубрика: Անգլերեն

English

breakbroke
buildbuilt
catchcaught
comecame
cutcut
drawdrew
drivedrove
fallfell
fightfought
flyflew
freezefroze
givegave
havehad
holdheld
keepkept
learnlearnt
leadled
lielay
makemade
meetmet
putput
riderode
saysaid
sellsold
setset
singsang
sleepslept
spendspent
stealstole
taketook
telltold
understandunderstood
wearwore
writewrote

beginbegan
bringbrought
buybought
choosechose
costcost
dodid
drinkdrank
eatate
feelfelt
findfound
forgetforgot
getgot
gowent
hearheard
hithit
knowknew
leaveleft
letlet
loselost
meanmeant
paypaid
readread
runran
seesaw
sendsent
shutshut
sitsat
speakspoke
standstood
swimswam
teachtaught
thinkthought
wakewoke
winwon
Рубрика: Մայրենի

Մայրենի 09.11.2021

Գործնական քերականություն փաթեթից

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում-ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում-թփուտ մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ-բնակավայր կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու— հավաբուն։
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում -դարբնոցում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ-հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի-գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-Երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-Վանեցի, Մուշ-Մշեցի, Աշտարակ-Աշտարակեցի, Արտաշատ-Արտաշատցի,Դվին-Դվինցի, Կարս-Կարսեցի, Գյումրի-Գյումրեցի, Լոռի-Լոռեցի, Ամերիկա-Ամերիկացի, Նյու-Յորք-Նյու-յորքցի, Լոնդոն-Լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս-ջրանկար, ծովանկար-ծովահարս, բ) ժանգապատ-ժանգագույն, արծաթագույն-արծաթապատ,
գ) հողմածին-հողմաղաց, ջրաղաց-ջրածին, դ) զորագունդ-զորամաս, երկրամաս-երկրագունդ:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր-ձեռ(ձեռք)+ա+գիր, գեղանկար-գեղ(գյուղ)+ա+նկար, շրջագգեստ-շրջ(շուրջ)+ա+զգեստ, սիրահոժար-սիր(սեր)+ա+հոժար, դեղնակտուց-դեղն(դեղին)+ա+կտուց, հոդակապ-հոդ+ա+կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: բոորը հոդակապավոր բառեր են բացի մեկից, որը բարդ բառ է երկու արմատով
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:- հոդակապավոր բառն է այլ, մնացածը բարդ բառեր են երկու արմատով առանց հոդակապի

Рубрика: Անգլերեն

Autumn Holidays/ Աշնանային արձակուրդների առաջադրանքներ

My Interview/Իմ հարցազրույցը

Take an interview with your family members or friends about sport! /Հարցազրույց վերցրեք ձեր հարազատներից կամ ընկերներից։

  • What sport do you play?/ Ի՞նչ սպորտով եք զբաղվում։ I do not do any sports
  • How often do you play with the sport? /Որքա՞ն հաճախ եք զբաղվում այդ սպորտաձևով։I do not do any sports, but I play football every once in a while
  • Tell about your favourite sport. / Պատմե՛ք ձեր սիրած սպորտի մասին։ My favorite sport is football. I loved football when I was six years old
  • How to play it? Explain why it is your favourite sport?/Ինչպե՞ս են զբաղվում այդ սպորտով։ Բացատրեք՝ ինչու՞ է այն ձեր սիրած սպորտաձևը։I used to play a lot of football at summer school as a child, that’s why it is my favorite sport. To play football, you have to be able to run fast, because you have to throw the ball into the goal

Рубрика: Մայրենի

Իմ ուսումնական աշունը

Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 25-29 -ը:

Մասնակիցներ՝ 4-րդ և 5 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:

Խնդիրները՝

  • Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ (դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…)
  • Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
  • Զարգացնել հաղորդակցային կարողությունները
  • Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում՝ ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
  • Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
  • Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել
  • Աշխատանքի ձևերը`
  • Անհատական, ընտանեկան ռադիոընթերցումներ
  • Թարգմանական կամ հետազոտական աշխատանք անհատական նախագծային թեմայի շուրջ:
  • Ստեղծագործական, վերլուծական աշխատանք՝ ընթերցած ստեղծագործության շուրջ:

Առաջադրանքներ

Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող, և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

Անհատական նախագծեր

Հետազոտական նախագծեր

Ուսումնական բլոգումդ ներկայացրո՛ւ քո անհատական նախագիծը և էլ․ փոստի միջոցով ընկերներիդ առաջարկի՛ր միանալ քո նախագծին։ Ընթացքում հրապարակի՛ր արդյունքները, դիտարկումներ և կարծիքներ գրիր քո նախագծի մասնակից սովորողներին։

Ընթերցողական նախագծեր

Համառո՛տ ներկայացրու քո ընտրած ստեղծագործության սյուժեն։ Պատմի՛ր, թե ինչ նոր բան սովորեցիր ընթերցելիս, ստեղծագործության հերոսները ինչո՞վ են քեզ նման կամ տարբեր։

Տեսահալավակի միջոցով գովազդի՛ր քո նախընտրած ստեղծագործությունն այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան կարդալ։

Ստեղծագործական նախագծեր

Օրագրապատումների շարք

Ուսումնական բլոգումդ պատմի՛ր քո աշնանային արձակուրդի մասին։ Ներկայացրո՛ւ ամենօրյա մտքերդ, տպավորություններդ։ Կարող ես նաև նկարաշար կցել։

Պատումների շարք

Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։

Առաջարկում եմ նաև հետևյալ ուսումնական նյութերը։ Ծանոթացի՛ր հղումով

Ծանոթացի՛ր ամսագրի համարներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքները և կատարի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում։

Լեզվաբանական ամսագիր․ Հեղինակ՝ Մարինե Ամիրջանյան և ընկերներ