Рубрика: Հայրենագիտություն

Արարատի մարզի տեսարժան վայրեր

Դվին

Dvin.jpg

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի՝ Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ ամրոցներ։ 450 թվականին Դվինում հիմնվել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։

Գևորգ Մարզպետունու ամրոց

Տափի բերդ / Գևորգ Մարզպետունու ամրոց

Ուրծ քաղաքատեղի, Տափ գյուղատեղի և ամրոց, կամ Գևորգ Մարզպետունի ամրոց

Կոտուց լեռան հվ-արլ. լանջին է գտնվում Տափի բերդը: Այն գտնվում է Ուրցաձոր գյուղից 2 կմ հս-արմ. ՝ Խոսրով գետի աջ ափին: Միջնադարից հայտնի Ուրծ քաղաքը, բերդը, Ուրծ անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք: Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին: Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-7-րդ և 12-15-րդ դարերում: Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց: Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա լեռներով շրջապատված՝ կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոցը: Կառուցվել է 10-րդ դարում: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են  շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով: Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: 1946 թվականին տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ:Նշված տարածքում Խոսրով և Վեդի գետերի միջև՝ եռանկյունաձև հովտում, բացի տափի բերդից, նշված 4 եկեղեցի-վանքերից և 4 գերեզմանոցներից, պահպանվել են նաև բազմաթիվ անհայտ շինությունների մնացորդներ ու հետքեր:

Խոսրովի անտառ (Ուրծի արգելոցԳառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։

Խոր-Վիրապ վանք-ամրոց

Խոր Վիրապ(18-րդ դար) վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:  Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի գուբը/խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի, և նրան կարողանում է բժշկել միայն Լուսավորիչը:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական կրոն:

Կաքավաբերդ

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։  Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով:

Հրեշտակների ձոր
Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում
Рубрика: Մաթեմաթիկա

Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների

Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների

Թվերը  վերլուծել  պարզ արտադրիչների նշանակում է այն ներկայացնել  պարզ թվերի արտադրյալի տեսքով։

Օրինակ՝  10 թիվը վերլուծենք պարզ արտադրիչների, այսինքն այն ներկայացնենք պարզ թվերի արտադրյալի տեսքով՝ 10=25,  որտեղ 2-ը և  5-ը պարզ թվեր են։

102
5         5
1 

Առաջադրանքներ․

1․ Թվերը  վերլուծեք  պարզ արտադրիչների։

  • 14=7×2
  • 21=7×3
  • 15=5×3
  • 16=8×2
  • 25=5×5
  • 32=16×2
  • 42=7×6
  • 60=6×10

Այժմ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները․

Օրինակ՝   6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչները  գտնելու  համար    6 և 10 թվերը   վերլուծենք պարզ արտադրիչների։

62
33
1 
  
  
102
 55
1 
  
  

6=2‧3,      10=2‧5,   2-ը կոչվում է  6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ։

Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։

Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։

Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները

  • 14=7x2 և 10=5x2
  • 10=5x2 և 25=5x5
  • 15=3x5 և 20=4x5
  • 24=3x8 և 15=3x5
  • 8=2x4 և 12=3x4
  • 12=2x6 և 10=2x5
  • 16=4x4 և 28=4x7
  • 10=10x1 և 3=3x1
  • 7=7x1 և 8=8x1
  • 5=5x1 և 12=12x1
Рубрика: Մայրենի

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։

Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Առաջադրանքներ

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

Մի օր աղվեսը ասում է աքլորին

-Ի՜նչ սիրուն և անուշ ձայնով ես երգում, ո՜վ աքլորիկ։ Երանի՜ գիշեր ու ցերեկ այստեղ նստեի և քո ձայնը լսեի։ Ափսո՜ս,որ վաղվանից պետք է զրկվեմ քո ձայնը լսելու հաճույքը մեղավորը Սուրբ Կարապետի հրամանն է ամպայման պետք է գնայի։Սիրունի՛կ Աքլոր, քեզ կխնդրեմ  որ հավանոցը առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար ներողություն հավերից խնդրեմ։ Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը  փափկում է ու նա ասում է կգնանք ցույց կտամ քեզ հավանոցը։ Աղվեսը Աքլորին հետևից մտավ հավաբուն,  խեղդում է բոլոր հավերին և ուտում է

նրանց, հետ էլ ուտում է աքլորին, ասելով․
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պետք է լինի Սուրբ
Կարապետի քաղցած փորով ուխտի գնալը…

Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծաված բառերի արևելահայերեն տարբերակները և դիտարկի՛ր դրանց գրությունը։ Օր մը-Մի օր,կը’երգես-կերգես,հոս-այստեղ,զիս-ինձ, կը կակուղնայ-կփափկե,կը խեղդէ-խեղդում է անոթի-քաղցած(սոված)։

Առակից դո՛ւրս գրիր բառեր, որնք վերջում յ հնչյունը գրում ենք, բայց չենք կարդում։ յետոյ- հետո, կակուղնայ-փափկի,

Տրված նախադասությունը փոխադրի՛ր արևելահայերեն։

Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։

Սիրունի՛կ Աքլոր, քեզ կխնդրեմ ինձ հավանոցը առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար ներեղություն խնդրեմ։ հավերից

Рубрика: Անգլերեն

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Հունվարյան ճամբարի ժամանակ մենք անգլերենի առարկայից անցել ենք տարբեր բաներ և տարբեր նախագծեր։2-րդ ջոկատի ճամբարականները և ես արել ենք <<New year in different countries>> նախագիծը։ Այդ նախագծի ժամանակ ընկեր Հայկուհին մեզ լուսանկարում էր, իսկ մենք անգլերենով պատմում եինք թե ոնց է անցնում Նոր տարին տարբեր երկրնորում։ Դա միակ նախագիծն է, որը հասցրեցինք կատարել ճամբարի ժամանակ, իսկ եթե կային ուրիշ նախագծեր ես չեմ հիշում, բայց շատ կուզենաի ելի մասնակցել նման նախագծերի։

January Camp Report

During the January camp, we learned different things from the English subject & different projects. The campers of the 2nd detachment & I did the «New year in different countries» project. During that project, miss Haykuhi was taking viedo of us, and we were telling in English how the New Year is spent in different countries. This is the only project we managed to complete during the camp, and if there were other projects I do not remember, but I would very much like to participate in such projects again.