11.10.22
Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը։
Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ, մառան:
Մառան-գինի պահելու տեղ, լեցուն-լիքը,տարափ-ուժեղ անձրև, սաղարթ-խոտատարածք:
3. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:
1-ին քառյակ քնքուշ /ինչպիսի/ աշուն
2-րդ քառյակ նարնջագույն տերևներով/ինչպիսի / աշուն
3-րդ քառյակ ցուրտ/ինչպիսի/ աշուն