Անտառում անձրև է գալիս,գալիս է գալիս,
քամին է փչում, հով է գալիս,գալիս ու գալիս։
Ծառից տերևներ են ընկնում, գնում են գնում։
Լիճ են տեսնում, մեջն ընկնում։
Գալիս է ամպը, սարից է գալիս,։Անձրև է անում, լճի ջուրը շատացնում է, շատացնում։
Անտառում անձրև է գալիս,գալիս է գալիս,
քամին է փչում, հով է գալիս,գալիս ու գալիս։
Ծառից տերևներ են ընկնում, գնում են գնում։
Լիճ են տեսնում, մեջն ընկնում։
Գալիս է ամպը, սարից է գալիս,։Անձրև է անում, լճի ջուրը շատացնում է, շատացնում։
21 հինգշաբթի
Հղումով կարդա՛ Համո Սահյանի բանաստեղծությունները և աշնանային բառակապակցություններ դո՛ւրս գրիր։
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
աշնան օրեր,Արագիլի թեւ,Կարմիր խարույկ
Համո Սահյան
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
ոսկու տերը,Դեղին հրդեհ,դեղին բոցեր
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Փոքրիկ տերև,ոսկեզօծված գլուխ,գլխի վերև
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Ամպի փեշեր,Աշնան խաշամ,Քամու ձեռքեր
| Համո Սահյան Անտառում ամպի ծվեններ կային, Կապույտ մշուշներ կային անտառում, Օրոր էր ասում աշունն անտառին, Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Շշուկներ կային անտառում այնքան, Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային, Իրար փաթաթված ստվեր ու կածան Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։ Եղյամն էր սունկի գլուխն արծաթում, Մրսում էր կարծես վայրի նշենին, Հանգստանում էր հողմը բացատում՝ Ականջն ամպրոպի ազդանշանին։ Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին, Թռչում էր իր մոր բառաչի վրա, Եվ որսկանը թաց խոտերի միջին Կորած հետքերն էր որոնում նրա։ Փայտահատը հին երգն էր կրկնում Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին, Թեղին անտարբեր ականջ էր դնում Տապալված կաղնու խուլ հառաչանքին։ Անտառապահի տնակի առաջ Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ Սոճու հետ սիրով զրույց էր անում… Անտառում խորին խորհուրդներ կային, Եվ արձագանքնե՜ր կային անտառում, Օրո՜ր էր ասում աշունն անտառին, Սակայն անտառի քունը չէր տանում… |
Կապույտ մշուշներ,խոնավ բուրմունքներ,Անտառապահի տնակ
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Ահռելի ուժ,Կարմիր սարսուռ,Այնպես անուշ,
Ինքնաստուգում
1․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
8-ի բաժանելիս։ 7
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 9 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 5։ 32
3․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ 10
4․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
14
5․ 10002, 4000015, 10071, 12214, 400004 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 10002,10071:
6․ 3033003, 120014, 1972, 828, 1020006 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 828,1020006:
7․ 220000, 1004, 1051, 2000924, 5011015 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 220000,2000924:
8․ Հաշվեք 13 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 13x13x13=2197
9․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 4 դմ, 7դմ, 9դմ։ 4x7x9=252
10․Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
16·40+16·25+16·35=16x(40+25+35)=100×16=1600
Կարդա՛ տեքստը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:
Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը: կյանքում չհուսահատվելու և առաջ անցնելու մասին
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: Այն սովորացնում է, որ եթե մի բան չի ստացվում ուրեմն պետք է նորից փորձել եթե չեղավ կրկին փորձիր մինչև չստացվի։
Նմա՞ն ես այդ փղիկին: Այո ինչ-որ դեպքերում ես նման եմ փղիկին, որովհետև ես ունեցել եմ հիասթափություն և դեռ այլ բանով չեմ ոգևորվել
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ, ամուր-պինդ, ակնհայտ-ակնբախ, անասելի-անխոսելի, խելացի-իմաստուն, ջանք-,փույթ բազում-շատ:
Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:
Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարերում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:
Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:
1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դարձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:
Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:
Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկրի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Երկիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:
Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչվում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:
Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:
Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրոյական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր միջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:
Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:
Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշխարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությունը և երկայնությունը:
Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հարավային (հվ. լ.):
Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սակայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական երկայնությունը:
Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական միջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտված:
Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:
Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:
Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:
Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչվում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորություն է տալիս երկրագունդը տեսնելու ամբողջությամբ :
Առաջին հաջողված գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:
Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:
Առաջադրանքներ
1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ, 11 սմ։ 2х9х11=198
2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ, 8 դմ։ 50х70х80=280000
3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 12 սմ, 10 սմ։ 10х12х6=720
4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ, 10 սմ։ 13х15х10=1950
5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11 սմ, 12 սմ, 10 սմ։ 11х12х10=1320
6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝
3 դմ, 20 սմ, 10 սմ։ 30х20х10=6000
7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11 սմ, 12 սմ, 14 սմ։ 11х12х14=2184
8․Հաշվեք 2 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
2x2x2=8
9․ Հաշվեք 5 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 5x5x5=125
10․ Հաշվեք 11 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 11x11x11=1331
11․ Հաշվեք 10 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 10x10x10=1000
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Հաշվեք 20 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 20x20x20=8000
Հաշվեք 56 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 56x56x56=175 616
Հաշվեք 3 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ 3x3x3=27
Առաջադրանքներ
15 մմ, 18 մմ, 6 մմ։ 15x18x6=1620
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սյաթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուրր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
Վարժություն 2։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
Վարժություն 3։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-2 ձայնավոր 3 բաղաձայն
Բարձունք-2 ձայնավոր 4 բաղաձայն
խճանկար- 2 ձայնավոր 5 բաղաձայն
անդունդ-2 ձայնավոր 4 բաղաձայն
հրաժեշտ- 2 ձայնավոր 5 բաղաձայն
պայթյուն- 2 ձայնավոր 5 բաղաձայն
դաստիարակ-4 ձայնավոր 5 բաղաձայն
Մանրէ-2 ձայնավոր 3 բաղաձայն
սրբատաշ-2 ձայնավոր 5 բաղաձայն
հյուլե-2 ձայնավոր 3 բաղաձայն
անընդհատ-3 ձայնավոր 5 բաղաձայն
սրընթաց-2 ձայնավոր 5 բաղաձայն
մերթընդմերթ-3 ձայնավոր 8 բաղաձայն
մտավոր-2 ձայնավոր 4 բաղաձայն
Դազգահ-2 ձայնավոր 4 բաղաձայն

Ուղղանկյունանիստը կազմված է 6 ուղղանկյուններից՝ նիստերից։
Ուղղանկյունանիստի նիստերի կողմերը կոչվում են ուղղանկյունանիստի կողեր, իսկ նիստերի գագաթները՝ ուղղանկյունանիստի գագաթներ։
Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են։
Ուղղանկյունանիստն ունի 12 կող, 8 գագաթ ու 6 նիստ։
Ուղղանկյունանիստի չափումներն են՝ ուղղանկյունանիստի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։
Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողմերը իրար հավասար են, կոչվում է խորանարդ։
Խորանարդը կազմաված է 6 հավասար քառակուսիներից՝ նիստերից։
Ուղղանկյունանիստի ձև ունեն բազմահարկ շենքերը, դասասենյակը, ակվարիումը։
Առաջադրանքներ
12 կող, 8 գագաթ ու 6 նիստ
5 դմ, 4 դմ, 6 դմ։ 50x60x40=120000
3 դմ, 6 սմ, 10 սմ։ 30x6x10=1800
1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։
անաղարտ-մաքուր
բերդ-ամրոց
վեմ-ժայռ
տաղանդ-բանաստեղծ այս բառազույգը սխալ է
2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։
արեգակ, լուսաբաց, գող, դալար։
3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։
վառել-մարել
կառուցել-քանդել
ալեհեր-ալեկոծ այս տարբերակը սխալ է
հարազատ-օտար
4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։
ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև
5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։
համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր
6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։
սողնակ- դուռը փակելու ձող
խորտիկ-ընտիր կերակուր
ճարտար-մի կերպ վտանգից ազատված
7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։
գլուխ պահել- հուսահատվել
ձեռք մեկնել-հիասթափվել
մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել
մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել
8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։
ճախրող փիրուզե թիթեռներ
ոսկեթև մեղուներ
սոխակների մետաքսահյուս բներ
հոգնած ուղտերի քարավաններ-այս ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։
9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։
արևելք, կիսաեփ
աներկյուղ, համերկրացի
խմբերգ, ինքնաեռ
ամենաերջանիկ, ժպտերես