Գայլարդիա ծաղիկի տերևները երկարավուն օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր։ Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև կամ միայն խողովակաձև խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է՝ դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր։ Հանդիպում են կիսալիաթերթիկ և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր։ Բույսի բարձրությունը չի անցնում 50-60 սմ-ից։ Ունի հոծ, ցածրաճ այլատեսակ՝ մինչև 40 սմ բարձրությամբ։ Ծաղիկները խոշոր են, մինչև 10-12 սմ տրամագծով։ Սելեկցիոն եղանակով ստացված խոշորածաղիկ տեսակներն են: